Աշտարակի սոցիալական խնամքի բազմաֆունկցիոնալ ծառայության մասնագիտական թիմի վարորդի ընտրության նպատակով
24.02.2026
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան (ՀՍԱԱ) «ՐԱՅԶ – Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագրի շրջանակում հայտարարում է մրցույթ՝ Աշտարակի սոցիալական խնամքի բազմաֆունկցիոնալ ծառայության թիմի ձևավորման նպատակով։
Մրցույթի անվանումը՝ AASW-RISE-002/26 - Լոտ 8
Պաշտոնը՝ Վարորդ (սեփական ավտոմեքենայով, Աշտարակի սոցիալական խնամքի բազմաֆունկցիոնալ ծառայություն)
Ծրագրի անվանումը՝ «ՐԱՅԶ – Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագիրը։
Ծրագրի նպատակն է՝ Հայաստանում խոցելի բնակչության, այդ թվում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար սոցիալական պաշտպանության համակարգի բարելավումը` սոցիալական աշխատողների կարողությունների զարգացման, ինչպես նաև նոր սոցիալական ծառայությունների՝ պատրոնաժի, սոցիալական խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայությունների հասանելիության ապահովման միջոցով։
Ծրագրի տևողությունը․ Նոյեմբեր 2024-Նոյեմբեր 2027
Հաշվետու է՝ Ծրագրի սուպերվիզորին
Ծրագրի շրջանակներում աշխատանքի իրականացման վայրը՝ Աշտարակ խոշորացված համայնք
Գործողության սկիզբ՝ 15/03/2026
Գործողության ավարտ՝ 15/05/2026
1․ Բովանդակությունը և նպատակը՝
Ապահովել ծառայության մասնագետների և, անհրաժեշտության դեպքում, շահառուների անվտանգ և ժամանակին տեղափոխումը Աշտարակ խոշորացված համայնքի տարածքում՝ նպաստելով շարժական և ցերեկային ծառայությունների արդյունավետ և անխափան իրականացմանը։
2․ Աշխատանքային պարտականությունները
2.1 Մասնագետների տեղափոխում
- Իրականացնել սոցիալական աշխատողների, հոգեբանի, բուժքրոջ, մենթորի և այլ մասնագետների տեղափոխում՝ ըստ հաստատված գրաֆիկի։
- Ապահովել ժամանակին ներկայություն տնայցերի և համայնքային հանդիպումների վայրերում։
- Համագործակցել թիմի համակարգողի հետ երթուղիների պլանավորման հարցում։
2.2 Շահառուների տեղափոխում (անհրաժեշտության դեպքում)
- Ապահովել շահառուների տեղափոխում բժշկական, սոցիալական կամ համայնքային ծառայություններ ստանալու նպատակով։
- Հատուկ ուշադրություն դարձնել տարեցների, երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց անվտանգությանը։
- Անհրաժեշտության դեպքում աջակցել շահառուի նստելուն/իջնելուն (առանց բուժքույրական միջամտության)։
2.3 Տրանսպորտային միջոցի անվտանգություն և տեխնիկական վիճակ
- Ապահովել սեփական ավտոմեքենայի տեխնիկական սարքինությունը և մաքրությունը։
- Պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։
- Ապահովել պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) և տեխնիկական զննման վավերականությունը։
- Պահպանել և փաստաթղթավորել վառելիքի և երթուղիների հաշվառման տվյալներ՝ ըստ պահանջի։
2.4 Անվտանգություն և գաղտնիություն
- Պահպանել շահառուների և ծառայության աշխատանքի վերաբերյալ հասանելի դարձած տեղեկատվության գաղտնիությունը։
- Հարգանքով և չեզոք վերաբերմունք ցուցաբերել բոլոր շահառուների նկատմամբ։
- Արտակարգ իրավիճակներում գործել արագ և պատասխանատու։
2.5 Այլ պարտականություններ
- Մասնակցել ծառայության կողմից կազմակերպվող անվտանգության հրահանգավորումներին։
- Ներկայացնել անհրաժեշտ հաշվետվություններ երթուղիների և կատարված ուղևորությունների վերաբերյալ։
- Կատարել պաշտոնի շրջանակում սահմանված այլ պարտականություններ։
3․ Առաջադրվող որակավորման նվազագույն պահանջները.
- Վարորդական իրավունքի համապատասխան կարգ (B կարգ)։
- Առնվազն 3 տարվա վարորդական փորձ։
- Սեփական տեխնիկապես սարքին ավտոմեքենա։
- Աշտարակ համայնքի տարածքի լավ իմացություն։
- Բարձր պատասխանատվություն և հաղորդակցման հմտություններ։
4. Հայտերի ներկայացման կարգ
Հետաքրքրված թեկնածուները պետք է մինչև 10/03/2025 թ. ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- Ինքնակենսագրական (CV)
- Կրթությունը և մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճեններ (լիցենզիա, վկայականներ, փորձառությունը հիմնավորող փաստաթղթեր և այլն՝ ըստ պաշտոնի)
Փաստաթղթերը պետք է ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլհասցեին՝ procurement@aasw.org :
Էլ. նամակի թեմայի տողում անհրաժեշտ է նշել համապատասխան լոտի համարը և պաշտոնի անվանումը։
Միայն կարճ ցուցակում ընդգրկված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.01.2024
ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ
