Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Աշխատանքի հայտարարություն - կրտսեր սոցիալական աշխատող

02.02.2026

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան փնտրում է կրտսեր սոցիալական աշխատող՝ Գեղարքունիքի մարզի Մարտունու կենտրոնում աշխատելու համար։

Մարտունու երեխաների ցերեկային կենտրոնը գործարկվում է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից և նպատակ ունի ապահովել խոցելի իրավիճակում գտնվող երեխաների պաշտպանությունը, հոգեսոցիալական աջակցությունը, սոցիալական ներառումը և զարգացման հնարավորությունները։

Պաշտոնը՝ Կրտսեր սոցիալական աշխատող

Կազմակերպություն՝ «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ՀԿ

Ծրագրի շրջանակ՝ «Ավելի ուժեղ քաղաքացիական հասարակություն հանուն երեխաների ավելի ուժեղ պաշտպանության», որը ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնային նախարարության կողմից և համաֆինանսավորվում Վորլդ Վիժն Գերմանիայի կողմից

Աշխատանքի վայր՝ Գեղարքունիքի մարզ (Մարտունու համայնք)

Սոցիալական աշխատողը հաշվետու է՝  Ծրագրի  սուպերվիզորին    

 

Պաշտոնի հիմնական նկարագիրը.

Կրտսեր սոցիալական աշխատողը պատասխանատու է տեղահանված և խոցելի անձանց ու ընտանիքների համար համապարփակ սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրման համար՝ նպաստելով նրանց սոցիալական վերականգնմանը, դիմակայունության բարձրացմանը և համայնքային ինտեգրմանը։

Հիմնական պարտականություններ

1. Դեպքի վարում և անհատական աշխատանք

  • Իրականացնել շահառուների կարիքների համապարփակ գնահատում
  • Մշակել և իրականացնել անհատական դեպքի կառավարման պլաններ
  • Կազմակերպել և անցկացնել անհատական խորհրդատվություններ (տրավմա, սթրես, տեղահանության հետևանքներ)
  • Հետևել դեպքերի ընթացքին և ապահովել շարունակական աջակցություն

2. Շահառուների կարողությունների զարգացում

  • Աջակցել շահառուներին ինքնուրույն որոշումներ կայացնելու և սեփական իրավունքները պաշտպանելու հարցում
  • Կազմակերպել խմբային հանդիպումներ՝ փորձի փոխանակման և համայնքային կապերի ամրապնդման նպատակով
  • Իրականացնել կրթական և հոգեբանական աջակցման միջոցառումներ (սեմինարներ, վարժանքներ)
  • Ներգրավվել շահառուներին համայնքային միջոցառումներում և նախաձեռնություններում

3. Փաստաթղթավորում և հաշվետվություն

  • Վարել շահառուների հետ աշխատանքի փաստաթղթավորում (գրանցումներ, դեպքի պլաններ, նշումներ)
  • Պահպանել տվյալների գաղտնիությունը
  • Պատրաստել պարբերական հաշվետվություններ՝ միջամտությունների ազդեցության և առաջընթացի վերաբերյալ

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն սոցիալական աշխատանքի ոլորտում կամ գտնվել տվյալ մասնագիտությամբ ուսումնառության գործընթացում
  • Նախնական փորձը սոցիալական ծառայությունների ոլորտում դիտարկվում է որպես առավելություն
  • Գործնական հմտություններ շահառուների հետ արդյունավետ հաղորդակցման մեջ
  • Թիմում աշխատելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողություն
  • Բարձր պատասխանատվություն և մասնագիտական էթիկայի պահպանում

Դիմելու կարգը

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) infoaasw@gmail.com էլհասցեին, մինչև սույն թվականի փետրվարի 16-ը:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին