Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Աշխատանքի հայտարարություն (վարորդի աշխատանքի համար)

04.08.2025

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան «Հզորացնելով համայնքները․ համալիր սոցիալական աջակցություն և պաշտպանություն բռնի տեղահանված բնակչության համար» ծրագրի շրջանակում Երևանի, Աբովյանի և Վեդու Սոցիալական աշխատանքի կենտրոնների թիմերի համար հրավիրում է համապատասխան թեկնածուների՝ համալրելու վարորդի հաստիքը:

1 Բովանդակությունը և նպատակը՝

Ապահովել ծառայության մասնագետների և, անհրաժեշտության դեպքում, շահառուների անվտանգ և ժամանակին տեղափոխումը թիրախ խոշորացված համայնքի տարածքում՝ նպաստելով  ծառայությունների արդյունավետ և անխափան իրականացմանը։

2 Աշխատանքային պարտականությունները

2.1 Մասնագետների տեղափոխում

  • Իրականացնել սոցիալական աշխատողների, հոգեբանի, և այլ մասնագետների տեղափոխում՝ ըստ հաստատված գրաֆիկի։
  • Ապահովել ժամանակին ներկայություն տնայցերի և համայնքային հանդիպումների վայրերում։
  • Համագործակցել թիմի համակարգողի հետ երթուղիների պլանավորման հարցում։

2.2 Շահառուների տեղափոխում (անհրաժեշտության դեպքում)

  • Ապահովել շահառուների տեղափոխում բժշկական, սոցիալական կամ համայնքային ծառայություններ ստանալու նպատակով։
  • Հատուկ ուշադրություն դարձնել տարեցների, երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց անվտանգությանը։
  • Անհրաժեշտության դեպքում աջակցել շահառուի նստելուն/իջնելուն (առանց բուժքույրական միջամտության)։

2.3 Տրանսպորտային միջոցի անվտանգություն և տեխնիկական վիճակ

  • Ապահովել սեփական ավտոմեքենայի տեխնիկական սարքինությունը և մաքրությունը։
  • Պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։
  • Ապահովել պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) և տեխնիկական զննման վավերականությունը։
  • Պահպանել և փաստաթղթավորել վառելիքի և երթուղիների հաշվառման տվյալներ՝ ըստ պահանջի։

 2.4 Անվտանգություն և գաղտնիություն

  • Պահպանել շահառուների և ծառայության աշխատանքի վերաբերյալ հասանելի դարձած տեղեկատվության գաղտնիությունը։
  • Հարգանքով և չեզոք վերաբերմունք ցուցաբերել բոլոր շահառուների նկատմամբ։
  • Արտակարգ իրավիճակներում գործել արագ և պատասխանատու։

2.5 Այլ պարտականություններ

  • Մասնակցել ծառայության կողմից կազմակերպվող անվտանգության հրահանգավորումներին։
  • Ներկայացնել անհրաժեշտ հաշվետվություններ երթուղիների և կատարված ուղևորությունների վերաբերյալ։
  • Կատարել պաշտոնի շրջանակում սահմանված այլ պարտականություններ։

3 Առաջադրվող որակավորման նվազագույն պահանջները.

  • Վարորդական իրավունքի համապատասխան կարգ (B կարգ)։
  • Առնվազն 3 տարվա վարորդական փորձ։
  • Սեփական տեխնիկապես սարքին ավտոմեքենա։
  • Թիրախ համայնքի տարածքի լավ իմացություն։
  • Բարձր պատասխանատվություն և հաղորդակցման հմտություններ։

4. Հայտերի ներկայացման կարգ

Հետաքրքրված թեկնածուները պետք է մինչև 20/08/2025 թ. ներկայացնեն իրենց ինքնակենսագրականը:

Փաստաթղթերը պետք է ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլհասցեին՝ procurement@aasw.org կամ  ներկայացնելով առձեռն:

Միայն կարճ ցուցակում ընդգրկված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին