Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Աշխատանքի հայտարարություն՝ Սոցիալական աշխատող (Վաղարշապատ)

30.09.2026

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան հրավիրում է մոտիվացված մասնագետների միանալու Վաղարշապատի սոցիալական աշխատանքի կենտրոնի թիմին՝ որպես Սոցիալական աշխատող՝ նպաստելու տեղահանված և խոցելի բնակչության համար որակյալ և հասանելի սոցիալական ծառայությունների մատուցմանը (UNHCR S03/26-AASW)։

Աշխատանքի վայրը՝ Վաղարշապատ

Աշխատանքի նպատակը

Ապահովել շահառուների համալիր սոցիալական աջակցությունը՝ դեպքերի հետ աշխատանքի մեթոդաբանությամբ՝ խթանելով նրանց սոցիալ-տնտեսական ակտիվացումը, կարողությունների զարգացումը և կայուն ինքնաբավության ձեռքբերումը։

Պարտականությունների շրջանակը

  • Դեպքերի վարում և կարիքների գնահատում

    • Իրականացնել շահառուների սոցիալական, տնտեսական և հոգեսոցիալական կարիքների համակողմանի գնահատում,

    • Մշակել անհատական սոցիալական ծրագրեր՝ հստակ նպատակներով և չափելի արդյունքներով,

    • Ապահովել շահառուի ակտիվ մասնակցությունը ծրագրի մշակման և իրականացման գործընթացում,

    • Պարբերաբար վերանայել և թարմացնել միջամտության պլանները։

  • Սոցիալ-տնտեսական ակտիվացում և դրական ուղեկցում

    • Աջակցել շահառուներին զբաղվածության, եկամտաստեղծ գործունեության և ինքնազբաղվածության հնարավորությունների բացահայտման և օգտագործման հարցում,

    • Նպաստել շահառուների հմտությունների զարգացմանը (կյանքի հմտություններ, աշխատանքի պատրաստվածություն և այլն),

    • Իրականացնել շահառուների շարունակական ուղեկցում՝ ապահովելով կայուն արդյունքներ,

    • Աջակցել շահառուներին նպատակների սահմանման, մոտիվացիայի պահպանման և առաջընթացի գնահատման հարցում,

    • Նպաստել շահառուների ակտիվ մասնակցությանը ծրագրերին և համայնքային կյանքին։

  • Սոցիալական խորհրդատվություն և աջակցություն

    • Իրականացնել անհատական խորհրդատվություններ,

    • Կազմակերպել խմբային հանդիպումներ և փոխօգնության խմբեր,

    • Աջակցել շահառուներին սոցիալական խնդիրների հաղթահարման հարցում,

    • Ապահովել ծառայությունների շարունակականություն և հասանելիություն։

  • Ուղղորդում և միջգերատեսչական համագործակցություն

    • Կազմակերպել շահառուների ուղղորդումը համապատասխան ծառայություններ (առողջապահություն, կրթություն, զբաղվածություն և այլն),

    • Անհրաժեշտության դեպքում ուղեկցել շահառուներին ծառայություններից օգտվելու գործընթացում,

    • Հետևել ուղղորդման արդյունքներին և արդյունավետությանը,

    • Համագործակցել ՏԻՄ-երի, ՄՍԾ ՏԿ-ների և այլ կառույցների հետ։

  • Թիմային համագործակցություն

    • Աշխատել բազմամասնագիտական թիմի կազմում,

    • Մասնակցել դեպքերի քննարկումներին։

  • Փաստաթղթավորում և հաշվետվություն

    • Վարել դեպքերի ամբողջական փաստաթղթավորում՝ սահմանված ձևաչափերով,

    • Ապահովել տվյալների ճշգրտությունն ու գաղտնիությունը,

    • Ներկայացնել պարբերական հաշվետվություններ,

    • Մասնակցել մոնիթորինգի և գնահատման գործընթացներին։

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն սոցիալական աշխատանքի ոլորտում,

  • Սոցիալական աշխատանքի ոլորտում փորձը ցանկալի է,

  • Հաղորդակցման և թիմային աշխատանքի լավ հմտություններ,

  • Պատասխանատվություն, նախաձեռնողականություն և կազմակերպվածություն,

  • Շահառուների նկատմամբ հարգալից և չդատող մոտեցում։

Դիմելու կարգը

Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝

  • Ինքնակենսագրական (CV)

  • Մոտիվացիոն նամակ (առավելագույնը՝ 1 էջ)

Դիմումները անհրաժեշտ է ուղարկել procurement@aasw.org էլեկտրոնային հասցեին՝ թեմայի դաշտում հստակ նշելով՝ «Սոցիալական աշխատող – Վաղարշապատ»։

Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 14.10.2026 թ․

Միայն նախնական ընտրությունը հաղթահարած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին