Մարտունի քաղաքի երեխաների ցերեկային կենտրոնի Հատուկ Մանկավարժի ընտրության հայտարարություն
05.11.2026
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան (ՀՍԱԱ) հայտարարում է մրցույթ Մարտունի քաղաքի երեխաների ցերեկային կենտրոնի համար՝ հատուկ մանկավարժի ընտրության նպատակով S06/03-AASW-2026։
-
Հաստիք՝ Հատուկ Մանկավարժ
-
Աշխատանքի վայր՝ Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի (Մարտունու երեխաների ցերեկային կենտրոն)
-
Հատուկ մանկավարժը հաշվետու է՝ Ծրագրի սուպերվիզորին։ Մարտունիում «Հզոր քաղաքացիական հասարակություն հանուն երեխաների հզորացված պաշտպանության» ծրագրի շրջանակում փորձարկվող նորարական ծառայության մոդելների շրջանակում փնտրում է հատուկ մանկավարժի։
-
Ծրագրի տևողությունը՝ 17.նոյեմբեր.2026-28.փետրվար.2027
Կենտրոնի նպատակը և պաշտոնի հիմնական նկարագիրը. Մարտունիում «Հզոր քաղաքացիական հասարակություն հանուն երեխաների հզորացված պաշտպանության» ծրագրի շրջանակում փորձարկվող նորարական ծառայության մոդելների շրջանակում փնտրում է հատուկ մանկավարժի։ «Սոցիալ-վերականգնողական ծառայություններ հաշմանդամություն ունեցող երեխաների համար՝ համակցված վաղ մանկության զարգացման ծառայությունների հետ» մոդելում՝ հատուկ մանկավարժի աշխատանքի հիմնական նպատակն է աջակցել երեխայի զարգացմանը, կրթական և սոցիալ-կրթական հմտությունների ձևավորմանը, ինքնուրույնությանը և մանկապարտեզային ու հետագայում դպրոցական միջավայրում արդյունավետ մասնակցությանը՝ անհատական կարիքներին համապատասխանեցված զարգացման և կրթական միջամտությունների միջոցով։
Հիմնական պարտականություններ
-
Մասնակցել երեխայի զարգացման, կրթական և ֆունկցիոնալ կարիքների գնահատմանը՝ համագործակցելով բազմամասնագիտական թիմի մյուս մասնագետների հետ։
-
Վերհանել երեխայի զարգացման ուժեղ կողմերը, կարողությունները, հետաքրքրությունները և այն ոլորտները, որտեղ անհրաժեշտ է լրացուցիչ աջակցություն։
-
Մասնակցել անհատական աջակցության պլանի մշակմանը՝ սահմանելով զարգացման, կրթական, ինքնուրույնության և մասնակցության նպատակներ։
-
Մշակել և իրականացնել երեխայի անհատական զարգացմանն ուղղված գործողություններ՝ հատկապես ուշադրության, խաղային, ճանաչողական, սոցիալ-կրթական, համագործակցության, ինքնուրույնության, և նախադպրոցական ու դպրոցին նախապատրաստող հմտությունների զարգացման ուղղություններով։
-
Կազմակերպել անհատական աջակցություն այնպես, որ հնարավորինս կապվի մանկապարտեզի բնական առօրյայի հետ և չհանգեցնի երեխայի առանձնացմանը խմբից։
-
Համագործակցել դաստիարակի և դայակի հետ՝ խաղերը, առաջադրանքները, խմբային գործողությունները և առօրյա գործընթացները երեխայի մասնակցությանը համապատասխան հարմարեցնելու համար։
-
Առաջարկել տեսողական, նյութական, հաղորդակցական կամ այլ պարզ հարմարեցումներ, որոնք կարող են բարձրացնել երեխայի մասնակցությունը։
-
Դիտարկել երեխայի մասնակցությունը խմբային գործողություններին և գնահատել, թե որ հարմարեցումները կամ մեթոդներն են արդյունավետ։
-
Մանկապարտեզի թիմին փոխանցել կիրառելի մեթոդներ և գործիքներ, որպեսզի երեխայի զարգացմանն ուղղված աջակցությունը շարունակվի նաև մասնագետի անմիջական ներկայությունից դուրս։
-
Ընտանիքի հետ համագործակցել երեխայի ինքնուրույնության և զարգացման հմտությունները տանը ամրապնդելու ուղղությամբ։
-
Մասնակցել մանկապարտեզի թիմի մասնագիտական սուպերվիզիային և դեպքերի քննարկումներին՝ ներկայացնելով երեխայի զարգացման վերաբերյալ դիտարկումները։
-
Մասնակցել երեխայի առաջընթացի պարբերական գնահատմանը և աջակցության պլանի վերանայմանը։
-
Անհրաժեշտության դեպքում համագործակցել լոգոպեդի, հոգեբանի և սոցիալական աշխատողի հետ՝ երեխայի զարգացման տարբեր ոլորտների միջև կապը ապահովելու նպատակով։
Համագործակցության հիմնական սկզբունքը
-
Հատուկ մանկավարժն աշխատում է որպես բազմամասնագիտական թիմի անդամ, համագործակցելով այլ մասնագետների և երեխայի միջավայրի (ընտանիք, մանկապարտեզ) հետ՝ ապահովելով զարգացման միասնական մոտեցում։
Պահանջվող որակավորումներ
-
Բարձրագույն կրթություն հատուկ մանկավարժության ոլորտում։
-
Գործնական հմտություններ շահառուների (հատկապես երեխաների և ծնողների) հետ արդյունավետ ու ներառական հաղորդակցման մեջ։
-
Թիմում աշխատելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողություն։
-
Բարձր պատասխանատվություն և մասնագիտական էթիկայի պահպանում։
-
Փորձը սոցիալական ծառայությունների մատուցման և/կամ ոչ ֆորմալ կրթության (դասընթացների վարման) ոլորտում դիտարկվում է որպես առավելություն։
Դիմելու կարգը
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) procurement@aasw.org էլ․ հասցեին՝ նամակի թեմա (subject) դաշտում նշելով պաշտոնի անվանումը («Մարտունի - Հատուկ Մանկավարժ-S06/03-AASW-2026»): Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 15.11.2026թ.։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.01.2024
ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ
