Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Աշխատանքի հայտարարություն՝ Հոգեբան (Գորիս)

26.08.2026

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան հրավիրում է մոտիվացված մասնագետների միանալու իր Սոցիալական կենտրոնի թիմին՝ որպես Հոգեբան՝ նպաստելու տեղահանված և խոցելի բնակչության համար որակյալ և հասանելի սոցիալական և հոգեբանական ծառայությունների մատուցմանը (UNHCR S04/26-AASW)։

Աշխատանքի վայրը՝ Գորիս (Գորիս խոշորացված համայնք) Աշխատանքային դրույքը՝ 0.5 դրույք

Աշխատանքի նպատակը Ապահովել շահառուների հոգեբանական աջակցությունը՝ նպաստելով նրանց հոգեկան բարեկեցությանը, դիմակայության կարողությունների զարգացմանը և սոցիալական ինտեգրմանը։

Պարտականությունների շրջանակը Հոգեբանական գնահատում և աջակցություն

  • Իրականացնել շահառուների հոգեբանական կարիքների գնահատում,

  • Տրամադրել անհատական խորհրդատվություն,

  • Իրականացնել կարճաժամկետ աջակցող և ուղղորդող միջամտություններ,

  • Աշխատել սթրեսի, տրավմայի և ճգնաժամային իրավիճակների հաղթահարման ուղղությամբ։

Խմբային աշխատանք և հոգեբանական հզորացում

  • Կազմակերպել խմբային հանդիպումներ և հոգեբանական աջակցության խմբեր,

  • Զարգացնել շահառուների հուզական կարգավորման և հաղորդակցման հմտությունները,

  • Նպաստել ինքնավստահության և ներքին ռեսուրսների ակտիվացմանը։

Տրավմա-իրազեկ և ինտեգրված աշխատանք

  • Կիրառել տրավմա-իրազեկ մոտեցումներ,

  • Աջակցել սոցիալական աշխատողներին դեպքերի կառավարման գործընթացում,

  • Համատեղ մշակել միջամտություններ՝ սոցիալական և հոգեբանական բաղադրիչների համադրությամբ,

  • Նպաստել շահառուների սոցիալական ակտիվացմանը հոգեբանական աջակցության միջոցով։

Թիմային համագործակցություն

  • Աշխատել բազմամասնագիտական թիմի կազմում,

  • Մասնակցել դեպքերի քննարկումներին,

  • Տրամադրել մասնագիտական եզրակացություններ և առաջարկություններ։

Փաստաթղթավորում և հաշվետվություն

  • Վարել խորհրդատվությունների և միջամտությունների փաստաթղթավորում,

  • Ապահովել տվյալների գաղտնիությունը,

  • Ներկայացնել պարբերական հաշվետվություններ,

  • Մասնակցել մոնիթորինգի և գնահատման գործընթացներին։

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն հոգեբանության ոլորտում,

  • Մասնագիտական աշխատանքի փորձը ցանկալի է,

  • Հաղորդակցման և թիմային աշխատանքի լավ հմտություններ,

  • Պատասխանատվություն, նախաձեռնողականություն և կազմակերպվածություն,

  • Շահառուների նկատմամբ հարգալից և չդատող մոտեցում։

Դիմելու կարգը Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝

  • ինքնակենսագրական (CV)

  • մոտիվացիոն նամակ (առավելագույնը՝ 1 էջ)

Դիմումները անհրաժեշտ է ուղարկել procurement@aasw.org էլեկտրոնային հասցեին՝ թեմայի դաշտում հստակ նշելով՝ «Հոգեբան – Գորիս»։

Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 10.09.2026 թ․ Միայն նախնական ընտրությունը հաղթահարած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին