Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Սուպերվիզորի ծառայությունների տրամադրման մրցույթի հրավեր

09.05.2025

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան հրավիրում է համապատասխան չափանիշներին համապատասխանող փորձագետներին մասնակցելու «Ավելի ուժեղ քաղաքացիական հասարակություն հանուն երեխաների ավելի ուժեղ պաշտպանության» ծրագրի շրջանակներում Մարտունու Երեխաների ցերեկային կենտրոնի սուպերվիզորի պաշտոնի բաց մրցույթին՝ AASW-SCP-001/25։

Պաշտոնը՝ Սուպերվիզոր
Մրցույթի համար՝ AASW-SCP-001/25               

Ծրագրի անվանումը՝ «Ավելի ուժեղ քաղաքացիական հասարակություն հանուն երեխաների ավելի ուժեղ պաշտպանության» ծրագիրը։         

Ծրագրի ֆինանսավորող կողմը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Զարգացման համագործակցության դաշնային նախարարություն (BMZ)

Ծրագրի նպատակը՝  Հայաստանում բոլոր երեխաների, հատկապես խոցելի խմբերի համար ապահով, անվտանգ և լիարժեք կյանք՝ շնորհիվ արդյունավետ գործող և ցնցումներին արձագանքող երեխաների պաշտպանության համակարգի։

Ծրագրի գործընկերները՝ Վորլդ Վիժն Գերմանիա, «Վորլդ Վիժն Հայաստան» երեխաների պաշտպանության հիմնադրամ, «Երեխաների պաշտպանության ցանց», «Հայաստանի Սոցիալական Աշխատողների Ասոցիացիա», «Արմավիրի Զարգացման Կենտրոն» և «Տահույս» սոցիալ-կրթական ՀԿ-ներ

Ծրագրի տևողությունը․ նոյեմբեր 2024 - նոյեմբեր 2027                                                   

 

Աշխատանքի տևողություն՝ հուլիս 2024 - օգոստոս 2027                                                   

Հաշվետվողականություն՝  Ծրագրի ղեկավարին    

 

Ծրագրի շրջանակներում աշխատանքի իրականացման վայրերը՝ ք․ Երևան (Երևան) և ք․ Մարտունի (Գեղարքունիքի մարզ)

 

1 Աշխատանքի բովանդակությունը և նպատակը

 

Սուպերվիզորի կողմից իրականացվող աշխատանքը նպատակ ունի ապահովելու Ծրագրի շրջանակում Մարտունի քաղաքում հիմնվող երեխաների ցերեկային սոցիալական ծառայության ներդրումը և որակյալ ծառայությունների մատուցումը թիրախ խմբին։ 

Իր կողմից իրականացվող գործառույթների շրջանակում սուպերվիզորը պետք է համադրի մասնագիտական և վարչական աշխատանքի գործառույթները, դրանով իսկ  ստեղծելով անհրաժեշտ նախադրյալներ Ծրագրի շրջանակում ներդրվող ծառայության աշխատանքների  արդյունավետությունը, այդ թվում մասնագիտական թիմի հավաքագրումը, թիմի աշխատանքների կազմակերպումը, ծառայության հիմնական ուղղությունների ուրվագծումը,  համայնքում գործող պետական, համայնքային և ոչ պետական կառույցների հետ արդյունավետ համագործակության հաստատումը, ընթացիկ աշխատանքների սուպերվիզիան՝ ապահովելու մատուցվող ծառայությունների համապատասխանությունը սահմանված չափորոշիչներին։

 

2 Աշխատանքի շրջանակը

Սուպերվիզորի մասնագիտական պատասխանատվության շրջանակը ներառում է Մարտունու երեխաների ցերեկային ծառայության մասնագիտական թիմին անհրաժեշտ մասնագիտական աջակցության տրամադրումը և մասնագիտական ուղեկցումը, ապահովելու նրանց կողմից պրոֆեսիոնալ ծառայությունների մատուցումը։ Սա ներառում է առնվազն աշխատանքների իրականացումը հետևյալ ուղղություններով․

2.1. Մասնագիտական աշխատակազմի ընտրություն, վերապատրաստում և ռեսուրսների քարտեզագրում․

  • Ակտիվորեն մասնակցել տեղի թիմի անդամների ընտրության գործընթացին,
  • Կազմակերպել և իրականացնել համայնքում գործող կառույցների կողմից մատուցվող ծառայությունների կանոնավոր քարտեզագրում,
  • Ապահովել, խոցելի և ռիսկային իրավիճակում հայտնված երեխաների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը որոշում կայացնող կառույցների հետ՝ երաշխավորելով փոխանցված տվյալների ճշգրտությունը և անձնական տվյալների գաղտնիությունը,
  • Իրականացնել ծառայության թիմի անդամների կանոնավոր, աշխատանքին զուգահեռ ուսուցում,
  • Տրամադրել խոցելի երեխաների և նրանց ընտանիքների հետ աշխատանքում անհրաժեշտ ձևաթղթերը մասնագիտական թիմին և աջակցել նրանց կիրառելու դրանք գործնականում,
  • Ապահովել մասնագիտական աշխատանքների ճշգրիտ փաստաթղթավորումը,
  • Իրականացնել կարողությունների զարգացման հանդիպումներ մասնագիտական թիմի համար, ըստ անհրաժեշտության, ընդգրկելով նաև համայնքային այլ կառույցների ներկայացուցիչների,
  • Հետևել և գնահատել մատուցվող ծառայությունների ընթացքը, ձեռքբերումները և նույնականացնել ընթացիկ մարտահրավերները։

2.2. Համայնքային համակարգում, համագործակցության և ներառում

  • Կազմակերպել և իրականացնել համայնքային հանդիպումներ համայնքում գործող շահագրգիռ կողմերի հետ՝ ապահովելու մատուցվող ծառայությունների և կայացվող որոշումների համապատասխանությունը խոցելի, ռիսկային իրավիճակում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների կարիքներին,
  • Մասնագիտական թիմի հետ բացահայտել բարձր ռիսկի գոտում հայտնված երեխաներին և ընտանիքներին, դրանց վերաբերյալ նախաձեռնել դեպքի քննարկումներ՝ համապատասխան մարմինների ներգրավմամբ, ապահովելու նույնականացված խնդիրներին համալիր արձագանքը։
  • Պրոակտիվ կերպով համագործակցել շահագրգիռ կողմերի հետ, ապահովել աջակցության ռեսուրսների համադրումը՝ նպատակ ունենալով մեծացնել նախատեսվող միջամտության ազդեցությունը։

2.3. Հաշվետվողականություն և փաստաթղթավորում

  • Կազմել և տրամադրելն ամսական թվային և բովանդակային հաշվետվություններ տրամադրվող ծառայությունների վերաբերյալ՝ համաձայն տրամադրված ձևաչափի,
  • Ապահովել տրամադրվող ծառայությունների ամբողջական փաստաթղթավորումը, ներառյալ համապատասխան ձևաչափով տվյալների թվային բազաների լրացումը։
  • Իրականացնել մասնագիտական թիմի անդամների ընթացիկ առաջընթացի գնահատումներ, տրամադրելով նրանց կառուցողական հետադարձ կապ և աջակցություն՝ շարունակական զարգացման համար։
    • Այլ գործառույթներ
  • Մասնակցել ծրագրի իրականացման և ծառայության ներդրման ու իրականացման վերաբերյալ թիմային քննարկումներին, հանդիպումներին և այլ ծրագրային միջոցառումներին։
  • Պահպանել շահառուների անվտանգության ապահովման բոլոր կանոններն, ինչպես նաև էթիկական սկզբունքները։

3 Որակավորման նվազագույն պահանջները.

  • «Սոցիալական աշխատանք» մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, մագիստրոսի որակավորմամբ:
  • Սոցիալական աշխատանքի ոլորտում մասնագիտական աշխատանքի առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ:
  • Սոցիալական ծառայությունների ոլորտում մասնագիտական աշխատանքների համակարգման փորձ։
  • Սոցիալական պաշտպանության համակարգի ընթացիկ բարեփոխումներին, ոլորտի իրավական դաշտին տեղեկացված լինելը:
  • Մասնակցություն Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի և CFECECAS (Սոցիալական աշխատողների վերապատրաստման և մասնագիտական զարգացման կենտրոն)-ի կողմից կազմակերպված Սոցիալական աշխատողների քոուչների և սուպերվիզորների լիցենզավորման դասընթացին:

    Առավելություն տվող պահանջներ.

  • Դասավանդման, սուպերվիզիայի և քոուչինգի փորձը կդիտարկվի որպես առավելություն։
  • Մասնակցությունը մասնագիտական համաժողովներին և գիտաժողովներին կդիտարկվի որպես առավելություն:

 

4 Դիմելու ընթացակարգ

Հետաքրքրված թեկնածուները պետք է մինչև ս/թ մայիսի 30-ը ներառյալ ներկայացնեն իրենց ինքնակենսագրականը (CV), որը ընդգրկում է համապատասխան փորձառության և որակավորումների մասին անհրաժեշտ տեղեկատվություն։

Դիմումները պետք է ուղարկվեն procurement@aasw.org էլհասցեին:

Սահմանված ժամկետից ուշ ստացված դիմումները ենթակա չեն դիտարկման։

 

 

 

 

 

Հայտարարություններ

Տեսնել ավելին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին