Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Բիզնեսի կառավարման հմտությունների զարգացման խորհրդատուի (Ընտանեկան նպաստ ծրագրի շահառուների համար) ընտրության մրցույթ

26.11.2021

«Ընտանեկան նպաստի ծրագրի շահառուների վերապատրաստման խորհրդատու՝ բիզնեսի կառավարման հմտությունների զարգացման, քոուչինգի և խորհրդատվական ծառայությունների գծով» ընտրության մրցույթ:

 «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (այսուհետ` Ասոցիացիա) «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» (“Promoting Social Inclusion and Self-Reliant Livelihood Activities in Armenia”)  դրամաշնորհային ծրագրի (հետայսու՝ Ծրագիր) շրջանակում հայտարարում  է «Ընտանեկան նպաստի ծրագրի շահառուների վերապատրաստման խորհրդատու՝ բիզնեսի կառավարման հմտությունների զարգացման, քոուչինգի և խորհրդատվական ծառայությունների գծով» ընտրության մրցույթ: 

Այս խորհրդատվության հիմնական նպատակն է աջակցել ծրագրի բաղադրիչ 2-ի գործողությունների իրականացմանը, մասնավորապես՝ իրականացնել փորձնական բիզնեսի կառավարման հմտությունների դասընթացների իրականացում և կարողությունների զարգացման գործունեությունը վերահսկողություն ապահովումը:

 

Աշխատանքի շրջանակը

Ծրագրի Բաղադրիչ 2-ի համակարգողի ղեկավարությամբ և կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների և ենթադրամաշնորհների գծով խորհրդատուի հետ սերտ համագործակցությամբ (Բաղադրիչ 2 –ի խորհրդատու) «Ընտանեկան նպաստի ծրագրի շահառուների վերապատրաստման խորհրդատուն՝ բիզնեսի կառավարման հմտությունների զարգացման, քոուչինգի և խորհրդատվական ծառայությունների գծով» (այսուհետ՝ Խորհրդատուն) պատասխանատու է Ծրագրի թիմին աջակցության տրամադրման համար՝ ապահովելու ԸՆԾ-ի շահառուների ձեռնարկատիրական կարողությունների զարգացման և հետագա գործողությունների համապատասխանությունը և արդյունավետ իրականացումը: Մասնավորապես, Խորհրդատուն պետք է.

  1. Իրականացնել BMS դասընթացներ ծրագրային մարզերում ԸՆԾ-ի ընտրված շահառուների համար.
  2. Իրականացնել ենթադրամաշնորհի հետագա վերահսկման գործողությունները (մոնիթորինգ, քոուչինգ/խորհրդատվական ծառայություններ և մասնակցություն առևտրայի տոնավաճառների կազմակերպմանը/գործնական կապերի ձևավորման գործունեությանը):

Խորհրդատուն պատասխանատու է հետևյալ պարտականությունների, պարտավորությունների և առաջադրանքների համար․

  1. «Իրականացնել BMS դասընթացներ ծրագրային մարզերում ԸՆԾ-ի ընտրված շահառուների համար» առաջադրանքի շրջանակում, Խորհրդատուն պատասխանատու է հետևյալ խնդիրների համար.
  • Մասնակցել վերապատրաստողների վերապատրաստմանը որպես դասընթացավար և տրամադրել իր կարծիքը (ինչպես ուսումնական նյութերի, այնպես էլ մեթոդաբանության վերաբերյալ): Աջակցեք փորձնական BMS-ի վերապատրաստմանը որպես դասընթացավար (co-trainers);
  • Ծրագրի Բաղադրիչ 2-ի շահառուների (ԸՆԾ-ի ընտրված շահառուների) համար իրականացնել BMS դասընթաց` համաձայն մշակված ուսումնական պլանի և մեթոդաբանության (ներառյալ մենթորությունը BMS դասընթացի մասնակիրցների համար իրենց բիզնես պլանները մշակելիս): BMS դասընթացի տևողությունը 20 ժամ է, խմբի միջին կազմը՝ 12-22 մասնակից, BMS դասընթացի մասնակցող խմբերի թիվը կարող է տատանվել մեկից չորս առաջադրանքի ամբողջ ժամնկետի ընթացքի համար: Ենթադրվում է, որ այս առաջադրանքը կպահանջի 9 աշխատանքային օր յուրաքանչյուր վերապատրաստման/խմբի համար:
  •  Մասնակցել բիզնես պլանների գնահատմանը` աջակցելով շահառուների կողմից բիզնես ծրագրերի ներկայացմանը, ինչպես նաև գնահատողների կողմից պահանջվող լրացուցիչ տեղեկությունների/հետադարձ կապի տրամադրմանը և այլն:
  • Ծրագրի MIS (Կառավարման տեղեկատվական համակարգ) մուտքագրել հանձնարարության շրջանակին վերաբերող փաստաթղթերը և տեղեկատվությունը:
  1. «Իրականացնել ենթադրամաշնորհի հետագա վերահսկման գործողություններ (քոուչինգ/խորհրդատվական ծառայություններ)» առաջադրանքի շրջանակում, Խորհրդատուն պատասխանատու է հետևյալ խնդիրների համար.

 

  • Իրականացնել վերահսկման գործողություններ՝ շահառուների (ենթադրամաշնորհառուների) քոուչինգ բիզնեսի կառավարման առանձին խնդիրների վերաբերյալ, ներառյալ՝ բնապահպանական և սոցիալական ասպեկտները, որոնք առաջանում են բիզնեսի գործունեության ընթացքում՝ ամսական մեկ այցելություն և ամսական 7 ժամ անհատական քոուչինգ/խորհրդատվություն հեռախոսով (վերահսկման գործողությունների տևողությունը մինչև 15 ամիս է, խորհրդատուի հսկողության տակ գտնվող շահառուների առավելագույն թիվը 25 է);
  • Նպաստել առևտրային տոնավաճառների / գործնական կապերի ձևավորման կազմակերպմանը` մասնակցելով Ծրագրի կողմից կազմակերպվելիք տոնավաճառներին և անցկացնել քննարկումներ (ծրագրի ընթացքում կանցկացվի մինչև 3 քննարկում)։ Քննարկումների բովանդակությունը և ընտրված թեմաները կորոշվեն՝ ելնելով շահառուների կարիքներից և պահանջներից. այն կարող է ներառել հարկման, բիզնեսի ընդլայնման և շուկայավարման խնդիրների, կոնկրետ բիզնես տեսակի խնդիրների և այլնի մասին տեղեկություն:

 

  1. Ժամանակացույց և պահանջվող արդյուքներ

Առաջադրանք

Պահանջվող արդյունք/հաշվետվություն

Առաջադրանքը իրականացնելու ժամկետ

Վերջնաժամկետ

1. Մասնակցություն ToT-ներին և կարծքիների և առաջարկների տրամադրում

(մոտ. ծանրաբեռնվածություն – 5 օր, ներառյալ մասնակցությունը BMS ToT, փորձնական դասընթաց անցկացնելու դեպքում՝ 4 լրացուցիչ օր).

Պահանջվող արդյունք։ Առաջարկություններ BMS ուսումնական պլանի և մեթոդաբանության կատարելագործման վերաբերյալ

Հաշվետվություն։ Խորհրդատուի համառոտ հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ, ToT-ին մասնակցության ցուցակը, տրամադրված  մասնակցության վկայականի պատճենը:

2 շաբաթ

 

Պայմանագրի ստորագրումից 10 օր հետո

2. BMS դասընթացների իրականացում

(մոտ. ծանրաբեռնվածություն – 9 աշխատանքային օր յուրաքանչյուր դասընթացի խմբի համար).

Պահանջվող արդյունք։  Անցկացրած BMS դասընթաց, մասնակիցների կողմից մշակված բիզնես պլաններ:

Հաշվետվություն։  Խորհրդատուի հաշվետվություն իրականացված գործողությունների վերաբերյալ, BMS դասընթացների հաճախումների ցանկ, BMS դասընթացից առաջ և հետո անցկացված թեստեր, տվյալների մուտքագրում ծրագրի MIS-ում:

3 ամիս

Պայմանագրի ստորագրումից հինգ ամիս անց

3. Հետագա գործողությունների իրականացում (քոուչինգ/խորհրդատվական ծառայություններ) (մոտ. ծանրաբեռնվածություն – 52 աշխատանքային օր 25 ենթաշնորհառուների դեպքում)

Պահանջվող արդյունք։  Տեղում այցելություններ և անհատական քոուչինգ/խորհրդատվություն տրամադրված ենթադրամաշնորհառուներին:

Հաշվետվություն։  Խորհրդատուի համառոտ ամսական հաշվետվություններ իրականացված գործունեության վերաբերյալ, ներառյալ իրականացված բոլոր գործողությունների ցանկը և քոուչինգի ընթացքում քննարկված հիմնական հարցերի նկարագրությունը, կնքված ժամանակացույցերը:

15 ամիս

Հաշվետվությունները պետք է ներկայացվեն յուրաքանչյուր սուպերվիզիայի ամսից հետո 10 օրվա ընթացքում

4. Ցուցահանդես վաճառքների ընթացքում անցկացնել քննարկումներ

(մոտ. ծանրաբեռնվածություն – 1 աշխատանքային օր 1 քննարկման համար)

Պահանջվող արդյունք։   Իրականացված քննարկումներ

Հաշվետվություն։  Խորհրդատուի համառոտ հաշվետվություններ իրականացված գործունեության, մասնակցության ցանկի, քննարկման օրակարգի, թերթիկների վերաբերյալ:

1 օր

Ցուցահանդես վաճառքների ընթացքում

 

Փաստաթղթերի (ներկայացված արդյունքների) աշխատանքային լեզուն հայերենն է։

Բոլոր միջոցառումների ժամկետներն ու վայրերը պետք է նախնական համաձայնեցված լինեն ԾԻԳ-ի հետ:  Առանձին գործունեության տևողությունը (մեկ առաջադրանքի համար պահանջվող գնահատված ժամանակը) և առաջադրանքի համար նախատեսված ժամկետները հիմնված են ստանդարտ պլանավորման վրա և կարող են ենթարկվել փոփոխությունների՝ արտաքին ազդեցության կամ ծրագրի գործողությունների վերապլանավորման դեպքում: Որպես հանձնարարականի մաս և կախված համաճարակի հետ երկրում պաշտոնական առողջապահական փոփոխություններից, խորհրդատուն պարբերաբար պետք է այցելի ծրագրի մարզեր (վերը նշված աղյուսակի N 1, 2, 5, 6 առաջադրանքների հետ կապված գործողությունները պահանջում են այցելություններ. ծրագրի թիրախային մարզեր):

Խորհրդատուն պետք է բավարարի հետևյալ պահանջներն ու որակավորումները՝

  • Համալսարանական աստիճան բիզնես կառավարման, տնտեսագիտության որոլտում, կամ կրթության ոլորտում որակավորում (կամ այլ հարակից ոլորտներում)
  • Բիզնեսի (ձեռներեցության) զարգացման ուսումնական պլանի, դասընթացի ծրագրերի և ուսումնական նյութերի մշակման փորձ (կդիտվի որպես առավելություն)
  • Բիզնեսի (ձեռներեցության) զարգացման թրեյնինգների, քոուչինգի և մենթորության իրականացման փորձ (առնվազն 1 տարի).
  • Աղքատ/ծայրահեղ աղքատ մարդկանց հետ աշխատելու փորձ (կդիտվի որպես առավելություն)
  • Լավ հաշվետվություններ ներկայացնելու, թիմում աշխատելու, միջանձնային, ինչպես նաև հաղորդակցման և կատարողական հմտություններ
  • Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի աշխատանքային մակարդակի իմացություն (բանավոր/գրավոր)
  • Համակարգչային ծրագրերից օգտնեվելու (MS Office, ինտերնետ և այլն) և ներկայացման հմտություններ:

Ծրագիր

Ծրագիրը Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերի քաղաքային և գյուղական համայնքներում ավելի քան 11,000 խոցելի անձանց համար ընդլայնելու է սոցիալական աջակցության նպաստներից և ծառայություններից օգտվելու հնարավորությունները, և տրամադրելու է ինքնազբաղվածության աջակցություն: Ծրագրի դրամաշնորհը տրամադրվել է Ճապոնիայի Սոցիալական Զարգացման Հիմնադրամի (Japan Social Development Fund, JSDF) կողմից: 

 

Ծրագիրը մշակվել է Համաշխարհային բանկի կողմից ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ, և այն կիրականացվի «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ոչ առևտրային հասարակական կազմակերպության կողմից, որը հանդիսանում է  Հայաստանում սոցիալական աշխատողների ազգային մասնագիտական ներկայացուցչական մարմին: JSDF-ը ստեղծվել է Ճապոնիայի կառավարության և Համաշխարհային բանկի կողմից ` որպես Համաշխարհային բանկի իրավասու երկրների առավել աղքատ և խոցելի խմբերին ուղղակի օգնություն տրամադրելու մեխանիզմ: Նպատակն է ընդլայնել նրանց հնարավորությունները, ուժեղացնել նրանց կարողությունները և մասնակցությունը հասարակության և տնտեսական կյանքում:

 Դիմումի ընթացակարգ

Վերոշարադրյալ պահանջներին համապատասխանող խորհրդատուները կարող են մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 27-ը ներկայացնել մոտիվացիոն նամակ և կենսագրական թերթիկ (CV) ստորև նշված էլեկտրոնային հասցեով: Խնդրում ենք էլ. փոստի «Subject» դաշտում նշել հանձնարարականի անվանումը՝ « Ընտանեկան նպաստի ծրագրի շահառուների վերապատրաստման խորհրդատու՝ բիզնեսի կառավարման հմտությունների զարգացման, քոուչինգի և խորհրդատվական ծառայությունների գծով »:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ հարցազրույցի կհարավիրվեն միայն նախնական ընտրությունը անցած թեկնածուները:

 

Էլ. փոստ՝  procurement@aasw.org   

 

Հարցերի և պարզաբանումների համար hեռ.`(374 93) 51-44-99 

 

Հայտարարություններ

Տեսնել ավելին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

11.08.2022

Տեսնել ավելին