Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Մարտունի քաղաքի երեխաների ցերեկային կենտրոնի հոգեբանի ընտրության հայտարարություն

28.11.2025

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան հայտարարում է մրցույթ Մարտունի քաղաքի երեխաների ցերեկային կենտրոնի համար՝ հոգեբանի ընտրության նպատակով (S02-AASW-25):

1. Ընդհանուր տեղեկատվություն ծրագրի մասին

Հոգեբանի ներգրավումը նախատեսվում է «Հզոր քաղաքացիական հասարակություն հանուն երեխաների հզորացված պաշտպանության» ծրագրի շրջանակում, որը իրականացվում է World Vision Germany և Վորլդ Վիժն Հայաստան երեխաների պաշտպանության հիմնադրամի ղեկավարությամբ՝ համագործակցելով
Երեխաների պաշտպանության ցանց, Հայաստանի Սոցիալական Աշխատողների Ասոցիացիա, Արմավիրի Զարգացման Կենտրոն և Տահույս կազմակերպությունների հետ՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարություն ֆինանսական աջակցությամբ։

Մարտունու երեխաների ցերեկային կենտրոնը գործարկվում է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից և նպատակ ունի ապահովել խոցելի իրավիճակում գտնվող երեխաների պաշտպանությունը, հոգեսոցիալական աջակցությունը, սոցիալական ներառումը և զարգացման հնարավորությունները։

2. Առաջադրանքի նպատակ

Ներգրավել որակավորված հոգեբան՝

  • Մարտունու երեխաների ցերեկային կենտրոնում հաճախող երեխաներին անհատական և խմբային հոգեբանական աջակցություն տրամադրելու,

  • հոգեսոցիալական միջամտությունների իրականացման,

  • դեպքերի կառավարման գործընթացում մասնակցության,

  • երեխաների պաշտպանության մեխանիզմների ամրապնդման նպատակով։

3. Հիմնական աշխատանքային պարտականություններ

Հոգեբանը պարտավորվում է՝

3.1. Հոգեբանական գնահատում և աջակցություն

  • Իրականացնել երեխաների հոգեբանական առաջնային և խորքային գնահատում,

  • մշակել անհատական աջակցության պլաններ,

  • տրամադրել անհատական խորհրդատվություն,

  • վարել խմբային հոգեբանական աշխատանքներ (հոգեսոցիալական խմբեր, հմտությունների զարգացում, հուզական կարգավորում և այլն),

  • իրականացնել ճգնաժամային միջամտություններ անհրաժեշտության դեպքում։

3.2. Դեպքի վարում և միջոլորտային համագործակցություն

  • Համագործակցել սոցիալական աշխատողների հետ դեպքի վարման շրջանակում,

  • մասնակցել բազմամասնագիտական թիմային քննարկումներին,

  • անհրաժեշտության դեպքում իրականացնել ուղղորդումներ համապատասխան ծառայությունների (առողջապահական, կրթական, սոցիալական պաշտպանության և այլն),

  • ապահովել մասնագիտական եզրակացությունների տրամադրում։

3.3. Ծնողների և խնամակալների հետ աշխատանք

  • Կազմակերպել ծնողական խորհրդատվություններ,

  • իրականացնել ծնողական կարողությունների զարգացման խմբային հանդիպումներ,

  • աջակցել ընտանիք-երեխա հարաբերությունների բարելավմանը։

3.4. Կանխարգելիչ և կրթական աշխատանք

  • Իրականացնել հոգեկան առողջության, բռնության կանխարգելման, հուզական ինտելեկտի, կոնֆլիկտների լուծման թեմաներով միջոցառումներ,

  • մասնակցել կենտրոնի կողմից կազմակերպվող կրթական և զարգացման ծրագրերին։

3.5. Փաստաթղթավորում և հաշվետվություն

  • Վարել դեպքերի փաստաթղթավորում՝ համաձայն կազմակերպության ներքին ընթացակարգերի,

  • ներկայացնել ամսական և պահանջվող այլ հաշվետվություններ,

  • ապահովել տվյալների գաղտնիությունը և էթիկական չափանիշների պահպանումը։

4. Պահանջվող որակավորումներ

Թեկնածուն պետք է ունենա՝

  • Բարձրագույն կրթություն հոգեբանության ոլորտում (մագիստրոսի աստիճանը նախընտրելի է),

  • Առնվազն 2 տարվա մասնագիտական փորձ երեխաների հետ աշխատանքի ոլորտում,

  • Փորձ խոցելի խմբերի, այդ թվում՝ սոցիալական դժվար իրավիճակում գտնվող երեխաների հետ աշխատանքի ոլորտում,

  • Բազմամասնագիտական թիմում աշխատանքի փորձ,

  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն (ռուսերենը ցանկալի է),

  • Համակարգչային բազային հմտություններ։

Առավելություն կհամարվի՝

  • Երեխաների պաշտպանության ոլորտում փորձ,

  • Տրավմայի հետ աշխատանքի փորձ,

  • Խմբային աշխատանքի մեթոդաբանությունների իմացություն,

  • Համապատասխան վերապատրաստումների և սերտիֆիկատների առկայություն։

5. Աշխատանքի տևողություն և պայմաններ

  • Աշխատանքի վայրը՝ Մարտունի քաղաքի երեխաների ցերեկային կենտրոն

  • Աշխատանքի ձևաչափ՝ պայմանագրային

  • Տևողություն՝ ծրագրի շրջանակում (նախնական՝ 12 ամիս, երկարաձգման հնարավորությամբ)

  • Աշխատաժամանակ՝ համաձայն պայմանագրի:

6. Ենթակայություն և հաշվետվողականություն

Հոգեբանը հաշվետու է կենտրոնի սուպերվիզորին և ծրագրի ղեկավարությանը։
Աշխատանքն իրականացվում է ծրագրի երեխաների պաշտպանության քաղաքականության և էթիկական չափանիշների լիարժեք պահպանմամբ։

 

7. Դիմելու կարգ

Հետաքրքրված թեկնածուները պետք է ներկայացնեն՝ ինքնակենսագրական (CV), էլեկտրոնային տարբերակով՝
infoaasw@gmail.com հասցեին, թեմա (Subject) դաշտում նշելով՝ «Մարտունի Ցերեկային Կենտրոն – Հոգեբան», մինչև սույն թվականի դեկտեմբերի 10-ը:

Միայն նախնական ընտրությունը անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին