Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Աշխատանքի հայտարարություն՝ Կրտսեր սոցիալական աշխատող (Հրազդան)

26.08.2026

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան հրավիրում է մոտիվացված մասնագետների միանալու իր Սոցիալական կենտրոնի թիմին՝ որպես Կրտսեր սոցիալական աշխատող՝ նպաստելու տեղահանված և խոցելի բնակչության համար որակյալ և հասանելի սոցիալական ծառայությունների մատուցմանը (UNHCR S04/26-AASW)։

Աշխատանքի վայրը՝ Հրազդան (Հրազդան խոշորացված համայնք) Աշխատանքային դրույքը՝ 0.5 դրույք

Աշխատանքի նպատակը Ապահովել շահառուների համալիր սոցիալական աջակցությունը՝ դեպքերի հետ աշխատանքի մեթոդաբանությամբ՝ խթանելով նրանց սոցիալ-տնտեսական ակտիվացումը, կարողությունների զարգացումը և կայուն ինքնաբավության ձեռքբերումը։

Պարտականությունների շրջանակը Դեպքերի վարում և կարիքների գնահատում

  • Իրականացնել շահառուների սոցիալական, տնտեսական և հոգեսոցիալական կարիքների համակողմանի գնահատում,

  • Մշակել անհատական սոցիալական ծրագրեր՝ հստակ նպատակներով և չափելի արդյունքներով,

  • Ապահովել շահառուի ակտիվ մասնակցությունը ծրագրի մշակման և իրականացման գործընթացում,

  • Պարբերաբար վերանայել և թարմացնել միջամտության պլանները։

Սոցիալ-տնտեսական ակտիվացում և դրական ուղեկցում

  • Աջակցել շահառուներին զբաղվածության, եկամտաստեղծ գործունեության և ինքնազբաղվածության հնարավորությունների բացահայտման և օգտագործման հարցում,

  • Նպաստել շահառուների հմտությունների զարգացմանը (կյանքի հմտություններ, աշխատանքի պատրաստվածություն և այլն),

  • Իրականացնել շահառուների շարունակական ուղեկցում՝ ապահովելով կայուն արդյունքներ,

  • Աջակցել շահառուներին նպատակների սահմանման, մոտիվացիայի պահպանման և առաջընթացի գնահատման հարցում,

  • Նպաստել շահառուների ակտիվ մասնակցությանը ծրագրերին և համայնքային կյանքին։

Սոցիալական խորհրդատվություն և աջակցություն

  • Իրականացնել անհատական խորհրդատվություններ,

  • Կազմակերպել խմբային հանդիպումներ և փոխօգնության խմբեր,

  • Աջակցել շահառուներին սոցիալական խնդիրների հաղթահարման հարցում,

  • Ապահովել ծառայությունների շարունակականություն և հասանելիություն։

Ուղղորդում և միջգերատեսչական համագործակցություն

  • Կազմակերպել շահառուների ուղղորդումը համապատասխան ծառայություններ (առողջապահություն, կրթություն, զբաղվածություն և այլն),

  • Անհրաժեշտության դեպքում ուղեկցել շահառուներին ծառայություններից օգտվելու գործընթացում,

  • Հետևել ուղղորդման արդյունքներին և արդյունավետությանը,

  • Համագործակցել ՏԻՄ-երի, ՄՍԾ ՏԿ-ների և այլ կառույցների հետ։

Թիմային համագործակցություն

  • Աշխատել բազմամասնագիտական թիմի կազմում,

  • Մասնակցել դեպքերի քննարկումներին։

Փաստաթղթավորում և հաշվետվություն

  • Վարել դեպքերի ամբողջական փաստաթղթավորում՝ սահմանված ձևաչափերով,

  • Ապահովել տվյալների ճշգրտությունն ու գաղտնիությունը,

  • Ներկայացնել պարբերական հաշվետվություններ,

  • Մասնակցել մոնիթորինգի և գնահատման գործընթացներին։

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն սոցիալական աշխատանքի կամ հարակից ոլորտում,

  • Սոցիալական աշխատանքի ոլորտում փորձը ցանկալի է,

  • Հաղորդակցման և թիմային աշխատանքի լավ հմտություններ,

  • Պատասխանատվություն, նախաձեռնողականություն և կազմակերպվածություն,

  • Շահառուների նկատմամբ հարգալից և չդատող մոտեցում։

Դիմելու կարգը Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝

  • ինքնակենսագրական (CV)

  • մոտիվացիոն նամակ (առավելագույնը՝ 1 էջ)

Դիմումները անհրաժեշտ է ուղարկել procurement@aasw.org էլեկտրոնային հասցեին՝ թեմայի դաշտում հստակ նշելով՝ «Կրտսեր սոցիալական աշխատող – Հրազդան»։

Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 10.09.2026 թ․ Միայն նախնական ընտրությունը հաղթահարած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին