Բիզնեսի կառավարման հմտությունների զարգացման ավագ խորհրդատուի ընտրության մրցույթ (Ընտանեկան նպաստ ծրագրի շահառուների համար)
12.11.2021
«Ընտանեկան նպաստների ծրագրի շահառուների վերապատրաստման՝ փորձնական բիզնեսի կառավարման հմտությունների ուսուցման, բիզնես պլանի մշակման խորհրդատվության, կարողությունների զարգացման գործունեության վերահսկման խորհրդատուի» ընտրության մրցույթ:
«Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (այսուհետ` Ասոցիացիա) «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» (“Promoting Social Inclusion and Self-Reliant Livelihood Activities in Armenia”) դրամաշնորհային ծրագրի (հետայսու՝ Ծրագիր) շրջանակում հայտարարում է «Ընտանեկան նպաստների ծրագրի շահառուների վերապատրաստման՝ փորձնական բիզնեսի կառավարման հմտությունների ուսուցման, բիզնես պլանի մշակման խորհրդատվության, կարողությունների զարգացման գործունեության վերահսկման խորհրդատուի» ընտրության մրցույթ:
Այս խորհրդատվության հիմնական նպատակն է աջակցել ծրագրի բաղադրիչ 2-ի գործողությունների իրականացմանը, մասնավորապես՝ իրականացնել փորձնական բիզնեսի կառավարման հմտությունների դասընթացների իրականացում և կարողությունների զարգացման գործունեությունը վերահսկողություն ապահովումը:
Աշխատանքի շրջանակը
Ծրագրի Բաղադրիչ 2-ի համակարգողի ղեկավարությամբ և կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների և ենթադրամաշնորհների գծով խորհրդատուի հետ սերտ համագործակցությամբ (Բաղադրիչ 2 –ի խորհրդատու) «Ընտանեկան նպաստների ծրագրի շահառուների վերապատրաստման՝ փորձնական բիզնեսի կառավարման հմտությունների ուսուցման, բիզնես պլանի մշակման խորհրդատվության, կարողությունների զարգացման գործունեության վերահսկման խորհրդատուն» (այսուհետ՝ Խորհրդատուն) պատասխանատու է Ծրագրի թիմին աջակցության տրամադրման համար՝ ապահովելու ԸՆԾ-ի շահառուների ձեռնարկատիրական կարողությունների զարգացման և հետագա գործողությունների համապատասխանությունը և արդյունավետ իրականացումը: Մասնավորապես, Խորհրդատուն պետք է.
- Իրականացնել փորձնական բիզնեսի կառավարման հմտությունների վերապատրաստման դասընթաց մի խումբ շահառուների համար
- Ապահովել կարողությունների զարգացմանն ուղղված գործողությունների վերահսկում
Խորհրդատուն պատասխանատու է հետևյալ պարտականությունների, պարտավորությունների և առաջադրանքների համար
- «Իրականացնել փորձնական բիզնեսի կառավարման հմտությունների վերապատրաստման դասընթաց մի խումբ շահառուների համար» առաջադրանքի շրջանակում, Խորհրդատուն պատասխանատու է հետևյալ խնդիրների համար.
- 15-20 մասնակիցների համար անցկացնել փորձնական բիզնեսի կառավարման հմտությունների դասընթաց՝ ըստ նախնական մշակված ուսումնական պլանի (ԸՆԾ-ի շահառու ընտանիքների ներկայացուցիչների համար); դասընթացը պետք է անցկացվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում; դասընթացի տևողությունը պետք է լինի 6 օր, օրական 3,5 ժամ, ընդհանուր 20 ժամ;
- Ներկայացնել կարծիքներ և առաջարկներ բիզնես կարողությունների զարգացման դասընթացի ուսումնական պլանի և մեթոդաբանության վերաբերյալ;
- «Ապահովել կարողությունների զարգացմանն ուղղված գործողությունների վերահսկում» առաջադրանքի շրջանակում, Խորհրդատուն պատասխանատու է հետևյալ խնդիրների համար.
- Բիզնես խորհրդատուների համար քոուչինգ իրականացնել բիզնես կարողությունների զարգացման հմտությունների դասընթացի իրականացման համար (հատկապես բիզնես պլանի)՝ անցկացնելով 5 օֆլայն կամ առցանց խմբային հանդիպում, (յուրաքանչյուրը 1 ժամ), ինչպես նաև 60 ժամ (ընդհանուր) անհատական վերահսկման ապահովում;
- Մշակել ձևանմուշներ՝ բիզնես պլանի և այլ հիմնական պահանջների (բյուջե, բիզնեսի եկամուտների կանխատեսում, բիզնեսի հիմնական ցուցանիշներ, ամենատարածված ռիսկերը և այլն) ծախսերը և հնարավոր օգուտները գնահատելու համար՝ յուրաքանչյուրը 4-6 էջ ընդհանուր առմամբ առնվազն 5 բիզնես տեսակի համար;
- Վերահսկել կամ աջակցել բիզնես խորհրդատուներին հետագա գործողությունների իրականացման գործում (քոուչինգ/խորհրդատվական ծառայություններ)՝ կազմակերպելով 7 օֆլայն խմբակային հանդիպում (կամ քննարկում առևտրային ցուցահանդեսների ընթացքում) և 2 առցանց խմբակային հանդիպում (յուրաքանչյուրը 1.5 ժամ), ինչպես նաև 60 ժամ (ամսական 4-5 ժամ) անհատական վերահսկում;
- Իրականացնել քոուչինգ/խորհրդատվական ծառայություններ բիզնես խորհրդատուների համար (առնվազն 14 այց; 4 այց BMS դասընթացի ժամանակ և 2-ական այց յուրաքանչյուր մարզում BPI ընթացքում)
Առաջադրանք |
Պահանջվող արդյունք/հաշվետվություն |
Առքաջադրանքը իրականացնելու ժամկետ |
Վերջնաժամկետ |
1. BMS ուսումնական պլանի վերաբերյալ կարծիքների ներկայացում (մոտ. ծանրաբեռնվածություն – 7 օր, ներառյալ մասնակցությունը BMS ToT-ին) |
Պահանջվող արդյունք: Առաջարկություններ BMS ուսումնական պլանի և մեթոդաբանության կատարելագործման վերաբերյալ Հաշվետվություն: Խորհրդատուի համառոտ հաշվետվություն իրականացված գործունեության վերաբերյալ, ToT մասնակցության ցուցակ, Տրամադրված ToT մասնակցության վկայականի պատճեն |
2 շաբաթ
|
Պայմանագրի ստորագրումից 10 օր հետո |
2. Պիլոտային BMS դասընթացի իրականացում մի խումբ շահառուների համար (մոտ. ծանրաբեռնվածություն - 5 օր) |
Պահանջվող արդյունք: BMS դասընթաց և լրացուցիչ առաջարկություններ BMS ուսումնական պլանի և մեթոդաբանության բարելավման վերաբերյալ, BMS դասընթացից առաջ և հետո անցկացրած թեստերի ամփոփում և հիմնական եզրակացություններ Հաշվետվություն: Խորհրդատուի համառոտ հաշվետվություն իրականացված գործունեության վերաբերյալ, փորձնական BMS դասընթացների հաճախումների ցուցակ: |
2 շաբաթ |
Պայմանագրի ստորագրումից մեկ ամիս անց |
3. Բիզնես խորհրդատուների քոուչինգ BMS դասընթացների իրականացման գործում (մոտ․ ծանրաբեռնվածություն – 10 օր) |
Պահանջվող արդյունք: Կազմակերպված հինգ օֆլայն կամ առցանց խմբային հանդիպումներ և 60 ժամ անհատական վերահսկողություն: Հաշվետվություն: Խորհրդատուի համառոտ հաշվետվությունը իրականացված գործունեության վերաբերյալ, ներառյալ իրականացված բոլոր գործողությունների ցանկը և քոուչինգ նիստերի ընթացքում քննարկված հիմնական հարցերի նկարագրությունը, ներկաների ցուցակը, ստորագրված ժամանակացույցերը: |
2 ամիս |
BMS ուսուցման յուրաքանչյուր փուլի մեկնարկից մեկ ամիս հետո |
4. Բիզնես պլանի և այլ հիմնական պահանջների ծախսերի և հնարավոր օգուտների գնահատման ձևանմուշների մշակում առնվազն 5 տեսակի բիզնեսի համար (մոտ. ծանրաբեռնվածություն - 10 օր) |
Պահանջվող արդյունք: Բիզնես պլանի և այլ հիմնական պահանջների ծախսերի և հնարավոր օգուտների գնահատման ձևանմուշների առնվազն 5 տեսակի բիզնեսի համար Հաշվետվություն: Խորհրդատուի համառոտ հաշվետվություն կատարված գործունեության և կնքված ժամանակացույցերի վերաբերյալ: |
2 շաբաթ |
BMS վերապատրաստման առաջին փուլի մեկնարկից մեկ ամիս անց |
5. Բիզնես խորհրդատուների աջակցության վերահսկում հետագա գործողությունների իրականացման գործում (մոտ 12 օր աշխատանքային ծանրաբեռնվածություն) |
Պահանջվող արդյունք: 7 օֆլայն խմբային հանդիպում (կամ քննարկումներ առևտրային ցուցահանդեսների ժամանակ) և 2 առցանց հանդիպում և 60 ժամ անհատական հսկողություն: Հաշվետվություն: Խորհրդատուի ամսական համառոտ հաշվետվություն իրականացված գործունեության վերաբերյալ (բոլոր իրականացված գործողությունների ցանկը) և հանդիպումների ընթացքում քննարկված հիմնական հարցերի նկարագրությունը: |
մինչև 10 ամիս |
Հաշվետվությունները պետք է ներկայացվեն յուրաքանչյուր սուպերվիզիայի ամսից հետո 10 օրվա ընթացքում |
6. Քոուչինգ/խորհրդատվական ծառայություններ բիզնես խորհրդատուներին (մոտ․ ծանրաբեռնվածություն – 14 օր) |
Պահանջվող արդյունք: Առնվազն 14 այցելություն ծրագրի մարզեր՝ քոուչինգ/խորհրդատվություն տրամադրելու համար Հաշվետվություն: Խորհրդատուի ամսական համառոտ հաշվետվություններ իրականացված գործունեության վերաբերյալ (բոլոր իրականացված գործողությունների ցանկը) և քոուչինգի ընթացքում քննարկված հիմնական հարցերի նկարագրությունը..
|
մինչև 10 ամիս |
Հաշվետվությունները պետք է ներկայացվեն յուրաքանչյուր սուպերվիզիայի ամսից հետո 10 օրվա ընթացքում |
Փաստաթղթերի (ներկայացված արդյունքների) աշխատանքային լեզուն հայերենն է։
Բոլոր միջոցառումների ժամկետներն ու վայրերը պետք է նախնական համաձայնեցված լինեն ԾԻԳ-ի հետ: Առանձին գործունեության տևողությունը (մեկ առաջադրանքի համար պահանջվող գնահատված ժամանակը) և առաջադրանքի համար նախատեսված ժամկետները հիմնված են ստանդարտ պլանավորման վրա և կարող են ենթարկվել փոփոխությունների՝ արտաքին ազդեցության կամ ծրագրի գործողությունների վերապլանավորման դեպքում: Որպես հանձնարարականի մաս և կախված համաճարակի հետ երկրում պաշտոնական առողջապահական փոփոխություններից, խորհրդատուն պարբերաբար պետք է այցելի ծրագրի մարզեր (վերը նշված աղյուսակի N 1, 2, 5, 6 առաջադրանքների հետ կապված գործողությունները պահանջում են այցելություններ. ծրագրի թիրախային մարզեր):
Խորհրդատուն պետք է բավարարի հետևյալ պահանջներն ու որակավորումները՝
- Համալսարանական աստիճան բիզնես կառավարման, տնտեսագիտության որոլտում, կամ կրթության ոլորտում որակավորում (կամ այլ հարակից ոլորտներում)
- Բիզնեսի (ձեռներեցության) զարգացման ուսումնական պլանի, դասընթացի ծրագրերի և ուսումնական նյութերի մշակման փորձ (կդիտվի որպես առավելություն)
- Բիզնեսի (ձեռներեցության) զարգացման թրեյնինգների, քոուչինգի և մենթորության իրականացման փորձ (առնվազն 1 տարի).
- Աղքատ/ծայրահեղ աղքատ մարդկանց հետ աշխատելու փորձ (կդիտվի որպես առավելություն)
- Լավ հաշվետվություններ ներկայացնելու, թիմում աշխատելու, միջանձնային, ինչպես նաև հաղորդակցման և կատարողական հմտություններ
- Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի աշխատանքային մակարդակի իմացություն (բանավոր/գրավոր)
- Համակարգչային ծրագրերից օգտնեվելու (MS Office, ինտերնետ և այլն) և ներկայացման հմտություններ:
Ծրագիր
Ծրագիրը Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերի քաղաքային և գյուղական համայնքներում ավելի քան 11,000 խոցելի անձանց համար ընդլայնելու է սոցիալական աջակցության նպաստներից և ծառայություններից օգտվելու հնարավորությունները, և տրամադրելու է ինքնազբաղվածության աջակցություն: Ծրագրի դրամաշնորհը տրամադրվել է Ճապոնիայի Սոցիալական Զարգացման Հիմնադրամի (Japan Social Development Fund, JSDF) կողմից:
Ծրագիրը մշակվել է Համաշխարհային բանկի կողմից ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ, և այն կիրականացվի «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ոչ առևտրային հասարակական կազմակերպության կողմից, որը հանդիսանում է Հայաստանում սոցիալական աշխատողների ազգային մասնագիտական ներկայացուցչական մարմին: JSDF-ը ստեղծվել է Ճապոնիայի կառավարության և Համաշխարհային բանկի կողմից ` որպես Համաշխարհային բանկի իրավասու երկրների առավել աղքատ և խոցելի խմբերին ուղղակի օգնություն տրամադրելու մեխանիզմ: Նպատակն է ընդլայնել նրանց հնարավորությունները, ուժեղացնել նրանց կարողությունները և մասնակցությունը հասարակության և տնտեսական կյանքում:
Դիմումի ընթացակարգ
Վերոշարադրյալ պահանջներին համապատասխանող խորհրդատուները կարող են մինչեւ 2021 թվականի նոյեմբերի 26-ը ներկայացնել մոտիվացիոն նամակ և կենսագրական թերթիկ (CV) ստորև նշված էլեկտրոնային հասցեով: Խնդրում ենք էլ. փոստի «Subject» դաշտում նշել հանձնարարականի անվանումը՝ «Ընտանեկան նպաստների ծրագրի շահառուների վերապատրաստման՝ փորձնական բիզնեսի կառավարման հմտությունների ուսուցման, բիզնես պլանի մշակման խորհրդատվության, կարողությունների զարգացման գործունեության վերահսկման խորհրդատուի»:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ հարցազրույցի կհարավիրվեն միայն նախնական ընտրությունը անցած թեկնածուները:
Էլ. փոստ՝ procurement@aasw.org
Հարցերի և պարզաբանումների համար hեռ.`(374 93) 51-44-99
Հայտարարություններ
15.07.2024
Աշխատանքի հայտարարություն
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.01.2024
ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ
30.10.2023
Երիտասարդների մասնակցությամբ աշխատարաններ