Տվյալների վերլուծաբան մրցույթ
16.07.2021
Ծրագրի ելակետային և ավարտական գնահատման ուսումնասիրության տեղական խորհրդատու
«Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (այսուհետ` Ասոցիացիա) «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» (“Promoting Social Inclusion and Self-Reliant Livelihood Activities in Armenia”) դրամաշնորհային ծրագրի (հետայսու՝ Ծրագիր) շրջանակում հայտարարում է Ելակետային և ավարտական գնահատման ուսումնասիրության տեղական խորհրդատուի (տվյալների վերլուծաբան) ընտրության մրցույթ:
Այս խորհրդատվության հիմնական նպատակն է աջակցել ծրագրի Բաղադրիչ 3-ով նախատեսված միջոցառումենրի իրականացմանը (ծրագրի կառավարում, մոնիտորինգ և գնահատում, գիտելիքների տարածում), մասնավորապես` ծրագրի ելակետային և ավարտական գնահատման ուսումնասիրության իրականացմանը, որպես գործիք գնահատելու ընդհանուր ծրագրի ձեռքբերումներն ու արդյունքները ծրագրի նպատակներից ելնելով:
Աշխատանքի շրջանակը
Ելակետային և ավարտական գնահատման ուսումնասիրության միջազգային խորհրդատուի ղեկավարության և ծրագրի մոնիտորինգի և գնահատման մասնագետի վերահսկողության ներքո տվյալների վերլուծության ելակետային և ավարտական գնահատման ուսումնասիրության տեղական խորհրդատուն (այսուհետև ՝ Խորհրդատուն) պետք է նպաստի ծրագրի փոքր բիզնեսի դրամաշնորհների ազդեցության վերլուծության իրականացմանը։
Տեղական խորհրդատուն պատասխանատու է լինելու հետևյալ խնդիրների համար՝
- Հիմնվելով միջազգային խորհրդատուի կողմից մշակված ելակետային և ավարտական գնահատման ուսումնասիրության մեթոդաբանության վրա, մշակել համապատասխան տվյալների բազայի ձևեր Excel / SPSS ձևաչափերով:
- Սրբագրել, ամփոփել և վերլուծել ելակետային, միջանկյալ և ավարտական քանակական հետազոտությունների տվյալների բազաները առնվազն 300 ենթադրամաշնորհ ստացողների և առնվազն 50 բիզնեսի կառավարման հմտությունների (BMS) դասընթացի մասնակիցների, որոնք իրականացվելու են յուրաքանչյուր մարզում երեք ելակետային և ավարտական գնահատման ուսումնասիրության տեղական խորհրդատուի կողմից։
- Մեկնաբանել և վերլուծել տվյալների բազաները, ելակետային և ավարտական գնահատման ուսումնասիրության միջազգային խորհրդատուի և ծրագրի մոնիտորինգի և գնահատման մասնագետի խնդրանքով հատուկ ուշադրություն դարձնելով միտումներին և օրինաչափություններին, որոնք կարող են արժեքավոր լինել ելակետային և վերջնական գնահատման ուսումնասիրության համար եզրակացություններ և առաջարկություններ մշակելու համար ։
Ժամանակացույց և դրույթներ
Առաջադրանք |
Իրականացման ժամանակահատված |
1. Ծրագրի փոքր բիզնեսի դրամաշնորհների բազային գնահատման ուսումնասիրության իրականացում: |
շահառուների հետ փոքր դրամաշնորների պայմանագրերը կնքելուց հետո 45 օրվա ընթացքում |
2. Ծրագրի փոքր բիզնեսի դրամաշնորհների միջանկյան գնահատման ուսումնասիրության իրականացում: |
փոքր դրամաշնորհների առաջին տրանշը փոխանցելուց հետո 6-8 ամսվա ընթացքում |
3. Ծրագրի փոքր բիզնեսի դրամաշնորհների ավարտական գնահատման ուսումնասիրության իրականացում: |
ծրագրի ավարտին նախորդող վերջին 4 ամիսների ընթացքում |
Վերը նշված ժամանակացույցը հիմնված է կանոնավոր հանգամանքների վրա և կարող է փոփոխության ենթարկվել արտաքին ազդեցության դեպքում: Բոլոր առաջադրանքները տրամադրվելու են հայերեն, անգլերեն համառոտ զեկույցով:
Խորհրդատուի ակնկալվող հմտություններն ու որակավորումները
- Բարձրագույն կրթություն առաջադրանքին հարակից ոլորտում (սոցիոլոգիա, սոցիալական աշխատանք և այլն);
- Առնվազն 3 տարվա փորձ քանակական հետազոտությունների և ուսումնասիրությունների, զեկույցների կազմման գործում;
- Հիմնավորված փորձ վիճակագրական ծրագրերի կիրառման (EXCEL, STATA և այլն), համակարգչային այլ համապատասխան հմտություններ, որոնք անհրաժեշտ են լավ մշակված, մասնագիտական փաստաթղթեր պատրաստելու համար;
- Սոցիալական պաշտպանության ավելի լայն շրջանակում աշխատելու առնվազն 3 տարվա փորձ (սոցիալական քաղաքականության և (կամ) սոցիալական աշխատանքի դեպքերի վարման գիտելիքն ու փորձը կդիտարկվեն որպես առավելություն);
- Ծրագրերի գնահատման փորձ (ինչպես անհատական այնպես էլ խմբակային) ֆինանսավորված զարգացման գործընկեր կազմակերպությունների կողմից (World Bank, EU, USAID, UN agencies, etc.), և նախընտրելի է սոցիալական քաղաքականության տիրույթում և (կամ) հասարակության խոցելի խմբերի ընդգրկմամբ;
- Հայերեն և անգլերեն լեզուների իմացություն, լավ հաղորդակցման, ներկայացման և կազմակերպչական հմտություններ։
Ծրագրի մասին
Ծրագիրը Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերի քաղաքային և գյուղական համայնքներում ավելի քան 11,000 խոցելի անձանց համար ընդլայնելու է սոցիալական աջակցության նպաստներից և ծառայություններից օգտվելու հնարավորությունները, և տրամադրելու է ինքնազբաղվածության աջակցություն: Ծրագրի դրամաշնորհը տրամադրվել է Ճապոնիայի Սոցիալական Զարգացման Հիմնադրամի (Japan Social Development Fund, JSDF) կողմից:
Ծրագիրը մշակվել է Համաշխարհային բանկի կողմից ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ, և այն կիրականացվի «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ոչ առևտրային հասարակական կազմակերպության կողմից, որը հանդիսանում է Հայաստանում սոցիալական աշխատողների ազգային մասնագիտական ներկայացուցչական մարմին: JSDF-ը ստեղծվել է Ճապոնիայի կառավարության և Համաշխարհային բանկի կողմից ` որպես Համաշխարհային բանկի իրավասու երկրների առավել աղքատ և խոցելի խմբերին ուղղակի օգնություն տրամադրելու մեխանիզմ: Նպատակն է ընդլայնել նրանց հնարավորությունները, ուժեղացնել նրանց կարողությունները և մասնակցությունը հասարակության և տնտեսական կյանքում:
Դիմումի ընթացակարգ
Վերոշարադրյալ պահանջներին համապատասխանող խորհրդատուները կարող են մինչեւ 2021 թվականի հուլիսի 30-ը ներկայացնել մոտիվացիոն նամակ և կենսագրական թերթիկ (CV) ստորև նշված էլեկտրոնային հասցեով: Խնդրում ենք էլ. փոստի «Subject» դաշտում նշել հանձնարարականի անվանումը՝ «Ելակետային և ավարտական գնահատման ուսումնասիրության տեղական խորհրդատու»:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ հարցազրույցի կհարավիրվեն միայն նախնական ընտրությունը անցած թեկնածուները:
Էլ. փոստ՝ procurement@aasw.org
Հայտարարություններ
20.11.2024
Աշխատանքի հայտարարություն
15.07.2024
Աշխատանքի հայտարարություն
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.01.2024
ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ
30.10.2023
Երիտասարդների մասնակցությամբ աշխատարաններ