Վերապատրաստման իրականացման խորհրդատու (Սոցիալական աշխատողների ուսուցում աշխատավայրում (քոուչինգ))
28.04.2022
«Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը ստանալով ֆինանսավորում Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամից «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում մտադիր է ստացված միջոցների մի մասն ուղղել խորհրդատվական ծառայությունների:
«Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (այսուհետ` Ասոցիացիա) ստանալով ֆինանսավորում Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամից «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» (“Promoting Social Inclusion and Self-Reliant Livelihood Activities in Armenia”) դրամաշնորհային ծրագրի (հետայսու՝ Ծրագիր) շրջանակներում մտադիր է ստացված միջոցների մի մասն ուղղել խորհրդատվական ծառայությունների:
Հանձնարարականի հիմնական նպատակն է հզորացնել Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերի նորաստեղծ Միասնական սոցիալական ծառայության և համայնքային սոցիալական աշխատողների կարողությունները իրականացնելով ուսուցում աշխատավայրում (քոուչինգ) սոցիալական դեպքի վարման մեթոդաբանության արդյունավետ կիրառման համար։
-
- Մշակել ամսական հաշվետվություններ ստեղծված մարտահրավերների, ինչպես նաև տեղում վերոհիշյալի համապատասխան սոցիալական աշխատողներին տրամադրված աջակցության ամփոփում:Խորհրդատուն Ծրագրի իրականացնող գործակալության ներկայացուցչի (Ծրագրի առաջին բաղադրիչի համակարգող) հսկողության ներքո և այլ տեղական խորհրդատուների հետ սերտ համագործակցությամբ պետք է իրականացչի ուսուցում աշխատավայրում (քոաչինգ) վերոհիշյալ ծրագրային մարզերում։
Աշխատանքային պարտականություններԽորհրդատուն պատասխանատու է հետևյալ խնդիրների համար ՝
- Ծանոթանալ և լավագույնս կիրառել ծրագրի շրջանակներում փորձարկվող դեպքի վարման մեթոդաբանութնոը (ինչպես նկարագրված է փորձնական գործառնական ձեռնարկում):
- Անհատական և խմբային քոուչինգ աջակցություն տրամադրել տեղական սոցիալական աշխատողներին / դեպք վարողներին հետևյալ խնդիրների համար՝
- Դեպքերի գրանցում (ներառյալ MIS- ի (տեղեկատվական կառավարման համակարգ) կիրառումը)
- Սոցիալական աշխատանքի մեթոդներ (կարիքների խորը գնահատում, մոտիվացիոն հարցազրույց, տնային այցեր, քարտեզագրում և այլն)
- բարդ հաճախորդների հետ աշխատանք
- կապերի հաստատում
- Ռեսուրսների մոբիլիզացում
- Հաճախորդների հետ հաղորդակցում ակտիվացման, հզորացման, համայնքների մոբիլիզացման և ներառման վերաբերյալ
- Աջակցել զարգացնել և բարելավել սոցիալական աշխատանքի հմտությունները հետևյալ ուղղություններով՝
- Կարեկցանք
- Արդյունավետ հաղորդակցություն
- Կազմակերպում
- Քննադատական մտածողություն, որպեսզի կարողանան վերլուծել անկողմնակալ դիտորդությունից և հաղորդակցությունից ստացված տեղեկատվությունը
- Ակտիվ ունկնդրում
- Շահերի պաշտպանություն
• Համապատասխան համայնքներում տեղական սոցիալական ծառայության աշխատուժի հետ անցկացնել ամենամսյա հանդիպումներ հետևյալի վերաբերյալ՝
Համագործակցային սոցիալական աշխատանքի պրակտիկա
Ինքնօգնություն և մասնագիտական այրման կանխարգելում
- Մշակել ամսական հաշվետվություններ ստեղծված մարտահրավերների, ինչպես նաև տեղում վերոհիշյալի համապատասխան սոցիալական աշխատողներին տրամադրված աջակցության ամփոփում:
Անհրաժեշտ հմտություններ - Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում (սոցիալական աշխատանք , սոցիոլոգիա, սոցիալական գիտություններ, և այլն),
- Սոցիալական աշխատանքի շրջանակի և մոդելների խորը իմացություն և ոչ պակաս քան 5 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
- վերապատրաստաման դասընթացների և քոուչինգի անցկացման փորձ (Ծրագրի համապատասխան առաջնային ոլորտներում փորձառությունը, ինչպիսիք են ակտիվացումը, մանկական աղքատությունը և ներառումը, կդիտվի առավելություն)
- Սոցիալական պաշտպանության ոլորտի, և դեպքի վարման փորձ,
- Աշխատանքի փորձ պետական սոցիալական ծառայությունների գործակալությունների և համապատասխան տարածքային կենտոննների հետ ,
- Հաղորդակցման, ներկայացման և ֆասիլիտացման հմտություններ,
- Համապատասխան համակարգչային հմտություններ, որոնք անհրաժեշտ են լավ մշակված մասնագիտական փաստաթղթերի կազմման և առցանց ծրագրի կառավարման համակարգերի աշխատանքի համար
Ծրագրի մասին
Ծրագիրը Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերի քաղաքային և գյուղական համայնքներում ավելի քան 11,000 խոցելի անձանց համար ընդլայնելու է սոցիալական աջակցության նպաստներից և ծառայություններից օգտվելու հնարավորությունները, և տրամադրելու է ինքնազբաղվածության աջակցություն: Ծրագրի դրամաշնորհը տրամադրվել է Ճապոնիայի Սոցիալական Զարգացման Հիմնադրամի (Japan Social Development Fund, JSDF) կողմից:
Ծրագիրը ներառում է հետևյալ 3 բաղադրիչները`
Բաղադրիչ 1. Խորհրդատվական պիլոտային ծրագրի մշակում և իրականացում.
Սույն բաղադրիչը կաջակցի ոլորտային պետական ծրագրերին` մշակելու և ներդնելու սոցիալական դեպքի վարման համալիր մոտեցում, որը երկրի սոցիալական պաշտպանության և զբաղվածության ոլորտում կծառայի ծառայությունների և նպաստների ներքին ներդաշնակության բարձրացմանը:
Առաջին բաղադրիչի նպատակներն են` ա) բարձրացնել սոցիալական ծառայությունների հասանելիությունը ՀՀ առավել խոցելի բնակչության համար («Ընտանեկան նպաստ» համակարգի շահառուներ) և բ) ակտիվացնել «Ընտանեկան նպաստ» համակարգի ազատ աշխատուժ ունեցող շահառուներին դառնալ ինքնաբավ՝ տրամադրելով ինքնազբաղվածության հնարավորություններ:
Այս նպատակների իրագործումը կապահովվի սոցիալական դեպքի վարման համակարգի զարգացմանն ուղղված խորհրդատվական և տեխնիկական աջակցության շնորհիվ, մասնավորապես` շահառուների նույնականացման, գրանցման, ներգրավման և թիրախավորման գործառնական ընթացակարգերի, ինչպես նաև բողոքների քննման, մոնիտորինգի, համայնքային աշխատանքների, տեղեկատվական արշավների և կարողությունների զարգացման մեխանիզմների մշակման միջոցով:
Սոցիալական դեպքի վարման հայեցակարգային շրջանակը և մեթոդաբանությունը հիմնված կլինեն Կառավարության կողմից սահմանված հետևյալ հիմնական ուղղությունների/չափումների (dimensions) վրա, որոնք որպես առաջնահերթություն կապահովվեն ծրագրի շրջանակներում`
- Ակտիվացում,
- Մարգինալացված և ծայրահեղ աղքատ տնային տնտեսությունների ներառում/ներգրավում (պետական և ոչ պետական ռեսուրսների մոբիլիզացում, կրթական, բժշկական սպասարկման և մասնագիտացված ծառայությունների հասանելիության ապահովում ընտանիքի չափահաս և անչափահաս անդամների համար),
- Մանկական աղքատության նվազեցում (կրթության և բժշկական ծառայությունների հասանելիության ապահովում, մինչև հինգ տարեկան երեխաների թերսնման խնդրի լուծում, ռիսկերի նվազեցման նպատակով` ինստիտուցիոնալացման կանխարգելում և վաղ միջամտություն):
Բոլոր չափումներով հատուկ ուշադրություն է դարձվելու այն տնային տնտեսություններին, որտեղ ապրում է հաշմանդամություն ունեցող անձ:
Բաղադիչ 2. Կարողությունների զարգացում և ձեռնարկատիրական աջակցություն.
Այս բաղադրիչի շրջանակում կներդրվեն ձեռնարկատիրական աջակցության ծրագրերը, մասնավորապես` կփորձարկվի «Ընտանեկան նպաստ» ծրագրի ազատ աշխատուժ ունեցող շահառու ընտանիքներին փոքր բիզնես սկսելու նպատակով դրամաշնորհների տրամադրման ծրագիրը, որը կուղեկցվի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ վերապատրաստումներով և խորհրդատվությամբ (քոուչինգ)։ Նպատակ ունենալով ապահովել Ծրագրի արդյունքների կայունությունը և հաշվի առնելով համանման Ծրագրերի իրականացման նախկին, նաև JSDF փորձը, Ծրագիրը շեշտը կդնի սքրինինգի, համապարփակ գնահատման և կարողությունների շարունակական զարգացման վրա (այդ թվում, ուսուցում, մենթորինգ և քոուչինգ):
Բաղադրիչ 3: Ծրագրի կառավարում և կազմակերպում, մոնիտորինգ ու գնահատում և գիտելիքների տարածում
Ծրագիրը մշակվել է Համաշխարհային բանկի կողմից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համագործակցությամբ և իրականացվելու է «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից, որը Հայաստանում սոցիալական աշխատողների ազգային մասնագիտական ներկայացուցչական և շահույթ չհետապնդող կառույց է:
Ճապոնիայի Սոցիալական Զարգացման Հիմնադրամը հինադրվել է Ճապոնիայի Կառավարության և Համաշխարհային Բանկի կողմից՝ որպես Համաշխարհային Բանկի սահմանված չափանիշներին համապատասխանող երկրների բնակչության ամենաաղքատ և առավել խոցելի խմբերին ուղղակի օգնություն ցուցաբերելու մեխանիզմ: Հիմնական նպատակն է՝ ամրապնդել նրանց ներուժը, ընդլայնել նրանց կարողությունը և մասնակցությունը հասարակական և տնտեսական կյանքում:
Դիմումի ընթացակարգ
AASW-ն այժմ հրավիրում է համապատասխան անհատ խորհրդատուներին ("խորհրդատուներին") նշել իրենց հետաքրքրվածությունը ծառայությունների մատուցման հարցում: Շահագրգիռ խորհրդատուները պետք է տրամադրեն տեղեկատվություն, որը հաստատում է, որ նրանք ունեն անհրաժեշտ որակավորում և համապատասխան փորձ ծառայությունների մատուցման համարՎերոշարադրյալ պահանջներին համապատասխանող խորհրդատուները կարող են մինչև 2022 թվականի մայիսի 11-ը ներկայացնել մոտիվացիոն նամակ և կենսագրական թերթիկ (CV) ստորև նշված էլեկտրոնային հասցեով:
Պարույր Սևակի 30 բն 43/1, Երևան, ՀՀ
Էլ. փոստ՝ procurement@aasw.org
- Մշակել ամսական հաշվետվություններ ստեղծված մարտահրավերների, ինչպես նաև տեղում վերոհիշյալի համապատասխան սոցիալական աշխատողներին տրամադրված աջակցության ամփոփում:Խորհրդատուն Ծրագրի իրականացնող գործակալության ներկայացուցչի (Ծրագրի առաջին բաղադրիչի համակարգող) հսկողության ներքո և այլ տեղական խորհրդատուների հետ սերտ համագործակցությամբ պետք է իրականացչի ուսուցում աշխատավայրում (քոաչինգ) վերոհիշյալ ծրագրային մարզերում։
Հայտարարություններ
20.11.2024
Աշխատանքի հայտարարություն
15.07.2024
Աշխատանքի հայտարարություն
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.01.2024
ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ
30.10.2023
Երիտասարդների մասնակցությամբ աշխատարաններ