Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Արտաքին սուպերվիզորական, խորհրդատվական-մասնագիտական աջակցության ծառայությունների մատուցման համար փորձագիտական ծառայության մատուցման

07.07.2025

Սույն հայտարարությունը վերաբերում է արտաքին փորձագիտական խորհրդատվական և սուպերվիզիոն աջակցության տրամադրմանը Սոցիալական աշխատանքի կենտրոնների և ՏԻՄ և ՄՍԾ ՏԿ անձնակազմերին՝ նպատակ ունենալով նպաստել համագործակցության ձևավորված մոդելների կատարելագործմանը, համայնքային մակարդակում մասնագիտական ռեսուրսների զարգացմանը, ինչպես նաև շահառուներին տրամադրվող սոցիալ-հոգեբանական աջակցության ծառայությունների որակի բարելավմանը։

    1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

    Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան՝ ՄԱԿ-ի Փախստականների գլխավոր հանձնակատարի գրասենյակի աջակցությամբ իրականացնում է «Հզորացնելով համայնքները․ համալիր սոցիալական աջակցություն և պաշտպանություն բռնի տեղահանված բնակչության համար» ծրագիրը։

    Ծրագրի շրջանակում ՀՀ Արմավիր, Արարատի և Կոտայքի մարզերում, ինչպես նաև քաղաք Երևանում, հիմնվել և գործում են Սոցիալական աշխատանքի կենտրոններ, որոնք ինտենսիվորեն գործակցում են և աշխատանքները համակարգում ՏԻՄ համայնքային սոցիալական աշխատողների և ՄՍԾ ՏԿ սոցիալական աշխատողների հետ։ Կենտրոնները հանդիսանում են համայնքային մակարդակում սոցիալական աջակցության և պաշտպանության ծառայությունների համակարգված մատուցման հարթակներ՝ ապահովելով դեպքի վարում, սոցիալ-հոգեբանական աջակցություն, միջգերատեսչական ուղղորդումներ և շահառուների ակտիվացում։

    Սույն տեխնիկական առաջադրանքը վերաբերում է արտաքին փորձագիտական խորհրդատվական և սուպերվիզիոն աջակցության տրամադրմանը Կենտրոնների և ՏԻՄ և ՄՍԾ ՏԿ անձնակազմերին՝ նպատակ ունենալով նպաստել համագործակցության ձևավորված մոդելների կատարելագործմանը, համայնքային մակարդակում մասնագիտական ռեսուրսների զարգացմանը, ինչպես նաև շահառուներին տրամադրվող սոցիալ-հոգեբանական աջակցության ծառայությունների որակի բարելավմանը։

    Ծրագրային և համակարգային հիմնավորում

    Սոցիալական աշխատանքի կենտրոնները գործում են բարձր խոցելիության և բազմաշերտ սոցիալական խնդիրների պայմաններում, ներառյալ՝

    • բռնի տեղահանված ընտանիքների ինտեգրման մարտահրավերներ,
    • ընտանեկան բռնության, երեխաների պաշտպանության և անտեսման դեպքեր,
    • հոգեկան առողջության խնդիրներ,
    • աղքատություն և սոցիալական մեկուսացում,
    • բազմակի և համակցված ռիսկեր ունեցող ընտանիքներ։

    Այս միջավայրում սոցիալական աշխատողները առնչվում են.

    • բարձր ռիսկային և էթիկապես բարդ որոշումների,
    • միջգերատեսչական համակարգման դժվարությունների,
    • մասնագիտական այրման և երկրորդային տրավմատիզացիայի ռիսկերի,
    • ռիսկերի գնահատման և անվտանգության պլանավորման տարբեր պրակտիկաների։

    Միաժամանակ, համայնքային սոցիալական ծառայությունների համակարգում շարունակվում են բարեփոխումներ, որոնք պահանջում են միասնական մեթոդաբանական մոտեցումներ, որակի վերահսկողություն և մասնագիտական շարունակական զարգացում։

    Հաշվի առնելով ծրագրի աշխարհագրական ծավալը, շահառուների խոցելիության աստիճանը և ներգրավված մասնագետների բազմազանությունը, արտաքին սուպերվիզորական աջակցությունը դիտարկվում է որպես սոցիալական ծառայությունների կայունության և որակի բարձրացման համակարգային բաղադրիչ։

    1. Տևողություն՝ Օգոստոս – դեկտեմբեր 2025 թ.
    2. Ծառայությունների տրամադրման աշխարհագրությունը
    • Կոտայքի մարզ – Նոր Հաճըն, Հրազդան, Աբովյան
    • Արմավիրի մարզ, Արմավիր
    • Արարատի մարզ,Արարատ և Վեդի
    • Երևան
    1. Թիրախ խմբեր
    • Սոցիալական աշխատանքի կենտրոնների թիմեր
    • ՏԻՄ սոցիալական բաժինների մասնագետներ/ սոցիալական աշխատողներ
    • ՄՍԾ Տարածքային կառույցների (ՄՍԾ ՏԿ) սոցիալական աշխատողներ
    1. Առաջադրանքի նպատակը և խնդիրները

    Սույն տեխնիկական առաջադրանքի նպատակն է ապահովել Սոցիալական աշխատանքի կենտրոնների, ՏԻՄ համայնքային սոցիալական աշխատողների և ՄՍԾ ՏԿ սոցիալական աշխատողների կողմից մատուցվող սոցիալական ծառայությունների որակի, անվտանգության և արդյունավետության բարձրացում՝ արտաքին մասնագիտական սուպերվիզիայի և խորհրդատվական աջակցության միջոցով։

    Արտաքին սուպերվիզորական և խորհրդատվական աջակցությունը միտված է հետևյալ խնդիրների լուծմանը․

    1. Բարձր ռիսկային և բարդ դեպքերի կառավարման որակի բարելավում
    • ապահովել դեպքերի խորքային մասնագիտական վերլուծություն,
    • բարձրացնել ռիսկերի գնահատման և անվտանգության պլանավորման ճշգրտությունը,
    • նվազեցնել սխալ կամ ոչ համաչափ միջամտությունների ռիսկը։
    1. Մասնագիտական ռեֆլեքսիայի և կարողությունների զարգացում
    • խթանել սոցիալական աշխատողների քննադատական և վերլուծական մտածողությունը,
    • ամրապնդել մասնագիտական ինքնավստահությունը բարդ որոշումների կայացման ընթացքում,
    • ձևավորել միասնական մեթոդաբանական մոտեցումներ։
    1. Մասնագիտական այրման և երկրորդային տրավմատիզացիայի ռիսկերի նվազեցում
    • ապահովել անվտանգ մասնագիտական տարածք դեպքերի քննարկման համար,
    • աջակցել մասնագետների հոգեբանական կայունությանը,
    • կանխել ծառայությունների որակի անկումը մասնագիտական ծանրաբեռնվածության պատճառով։
    1. Համակարգային համագործակցության ամրապնդում
    • բարելավել ՏԻՄ, ՄՍԾ ՏԿ և Սոցիալական աշխատանքի կենտրոնների միջև համագործակցության գործնական մեխանիզմները,
    • աջակցել դեպքերի միջգերատեսչական համակարգման արդյունավետությանը,
    • նույնականացնել համակարգային բացերն ու առաջարկել բարելավման լուծումներ։
    1. Ծառայությունների որակի ապահովման մեխանիզմի ներդրում
    • ձևավորել արտաքին սուպերվիզիայի կիրառման կայուն գործելակարգ,
    • ապահովել դեպքի վարման որակի շարունակական վերահսկողություն,
    • նպաստել սոցիալական ծառայությունների պրոֆեսիոնալացման գործընթացին։

     

     

     

     

    1. Ծառայությունների շրջանակը

    Արտաքին փորձագետը տրամադրում է սուպերվիզիոն և մասնագիտական խորհրդատվական ծառայություններ Սոցիալական աշխատանքի կենտրոնների, ՏԻՄ և ՄՍԾ ՏԿ սոցիալական աշխատողների համար՝ ապահովելով դեպքի վարման որակի բարձրացում, ռիսկերի կառավարման բարելավում և մասնագիտական ռեֆլեքսիա։

    6.1 Արտաքին աջակցային և կրթական սուպերվիզիայի իրականացում.

    6.1.1 Խմբային սուպերվիզիա (ներառյալ բարդ դեպքերի խորքային վերլուծություն).

    Փորձագետը պարտավորվում է.

    • Իրականացնել ամսական առնվազն 2 խմբային սուպերվիզիոն հանդիպում յուրաքանչյուր սպասարկվող համայնքում գործող կենտրոնում,
    • Յուրաքանչյուր հանդիպման տևողությունը՝ 2–3 ժամ:

    Խմբային սուպերվիզիայի շրջանակում փորձագետը պարտավորվում է.

    • Աջակցել մասնագետներին կատարելու բարձր ռիսկային դեպքերի խորքային վերլուծություն, այդ թվում վերագնահատելու ռիսկերի մակարդակը, վերանայել անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները,
    • Աջակցել մասնագետներին վերլուծելու դեպքի վարման քայլերի համաչափությունը,
    • Առաջարկել միջամտությունների բարելավման կոնկրետ քայլեր.

    6.1.2 Անհատական սուպերվիզիա (ներառյալ մասնագիտական խորհրդատվություն)

    Փորձագետը պարտավորվում է.

    • Ամսական առնվազն 2 անհատական սուպերվիզիոն հանդիպում համապատասխան կենտրոնների մասնագետների հետ (յուրաքանչյուր համայնքում՝ 3 Սոցիալական աշխատանքի կենտրոնի մասնագետ, 2 ՄՍԾ ՏԿ մասնագետ, 1 ՀՍԱ),
    • Տևողություն՝ 1.5-2 ժամ

    Անհատական սուպերվիզիայի շրջանակում փորձագետը պարտավորվում է.

    • Քննարկել մասնագետի կողմից վարած բարդ և բարձր ռիսկային դեպքերը,
    • Տրամադրել խորացված մասնագիտական խորհրդատվություն դեպքի կառավարման վերաբերյալ,
    • Աջակցել էթիկապես բարդ որոշումների կայացմանը,
    • Աջակցել մասնագիտական այրման և երկրորդային տրավմատիզացիայի կանխարգելմանը,
    • Առաջարկել միջգերատեսչական ներգրավման անհրաժեշտ քայլեր (անհրաժեշտության դեպքում):

    Անհատական սուպերվիզիայի շրջանակում ամսական առնվազն 5 դեպք ենթակա է խորացված մասնագիտական խորհրդատվության։

    6.1.3. Կրթական (թեմատիկ) սուպերվիզիա. Ապահովել սոցիալական աշխատողների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացում, դեպքի վարման որակի միասնականացում և մեթոդաբանական բացերի նվազեցում։

    Փորձագետը պարտավորվում է.

    • Յուրաքանչյուր սպասարկվող համայնքում իրականացնել ամսական առնվազն 1–2 կրթական սուպերվիզիոն հանդիպում փոքր թիմերով (4–8 մասնակից),
    • Յուրաքանչյուր հանդիպման տևողությունը՝ 2–3 ժամ,
    • Թեմատիկ հանդիպումները կազմակերպել կրթական սուպերվիզիայի ձևաչափով՝ համատեղ վերլուծություն, գործնական օրինակներ, դեպքերի քննարկում և մեթոդաբանական պարզաբանումներ։

    Հնարավոր թեմատիկ ուղղություններ (ներառյալ, բայց չսահմանափակվելով)

    • Դեպքերի փաստաթղթավորում և գրանցումների որակ
    • Բարձր ռիսկային դեպքերի հետ աշխատանք
    • Տրավմայի հետ աշխատանք և տրավմաինֆորմացված մոտեցում
    • Էթիկապես ընդունելի որոշումների կայացում
    • Ռիսկերի գնահատման գործիքների կիրառություն
    • Անվտանգության պլանավորման մեխանիզմներ
    • Միջգերատեսչական հաղորդակցություն և դերերի հստակեցում
    • Արդյունավետ մասնագիտական հաղորդակցություն շահառուների հետ
    • Մասնագիտական սահմանների պահպանում

     

     

    6.2. Դեպքերի քննարկումների և միջգերատեսչական հանդիպումների կազմակերպում և մասնագիտական աջակցություն: Ապահովել բարդ և բարձր ռիսկային դեպքերի համակարգված, բազմամասնագիտական քննարկում և միջգերատեսչական համագործակցության արդյունավետության բարձրացում։

    6.2.1. Դեպքերի համատեղ մասնագիտական քննարկումներ

    Փորձագետը պարտավորվում է.

    • Ամսական առնվազն 1 համատեղ դեպքի քննարկում յուրաքանչյուր սպասարկվող համայնքում,
    • Յուրաքանչյուր քննարկման ընթացքում ներգրավել համապատասխան մասնագետներ՝
      • Սոցիալական աշխատանքի կենտրոն,
      • ՄՍԾ ՏԿ,
      • ՏԻՄ սոցիալական ծառայություն,
      • Անհրաժեշտության դեպքում՝ կրթական, առողջապահական կամ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ։

    Յուրաքանչյուր քննարկման ընթացքում պետք է.

    • Աջակցել քննարկումը նախաձեռնող մասնագետներին կազմելու հանդիպման օրակարգ, մասնակիցների ցանկ,
    • Աջակցել մասնագետին կազմելու դեպքի քննարկման պլան,
    • Աջակցել մասնագետին՝ վարելու քննարկումը,
    • Աջակցել մասնագետին՝ կազմելու դեպքի քննարկման արձանագրություն:

     

     6.2.2 Միջգերատեսչական համակարգման հանդիպումների բովանդակային աջակցություն

    Փորձագետը պարտավորվում է.

    • Աջակցել կազմակերպմանը և մասնակցել ամսական առնվազն 3 միջգերատեսչական համակարգման հանդիպման յուրաքանչյուր սպասարկվող համայնքում,
    • Աջակցել  մշակել քննարկվող թեմաների մասնագիտական շրջանակը,
    • Աջակցել կազմելու Սոցիալական աշխատանքի կենտրոնի կողմից՝ տեղահանված անձանաց հետ իրականացված աշխատանքների ամփոփագիր,
    • Աջակցել համակարգման հանդիպումների վարմանը և հետագա աշխատանքների մասով համաձայնություններին ձեռք բերմանը:
    1. Ակնկալվող արդյունքներ և ներկայացվող արդյունքները

    Յուրաքանչյուր սպասարկվող համայնքում արտաքին փորձագետը աշխատում է առնվազն.

    • 3-4 Սոցիալական աշխատանքի կենտրոնի մասնագետի հետ
    • 2 ՄՍԾ ՏԿ սոցիալական աշխատողի հետ
    • 1 ՏԻՄ համայնքային սոցիալական աշխատողի (ՀՍԱ) հետ

    Ծրագրի իրականացման յուրաքանչյուր ամսվա ընթացքում յուրաքանչյուր համայնքում ապահովվում է առնվազն՝

    Աջակցային և կրթական սուպերվիզիա

    • 2 խմբային սուպերվիզիոն հանդիպում
    • 2 անհատական սուպերվիզիոն հանդիպում (յուրաքանչյուր մասնագետի հետ)
    • 1–2 կրթական (թեմատիկ) սուպերվիզիոն հանդիպում
    • առնվազն 5 բարդ/բարձր ռիսկային դեպքի խորքային մասնագիտական խորհրդատվություն

    Դեպքերի քննարկումներ

    • 1 համատեղ մասնագիտական դեպքի քննարկում
    • առնվազն 1 դեպքի քննարկման արձանագրություն

    Միջգերատեսչական համակարգում

    • առնվազն 3 միջգերատեսչական համակարգման հանդիպում
    • առնվազն 1 ամփոփագիր տեղահանված անձանց հետ իրականացված աշխատանքի վերաբերյալ

     

    Ծառայությունների արդյունքում յուրաքանչյուր համայնքում ակնկալվում է.

    • Դեպքի վարման փաստաթղթավորման որակի բարելավում
    • Ռիսկերի գնահատման միասնականացված մոտեցում
    • Անվտանգության պլանների բովանդակային ուժեղացում
    • Միջգերատեսչական համագործակցության կառուցվածքային ամրապնդում
    • Մասնագիտական այրման ռիսկերի նվազեցում
    • Սոցիալական ծառայությունների որակի տեսանելի բարելավում

     

    1. Հաշվետվողականություն

    7.1 Աշխատանքային պլան

    Փորձագետը պարտավոր է Պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո առավելագույնը 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել մանրամասն աշխատանքային պլան, որը ներառում է.

    • Սպասարկվող համայնքների բաշխում,
    • Սուպերվիզիոն հանդիպումների ամսական ժամանակացույց,
    • Կրթական (թեմատիկ) սուպերվիզիայի առաջարկվող թեմաներ,
    • Դեպքերի քննարկումների և միջգերատեսչական հանդիպումների պլան,
    • Աշխատանքային օրերի բաշխում համայնքներով,
    • Ակնկալվող քանակական արդյունքների պլանային ցուցանիշներ։

    Աշխատանքային պլանը ենթակա է Ծրագրի ղեկավարի հաստատմանը։

    7.2 Առաջընթացի հաշվետվություններ

    Փորձագետը պարտավորվում է ներկայացնելու բովանդակային հաշվետվություններ ամբողջ ծրագրի ընթացքում երկու անգամ՝ 1) օգոստոս-հոկտեմբեր, 2) նոյեմբեր-դեկտեմբեր, յուրաքանչյուր ժամանակահատվածի ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

    1. Դերերի և պատասխանատվությունների տարանջատում

    Արտաքին փորձագետը համագործակցում է տվյալ կենտրոնին կցված սուպերվիզորի հետ և ենթարկվում է Ծրագրի ղեկավարին։

    1. Մասնագիտական պահանջներ և դիմելու ընթացակարգ

    9.1 Մասնագիտական պահանջներ.

    • Բարձրագույն կրթություն սոցիալական աշխատանքի ոլորտում,
    • Առնվազն 10 տարվա մասնագիտական փորձ,
    • Սուպերվիզիոն կամ խորհրդատվական  աշխատանքների իրականացման փորձ,
    • Սոցիալական պաշտպանության համակարգի ընթացիկ բարեփոխումներին, ոլորտի իրավական դաշտին տեղեկացված լինելը:
    • Մասնակցություն Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի և CFECECAS (Սոցիալական աշխատողների վերապատրաստման և մասնագիտական զարգացման կենտրոն)-ի կողմից կազմակերպված Սոցիալական աշխատողների քոուչների և սուպերվիզորների լիցենզավորման դասընթացին:

    9.2 Դիմելու կարգ

    Մրցույթին կարող են մասնակցել ինչպես անհատ մասնագետներ (ֆիզիկական անձիք կամ անհատ ձեռնարկատերեր), այնպես էլ մասնագիտական խմբեր, որոնք բավարարում են սույն Տեխնիկական առաջադրանքով սահմանված պահանջներին։

    Թեկնածուները կարող են դիմել.

    • մեկ համայնքի համար,
    • մի քանի համայնքների համար,
    • կամ բոլոր հայտարարագրված համայնքների համար։

    Դիմումում պետք է հստակ նշվի, թե որ համայնքի/համայնքների համար է ներկայացվում հայտը։

    9.2.1. Անհատական մասնակցություն

    Անհատ թեկնածուն պետք է ներկայացնի.

    • Ինքնակենսագրություն (CV),
    • Տեխնիկական առաջարկ,
    • Գնային առաջարկ՝ մեկ համայնքի համար:

    9.2.2. Խմբային մասնակցություն

    Եթե հայտը ներկայացվում է խմբով, ապա.

    • Ներկայացվում է խմբի ղեկավարի ինքնակենսագրությունը,
    • Ներկայացվում են խմբի բոլոր անդամների ինքնակենսագրությունները,
    • Միասնական տեխնիկական առաջարկը,
    • Գնային առաջարկ՝ մեկ համայնքի համար:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին