Աշխատանքի հայտարարություն՝ Կրտսեր սոցիալական աշխատող (Գորիս)
26.08.2026
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան հրավիրում է մոտիվացված մասնագետների միանալու իր Սոցիալական կենտրոնի թիմին՝ որպես Կրտսեր սոցիալական աշխատող՝ նպաստելու տեղահանված և խոցելի բնակչության համար որակյալ և հասանելի սոցիալական ծառայությունների մատուցմանը (UNHCR S03/26-AASW)։
Աշխատանքի վայրը՝ Գորիս (Գորիս խոշորացված համայնք) Աշխատանքային դրույքը՝ 0.5 դրույք
Աշխատանքի նպատակը Ապահովել շահառուների համալիր սոցիալական աջակցությունը՝ դեպքերի հետ աշխատանքի մեթոդաբանությամբ՝ խթանելով նրանց սոցիալ-տնտեսական ակտիվացումը, կարողությունների զարգացումը և կայուն ինքնաբավության ձեռքբերումը։
Պարտականությունների շրջանակը Դեպքերի վարում և կարիքների գնահատում
-
Իրականացնել շահառուների սոցիալական, տնտեսական և հոգեսոցիալական կարիքների համակողմանի գնահատում,
-
Մշակել անհատական սոցիալական ծրագրեր՝ հստակ նպատակներով և չափելի արդյունքներով,
-
Ապահովել շահառուի ակտիվ մասնակցությունը ծրագրի մշակման և իրականացման գործընթացում,
-
Պարբերաբար վերանայել և թարմացնել միջամտության պլանները։
Սոցիալ-տնտեսական ակտիվացում և դրական ուղեկցում
-
Աջակցել շահառուներին զբաղվածության, եկամտաստեղծ գործունեության և ինքնազբաղվածության հնարավորությունների բացահայտման և օգտագործման հարցում,
-
Նպաստել շահառուների հմտությունների զարգացմանը (կյանքի հմտություններ, աշխատանքի պատրաստվածություն և այլն),
-
Իրականացնել շահառուների շարունակական ուղեկցում՝ ապահովելով կայուն արդյունքներ,
-
Աջակցել շահառուներին նպատակների սահմանման, մոտիվացիայի պահպանման և առաջընթացի գնահատման հարցում,
-
Նպաստել շահառուների ակտիվ մասնակցությանը ծրագրերին և համայնքային կյանքին։
Սոցիալական խորհրդատվություն և աջակցություն
-
Իրականացնել անհատական խորհրդատվություններ,
-
Կազմակերպել խմբային հանդիպումներ և փոխօգնության խմբեր,
-
Աջակցել շահառուներին սոցիալական խնդիրների հաղթահարման հարցում,
-
Ապահովել ծառայությունների շարունակականություն և հասանելիություն։
Ուղղորդում և միջգերատեսչական համագործակցություն
-
Կազմակերպել շահառուների ուղղորդումը համապատասխան ծառայություններ (առողջապահություն, կրթություն, զբաղվածություն և այլն),
-
Անհրաժեշտության դեպքում ուղեկցել շահառուներին ծառայություններից օգտվելու գործընթացում,
-
Հետևել ուղղորդման արդյունքներին և արդյունավետությանը,
-
Համագործակցել ՏԻՄ-երի, ՄՍԾ ՏԿ-ների և այլ կառույցների հետ։
Թիմային համագործակցություն
-
Աշխատել բազմամասնագիտական թիմի կազմում,
-
Մասնակցել դեպքերի քննարկումներին։
Փաստաթղթավորում և հաշվետվություն
-
Վարել դեպքերի ամբողջական փաստաթղթավորում՝ սահմանված ձևաչափերով,
-
Ապահովել տվյալների ճշգրտությունն ու գաղտնիությունը,
-
Ներկայացնել պարբերական հաշվետվություններ,
-
Մասնակցել մոնիթորինգի և գնահատման գործընթացներին։
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
-
Բարձրագույն կրթություն սոցիալական աշխատանքի կամ հարակից ոլորտում,
-
Սոցիալական աշխատանքի ոլորտում փորձը ցանկալի է,
-
Հաղորդակցման և թիմային աշխատանքի լավ հմտություններ,
-
Պատասխանատվություն, նախաձեռնողականություն և կազմակերպվածություն,
-
Շահառուների նկատմամբ հարգալից և չդատող մոտեցում։
Դիմելու կարգը Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝
-
ինքնակենսագրական (CV)
-
մոտիվացիոն նամակ (առավելագույնը՝ 1 էջ)
Դիմումները անհրաժեշտ է ուղարկել procurement@aasw.org էլեկտրոնային հասցեին՝ թեմայի դաշտում հստակ նշելով՝ «Կրտսեր սոցիալական աշխատող – Գորիս»։
Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 10.09.2026 թ․ Միայն նախնական ընտրությունը հաղթահարած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
26.08.2026
Աշխատանքի հայտարարություն՝ Հոգեբան (Գորիս)
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.01.2024
ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ
