Բիզնես քոուչի/մենթորի ծառայությունների մատուցման մրցույթ
27.09.2026
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան (ՀՍԱԱ) հայտարարում է բիզնես քոուչի/մենթորի ծառայությունների մատուցման մրցույթ (Մրցույթ № 06_AASW_UNHCR_2026)՝ ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ համատեղ իրականացվող «Համայնքների հզորացում՝ տեղահանված բնակչության համապարփակ սոցիալական աջակցության և պաշտպանության ապահովում» ծրագրի շրջանակում։
- Ներածություն
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան (ՀՍԱԱ)՝ ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ համատեղ, իրականացնում է «Համայնքների հզորացում՝ տեղահանված բնակչության համապարփակ սոցիալական աջակցության և պաշտպանության ապահովում» ծրագիրը։
Ծրագրի շրջանակում իրականացվում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված և տեղացի խոցելի ընտանիքների սոցիալ-տնտեսական կայունացմանն ուղղված ինքնազբաղվածության աջակցության բաղադրիչ, որի շրջանակում Ծրագրի շահառուները ներկա փուլում անցել են ձեռնարկատիրական կարողությունների զարգացման դասընթացներ, մշակել բիզնես պլաններ, որոնց գնահատման արդյունքում ընտրված շահառուներին նախատեսվում է տրամադրել դրամաշնորհային աջակցություն՝ սեփական բիզնես նախագծերի մեկնարկի կամ զարգացման նպատակով։
Դրամաշնորհային աջակցության տրամադրումից հետո նախատեսվում է շահառուներին տրամադրել շարունակական բիզնես քոուչինգ և մենթորական աջակցություն՝ նպաստելու բիզնես պլանների պատշաճ իրականացմանը, բիզնեսների արդյունավետ մեկնարկին և դրանց գործունեության կայունացմանը։
- Առաջադրանքի նպատակը
Սույն առաջադրանքի նպատակն է ծրագրի շրջանակում դրամաշնորհ ստացած շահառուներին տրամադրել անհատականացված բիզնես քոուչինգ և մենթորական աջակցություն՝ բիզնես պլանի իրականացման, բիզնեսի մեկնարկի և գործունեության կազմակերպման ընթացքում։
Բիզնես քոուչը/մենթորը պետք է պարբերաբար հետևի իրեն կցված շահառուների բիզնես ծրագրերի իրականացման ընթացքին, բացահայտի իրականացման ընթացքում առաջացող խնդիրներն ու աջակցության կարիքները և տրամադրի համապատասխան գործնական խորհրդատվություն՝ սերտորեն համագործակցելով շահառուին ուղեկցող սոցիալական աշխատողի և ծրագրի թիմի հետ։
- Աշխատանքի շրջանակը
Բիզնես քոուչը/մենթորը պատասխանատու է իրեն կցված շահառուների հետ հետևյալ աշխատանքների իրականացման համար․
3.1. Բիզնես պլանի իրականացման աջակցություն
- Շահառուի հետ վերանայել հաստատված բիզնես պլանը և աջակցել դրա գործնականում իրականացման հիմնական քայլերի ու հաջորդականության հստակեցմանը` ըստ անհրաժեշտության։
- Խորհրդատվություն տրամադրել բիզնեսի մեկնարկի և գործունեության կազմակերպման հետ կապված գործնական հարցերի վերաբերյալ։
- Աջակցել բիզնես պլանով նախատեսված գործողությունների և ծախսերի պատշաճ պլանավորմանն ու իրականացմանը։
- Խորհրդատվություն տրամադրել բիզնես պլանով նախատեսված սարքավորումների, գործիքների, նյութերի և այլ անհրաժեշտ ռեսուրսների ձեռքբերման և օգտագործման կազմակերպման վերաբերյալ՝ հաստատված բիզնես պլանին և Բիզնես ծրագրի իրականացման համաձայնագրի պահանջներին համապատասխան։
- Աջակցել շահառուների կողմից բիզնեսի իրականացման բովանդակային և ֆինանսական հաշվետվությունների կազմման և ներկայացման աշխատանքներին՝ ապահովելով դրանց համապատասխանությունը ծրագրային պահանջներին։
3.2. Իրավական և վարչարարական հարցերի վերաբերյալ խորհրդատվություն
- Խորհրդատվություն և ուղղորդում տրամադրել բիզնեսի գրանցման, գործունեության կազմակերպման, հարկային և այլ կիրառելի իրավական ու վարչարարական պահանջների վերաբերյալ։
- Անհրաժեշտության դեպքում շահառուին ուղղորդել համապատասխան պետական մարմիններ կամ մասնագիտացված ծառայություններ՝ այն հարցերի դեպքում, որոնք պահանջում են մասնագիտական իրավական, հարկային կամ այլ նեղ մասնագիտական խորհրդատվություն։
3.3. Բիզնեսի կառավարման և զարգացման աջակցություն
- Խորհրդատվություն տրամադրել բիզնեսի առօրյա աշխատանքների կազմակերպման, ֆինանսական պլանավորման, ծախսերի և եկամուտների կառավարման վերաբերյալ։
- Աջակցել ապրանքների կամ ծառայությունների գնագոյացման, հաճախորդների ներգրավման և վաճառքի կազմակերպման հարցերում։
- Խորհրդատվություն տրամադրել բիզնեսի առաջխաղացման, մարքեթինգի և համապատասխան հաղորդակցական գործիքների կիրառման վերաբերյալ։
- Աջակցել շահառուին բիզնեսի գործունեության ընթացքում առաջացող խնդիրների և ռիսկերի բացահայտման ու հնարավոր լուծումների մշակման հարցերում։
3.4. Բիզնես պլանի իրականացման առաջընթացի մոնիթորինգ
- Պարբերաբար հետևել հաստատված բիզնես պլանով նախատեսված գործողությունների իրականացման առաջընթացին։
- Գնահատել բիզնեսի մեկնարկի և գործունեության ընթացքը՝ համադրելով այն հաստատված բիզնես պլանի հետ։
- Արձանագրել բիզնես պլանի իրականացման ընթացքում առաջացած հիմնական խնդիրները, շեղումները, ռիսկերը և լրացուցիչ աջակցության կարիքները։
- Ծրագրի թիմին ժամանակին տեղեկացնել այն խնդիրների կամ էական շեղումների մասին, որոնք կարող են վտանգել բիզնես պլանի պատշաճ իրականացումը։
- Համապատասխան դեպքերում շահառուի հետ մշակել խնդիրների հաղթահարման և հետագա գործողությունների հստակ քայլեր։
- Անհրաժեշտության դեպքում՝ լրացուցիչ խորհրդատվություն՝ բիզնեսի մեկնարկի կամ իրականացման ընթացքում առաջացող հրատապ հարցերի վերաբերյալ։
3.5. Համագործակցություն սոցիալական աշխատողի և ծրագրի թիմի հետ
- Բիզնես քոուչը/մենթորը պետք է սերտորեն համագործակցի շահառուին ուղեկցող սոցիալական աշխատողի հետ՝ ապահովելով բիզնես և սոցիալական աջակցության բաղադրիչների փոխլրացնող բնույթը։ Մասնավորապես, քոուչը/մենթորը պետք է՝
- պարբերաբար փոխանակի տեղեկատվություն սոցիալական աշխատողի հետ շահառուի բիզնես ծրագրի իրականացման ընթացքի և արձանագրված դժվարությունների վերաբերյալ,
- սոցիալական աշխատողի հետ քննարկի այն խնդիրները, որոնց լուծումը դուրս է բիզնես քոուչինգի շրջանակից, սակայն պահանջում է լրացուցիչ աջակցություն,
- անհրաժեշտության դեպքում մասնակցի շահառուի վերաբերյալ համատեղ քննարկումներին,
- ծրագրի թիմին ներկայացնի այն դեպքերը, երբ առկա խնդիրները կարող են էականորեն ազդել բիզնես պլանի իրականացման վրա։
- Յուրաքանչյուր ամիս՝ բիզնես քոուչը պետք է ամսական առնվազն մեկ հանդիպում ունենա Կենտրոնի սոցիալական աշխատողների հետ՝ առցանց կամ առկա ձևաչափով։
- Աշխատանքների իրականացման ձևաչափը
Յուրաքանչյուր շահառուի համար բիզնես քոուչը/մենթորը պետք է ապահովի՝
- առնվազն մեկ առկա այց յուրաքանչյուր ամիս՝ շահառուի բիզնես գործունեության իրականացման վայրում,
- այցերի միջև ընկած ժամանակահատվածում՝ ըստ շահառուի կարիքի, հեռավար/առցանց խորհրդատվություն հեռախոսով, տեսազանգով կամ հաղորդակցության այլ հասանելի միջոցներով։
Յուրաքանչյուր այցի և առցանց խորհրդատվության արդյունքները պետք է համառոտ փաստաթղթավորվեն՝ ներառելով քննարկված հիմնական հարցերը, արձանագրված խնդիրները, տրամադրված առաջարկությունները և համաձայնեցված հետագա քայլերը։
- Աշխատանքների իրականացման ժամանակահատվածը
Բիզնես քոուչինգի և մենթորական աջակցության ծառայությունները նախատեսվում է իրականացնել 2026 թվականի 15 հոկտեմբեր - 30 դեկտեմբեր, 2026:
Յուրաքանչյուր շահառուի համար նախատեսվում է առնվազն մեկ առկա այց յուրաքանչյուր ամսվա ընթացքում և շարունակական հեռավար խորհրդատվության հասանելիություն՝ ըստ առաջացող կարիքների։
Աշխատանքների կոնկրետ ժամանակացույցը համաձայնեցվելու է ծրագրի թիմի հետ։
- Լոտեր և շահառուների նախատեսվող քանակ
Առաջադրանքը բաժանված է հետևյալ լոտերի․
|
Լոտ № |
Աշխարհագրական տարածք |
Նախատեսվող շահառուների թիվ |
|
Լոտ 1 |
Արմավիր խոշորացված համայնք |
13 |
|
Լոտ 2 |
Վաղարշապատ խոշորացված համայնք |
13 |
|
Լոտ 3 |
Մասիս խոշորացված համայնք |
28 |
|
Լոտ 4 |
Գորիս խոշորացված համայնք |
10 |
|
Լոտ 5 |
Աշտարակ խոշորացված համայնք |
11 |
|
Լոտ 6 |
Աբովյան խոշորացված համայնք |
28 |
Նշված շահառուների թվերը ծրագրի իրականացման ընթացքից ելնելով կարող են փոփոխվել մինչև ±20%-ի սահմաններում։
Դիմորդները կարող են հայտ ներկայացնել մեկ կամ մի քանի լոտերի համար։ Մեկից ավելի լոտերի համար դիմելու դեպքում դիմորդը պետք է հիմնավորի համապատասխան աշխարհագրական տարածքներում աշխատանքների պատշաճ և ժամանակին իրականացման համար անհրաժեշտ մասնագիտական և ժամանակային կարողությունների առկայությունը։
Ծառայությունների մատուցումը պետք է իրականացվի երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 10:00-18:00-ն։
ՀՍԱԱ-ն կարող է տարբեր լոտերի համար ընտրել տարբեր բիզնես քոուչների/մենթորների։
- Ակնկալվող արդյունքներ
Առաջադրանքի իրականացման արդյունքում ակնկալվում է՝
- Յուրաքանչյուր շահառուի համար ամսական առնվազն մեկ առկա այց։
- Շահառուների կարիքներին համապատասխան տրամադրված շարունակական հեռավար/առցանց խորհրդատվություն։
- Բիզնես պլանների իրականացման առաջընթացի պարբերական մոնիթորինգ և փաստաթղթավորում։
- Բիզնեսի մեկնարկի և գործունեության ընթացքում բացահայտված խնդիրների և ռիսկերի վերաբերյալ տրամադրված գործնական խորհրդատվություն։
- Սոցիալական աշխատողների և ծրագրի թիմի հետ աշխատանքների համակարգում և համատեղ աշխատանք։
- Ամսական և ավարտական ամփոփ հաշվետվությունների ներկայացում՝ իրականացված աշխատանքների, յուրաքանչյուր շահառուի առաջընթացի, հիմնական խնդիրների, ռիսկերի և տրամադրված աջակցության վերաբերյալ։
- Շահառուների կողմից հաստատված բիզնես պլանների արդյունավետ իրականացում և ծրագրի ավարտին մեկնարկած բիզնեսների կայուն գործունեության համար անհրաժեշտ կարողությունների և նախադրյալների ձևավորում։
- Հաշվետվողականություն
- Բիզնես քոուչը/մենթորը հաշվետու է Ծրագրի ղեկավարին և/կամ ծրագրի կողմից նշանակված պատասխանատու համակարգողին։
- Քոուչը/մենթորը պարտավոր է վարել իրեն կցված յուրաքանչյուր շահառուի հետ իրականացված աշխատանքի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթավորումը և սահմանված պարբերականությամբ ներկայացնել ծրագրի թիմին։
- Հաշվետվությունները պետք է հնարավորություն տան հետևելու ոչ միայն իրականացված այցերի և խորհրդատվությունների քանակին, այլև յուրաքանչյուր բիզնես պլանի իրականացման փաստացի առաջընթացին, արձանագրված խնդիրներին, տրամադրված խորհրդատվությանը և համաձայնեցված հետագա քայլերին։
- Պահանջվող որակավորումներ
Դիմորդը պետք է ունենա՝
- բարձրագույն կրթություն բիզնեսի կառավարման, տնտեսագիտության, ֆինանսների, մարքեթինգի, սոցիալական գիտությունների կամ հարակից ոլորտներում,
- առնվազն 5 տարվա մասնագիտական փորձ ձեռնարկատիրության զարգացման, բիզնես խորհրդատվության, բիզնես քոուչինգի կամ հարակից ոլորտում,
- փոքր և միկրոբիզնեսների ստեղծման և զարգացման գործընթացների վերաբերյալ գործնական գիտելիքներ,
- բիզնես պլանների մշակման և իրականացման ուղեկցման փորձ,
- խոցելի խմբերի, տեղահանված անձանց և/կամ սոցիալ-տնտեսական հզորացման ծրագրերի շահառուների հետ անհատական աշխատանքի փորձ։
Հայտերի ներկայացման կարգը
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
-
ինքնակենսագրություն՝ համապատասխան կրթության և մասնագիտական փորձի նկարագրությամբ,
-
գնառաջարկ՝ առկա և հեռավար/առցանց խորհրդատվության մեկ ժամի արժեքների առանձին նշմամբ` համաձայն ձևաթղթի։
-
աշխատանքների իրականացման առաջարկվող մեթոդաբանություն, այդ թվում տեղեկություն այն լոտի կամ լոտերի մասին, որոնց համար ներկայացվում է հայտը։ Մի քանի լոտերի դեպքում՝ աշխատանքների իրականացման կարողությունների համառոտ հիմնավորում։
Հայտերն անհրաժեշտ է ուղարկել procurement@aasw.org էլհասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով «Բիզնես քոուչ/մենթոր — Լոտ № …»։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի հոկտեմբերի 11-ն է։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
26.08.2026
Աշխատանքի հայտարարություն՝ Հոգեբան (Գորիս)
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.01.2024
ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ
