Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Մարտունի քաղաքի երեխաների ցերեկային կենտրոնի Մենթորի ընտրության հայտարարություն

05.11.2026

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան (ՀՍԱԱ) հայտարարում է մրցույթ Մարտունի քաղաքի երեխաների ցերեկային կենտրոնի համար՝ մենթորի ընտրության նպատակով S05/03-AASW-2026։

Հաստիք՝ Մենթոր

Աշխատանքի վայր՝ Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի (Մարտունու երեխաների ցերեկային կենտրոն)

Մենթորը հաշվետու է՝ Ծրագրի սուպերվիզորին։

Մարտունիում «Հզոր քաղաքացիական հասարակություն հանուն երեխաների հզորացված պաշտպանության» ծրագրի շրջանակում փորձարկվող նորարական ծառայության մոդելների շրջանակում փնտրում է մենթորի։

Ծրագրի տևողությունը՝ 17.նոյեմբեր.2026-28.փետրվար.2027

Կենտրոնի նպատակը և պաշտոնի հիմնական նկարագիրը. Մարտունիում «Հզոր քաղաքացիական հասարակություն հանուն երեխաների հզորացված պաշտպանության» ծրագրի շրջանակում փորձարկվող նորարական ծառայության մոդելների շրջանակում փնտրում է մենթորի։ «Համայնքային ինտեգրման թերապևտիկ մոդել հաշմանդամություն ունեցող երեխաների համար համակցված համայնքային բազմամասնագիտական ծառայությունների հետ» մոդելում՝ մենթորի աշխատանքի հիմնական նպատակն է գյուղատնտեսական գործունեությունը՝ որպես գործնական և վերականգնողական միջավայր, օգտագործել երեխայի ինքնուրույնության, պատասխանատվության, սոցիալական հմտությունների, ինքնավստահության, աշխատելու և համագործակցելու կարողությունների զարգացման համար։

Հիմնական պարտականություններ

  • Երեխաների հետ կազմակերպել գործնական գյուղատնտեսական գործունեություններ՝ ջերմոցում, այգում, տնկարանում կամ այլ համապատասխան գյուղատնտեսական միջավայրում։

  • Երեխաներին ներգրավել բույսերի ընտրության, տնկման, մշակման, խնամքի, ջրման, պահպանման, բերքահավաքի և այլ համապատասխան աշխատանքներում՝ հաշվի առնելով նրանց կարողությունները և անվտանգության պահանջները։

  • Գյուղատնտեսական գործունեությունը հարմարեցնել յուրաքանչյուր երեխայի անհատական կարիքներին, կարողություններին և աջակցության պլանով սահմանված նպատակներին։

  • Երեխային աստիճանաբար ներգրավել ավելի ինքնուրույն գործունեության՝ խթանելով պատասխանատվության ստանձնումը, առաջադրանքի ավարտին հասցնելը և սեփական աշխատանքի արդյունքը տեսնելու հնարավորությունը։

  • Գյուղատնտեսական աշխատանքների միջոցով զարգացնել երեխայի համագործակցության, հաղորդակցման, ուշադրության, համբերության, հետևողականության և թիմում աշխատելու հմտությունները։

  • Խթանել երեխայի մասնակցությունը աշխատանքի ամբողջական գործընթացին՝ «ընտրել–մշակել–խնամել–հավաքել–արդյունքը տեսնել» տրամաբանությամբ։

  • Համագործակցել հոգեբանի և էրգոթերապևտի հետ՝ հասկանալու երեխայի հոգեհուզական, վարքային և ֆունկցիոնալ առանձնահատկությունները և համապատասխանաբար հարմարեցնելու գյուղատնտեսական գործունեությունը։

  • Սոցիալական աշխատողի և բազմամասնագիտական թիմի հետ համատեղ քննարկել երեխայի մասնակցության ընթացքը, առաջընթացը, դժվարությունները և նոր կարիքները։

  • Թիմի հետ համատեղ գնահատել գյուղատնտեսական գործունեության արդյունավետությունը՝ հասկանալու համար, թե որքանով է այն նպաստում երեխայի անհատական նպատակների իրականացմանը։

  • Անհրաժեշտության դեպքում առաջարկել գործունեության տեսակի, բարդության, միջավայրի կամ աջակցության մակարդակի փոփոխություն։

  • Ապահովել գյուղատնտեսական միջավայրում երեխայի ֆիզիկական անվտանգությունը՝ համապատասխան գործիքների, նյութերի և աշխատանքային պայմանների կիրառմամբ։

  • Արձանագրել երեխայի մասնակցությունը, ձեռքբերումները, դժվարությունները և նկատվող փոփոխությունները և համապատասխան տեղեկատվությունը փոխանցել բազմամասնագիտական թիմին։

Համագործակցության հիմնական սկզբունքը

  • Մենթոր-գյուղատնտեսական մասնագետը չի իրականացնում գյուղատնտեսական աշխատանքը միայն որպես մասնագիտական ուսուցում։ Գյուղատնտեսական գործունեությունը դիտարկվում է որպես երեխայի սոցիալական վերականգնման և զարգացման միջոց։

  • Յուրաքանչյուր երեխայի ներգրավման ձևը, աշխատանքի տեսակը և բարդության մակարդակը որոշվում են բազմամասնագիտական թիմի կողմից՝ երեխայի գնահատման և անհատական աջակցության պլանի հիման վրա։

  • Մենթորը թիմին փոխանցում է երեխայի գործնական վարքի, մասնակցության, համագործակցության և առաջընթացի վերաբերյալ դիտարկումները, իսկ թիմը դրանց հիման վրա անհրաժեշտության դեպքում վերանայում է աջակցության նպատակներն ու գործունեության ձևաչափը։

Պահանջվող որակավորումներ

  • Գործնական փորձ և հմտություններ գյուղատնտեսության կամ հարակից ոլորտում։

  • Գործնական հմտություններ շահառուների (հատկապես երեխաների և ծնողների) հետ արդյունավետ ու ներառական հաղորդակցման մեջ։

  • Թիմում աշխատելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողություն։

  • Բարձր պատասխանատվություն և մասնագիտական էթիկայի պահպանում։

  • Փորձը սոցիալական ծառայությունների մատուցման և/կամ ոչ ֆորմալ կրթության (դասընթացների վարման) ոլորտում դիտարկվում է որպես առավելություն։

Դիմելու կարգը Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) procurement@aasw.org էլ․ հասցեին՝ նամակի թեմա (subject) դաշտում նշելով պաշտոնի անվանումը («Մարտունի - Մենթոր-S05/03-AASW-2026»): Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 15.11.2026թ.։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին