Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Աշտարակի սոցիալական խնամքի բազմաֆունկցիոնալ ծառայության մասնագիտական թիմի սոցիալական աշխատողի ընտրության նպատակով

24.02.2026

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան (ՀՍԱԱ) «ՐԱՅԶ – Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագրի շրջանակում հայտարարում է մրցույթ՝ Աշտարակի սոցիալական խնամքի բազմաֆունկցիոնալ ծառայության մասնագիտական թիմի ձևավորման նպատակով։

Մրցույթի անվանումը՝ AASW-RISE-002/26 - Լոտ 3

Պաշտոնը՝ Ծառայության սոցիալական աշխատող (Աշտարակի սոցիալական խնամքի բազմաֆունկցիոնալ ծառայություն)

Ծրագրի անվանումը՝ «ՐԱՅԶ – Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագիրը։                         

Ծրագրի նպատակն է՝  Հայաստանում խոցելի բնակչության, այդ թվում  Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար սոցիալական պաշտպանության համակարգի բարելավումը`  սոցիալական աշխատողների կարողությունների զարգացման, ինչպես նաև նոր սոցիալական ծառայությունների՝ պատրոնաժի, սոցիալական խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայությունների հասանելիության ապահովման միջոցով։

Ծրագրի տևողությունը․ Նոյեմբեր 2024-Նոյեմբեր 2027                                                   

Հաշվետու է՝  Ծրագրի սուպերվիզորին    

Ծրագրի շրջանակներում աշխատանքի իրականացման վայրը՝ Աշտարակ խոշորացված համայնք

Գործողության սկիզբ՝ 15/03/2026                                                                                Գործողության ավարտ՝ 15/05/2026

1 Բովանդակությունը և նպատակը՝

Ապահովել շահառուներին համալիր սոցիալական աջակցություն՝ դեպքերի կառավարման մեթոդաբանությամբ, ինչպես ցերեկային, այնպես էլ շարժական ծառայությունների շրջանակում՝ նպաստելով նրանց սոցիալական ներառմանը, կարողությունների ամրապնդմանը և կյանքի որակի բարելավմանը։

2 Աշխատանքային պարտականությունները

  • Դեպքերի վարում և կարիքների գնահատում
  • Իրականացնել շահառուների սոցիալական կարիքների և ռեսուրսների առաջնային և խորքային գնահատում։
  • Վերլուծել սոցիալական, տնտեսական, ընտանեկան և հոգեսոցիալական խնդիրները։
  • Մշակել անհատական սոցիալական ծրագիր՝ սահմանելով հստակ նպատակներ, գործողություններ և ակնկալվող արդյունքներ։
  • Պարբերաբար վերանայել և թարմացնել անհատական ծրագրերը։
  • Ապահովել շահառուի ակտիվ մասնակցությունը անհատական սոցիալական ծրագրի մշակման և իրականացման գործընթացում։
    •  Սոցիալական խորհրդատվության տրամադրում
  • Կազմակերպել և վարել անհատական խորհրդատվություններ։
  • Կազմակերպել խմբային հանդիպումներ և աջակցման խմբեր։

 

  • Նպաստել շահառուների սոցիալական ակտիվացմանը։
  • Աջակցել շահառուների համայնքային ներգրավվածությանը։
  • Ապահովել ծառայությունների շարունակականություն և հասանելիություն։

 

  • Ուղղորդում և միջգերատեսչական համագործակցություն
  • Կազմակերպել շահառուների ուղղորդումը առողջապահական, կրթական, զբաղվածության և այլ ծառայություններ մատուցող կառույցներ, ըստ անհրաժեշտության ուղեկցելով շահառուին կոնկրետ ծառայություն,
  • Հետևել ուղղորդման արդյունքներին։
  • Համագործակցել ՏԻՄ-ի, ՄՍԾ ՏԿ-ի և այլ կառույցների հետ։

 

  • Բազմամասնագիտական թիմային աշխատանք
  • Համագործակցել բազմամասնագիտական թիմի անդամների հետ։
  • Մասնակցել դեպքերի քննարկումներին։
  • Կիսվել մասնագիտական դիտարկումներով և առաջարկություններով։
    • Փաստաթղթավորում և հաշվետվություն
  • Վարել դեպքերի ամբողջական փաստաթղթավորում՝ համաձայն սահմանված ձևաչափերի։
  • Պահպանել շահառուների տվյալների գաղտնիությունը։
  • Ներկայացնել պարբերական հաշվետվություններ Ծառայության սուպերվիզորին։
  • Մասնակցել մոնիթորինգի և գնահատման գործընթացներին։

2.6 Այլ գործառույթներ

  • Մասնակցել վերապատրաստումներին և մասնագիտական հանդիպումներին։
  • Կատարել պաշտոնի շրջանակում սահմանված այլ պարտականություններ։

3 Առաջադրվող որակավորման նվազագույն պահանջները.

  • Բարձրագույն կրթություն սոցիալական աշխատանքի ոլորտում։
  • Առնվազն 3 տարվա մասնագիտական փորձ սոցիալական աշխատանքի ոլորտում։
  • Խոցելի խմբերի հետ աշխատանքի փորձ (տեղահանված անձինք, բազմազավակ ընտանիքներ, հաշմանդամություն ունեցող անձինք և այլն)՝ առավելություն։
  • Լավ հաղորդակցման և վերլուծական հմտություններ։
  • Համակարգչային գրագիտություն (MS Office, online պլատֆորմների հետ աշխատանքի փորձ)։

4. Հայտերի ներկայացման կարգ

Հետաքրքրված թեկնածուները պետք է մինչև 10/03/2025 թ. ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • Ինքնակենսագրական (CV),
  • Կրթությունը և մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճեններ (լիցենզիա, վկայականներ, փորձառությունը հիմնավորող փաստաթղթեր և այլն՝ ըստ պաշտոնի)

Փաստաթղթերը պետք է ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլհասցեին՝ procurement@aasw.org :

Էլ. նամակի թեմայի տողում անհրաժեշտ է նշել համապատասխան լոտի համարը և պաշտոնի անվանումը։

Միայն կարճ ցուցակում ընդգրկված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին