Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

ԱՍՈՑԻԱՑԻԱՆ ՓՆՏՐՈՒՄ է ԱԴԻՄԻՆԻՍՏՐԱՏԻՎ ՕԳՆԱԿԱՆԻ

18.02.2022

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան փնտրում է ադմինիստրատիվ օգնականի։ Աշխատանքային գործառույթները.

ԱՍՈՑԻԱՑԻԱՆ ՓՆՏՐՈՒՄ է ԱԴԻՄԻՆԻՍՏՐԱՏԻՎ ՕԳՆԱԿԱՆԻ

Աշխատանքային գործառույթները.

  • Աջակցել կազմակերպության ընթացիկ գործունեությանն առնչվող ադիմինիստրատիվ խնդիրների լուծմանը,
  • Կազմակերպել, վարել և պահպանել կազմակերպության տարբեր ծրագրերի ընթացիկ փաստաթղթաշրջանառությունը,
  • Ապահովել արդյունավետ հաղորդակցություն կազմակերպության անդամների և տարբեր ծրագրերի շահառուների հետ,
  • Ապահովել արդյունավետ հաղորդակցությունը կազմակերպության աշխատանքներում ներգրավված խորհրդատուների հետ,
  • Կազմակերպել ընթացիկ միջոցառումները՝ կառավարելով և վերահսկելով դրանց ողջ ընթացքը,
  • Սերտ համագործակցել ծրագրային թիմի և կազմակերպության աշխատակազմի հետ,
  • Իրականացնել այլ առնչվող գործառույթներ:

 

Պահանջվող գիտելիքներ և հմտություններ.

  • գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ,
  • հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն (ռուսերեն լեզվի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն),
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություն,
  • մեծ նվիրում և աշխատելու կարողություն ճկուն միջավայրում,
  • արագ սովորելու և սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
  • խնդիրները լուծելու և անսովոր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:

Ադմինիստրատիվ բնույթի աշխատանքի և ՀԿ ոլորտում աշխատանքի նախկին փորձը կդիտարկվի որպես առավելություն:

Ինքնակենսագրականը ուղարկել մինչև սույն թվականի փետրվարի 28-ը info@aasw.org հասցեին՝ թեմա դաշտում նշելով Ադմինիստրատիվ օգնական:

Հայտարարություններ

Տեսնել ավելին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

11.08.2022

Տեսնել ավելին