Վերապատրաստման իրականացման խորհրդատու (Սոցիալական աշխատողների ուսուցում աշխատավայրում (քոուչինգ))
18.07.2022
«Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը ստանալով ֆինանսավորում Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամից «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» դրամաշնորհային ծրագրի (հետայսու՝ Ծրագիր) շրջանակներում մտադիր է ստացված միջոցների մի մասն ուղղել խորհրդատվական ծառայությունների:
«Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (այսուհետ` Ասոցիացիա) ստանալով ֆինանսավորում Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամից «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» (“Promoting Social Inclusion and Self-Reliant Livelihood Activities in Armenia”) դրամաշնորհային ծրագրի (հետայսու՝ Ծրագիր) շրջանակներում մտադիր է ստացված միջոցների մի մասն ուղղել խորհրդատվական ծառայությունների:
Հանձնարարականի հիմնական նպատակն է հզորացնել Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերի նորաստեղծ Միասնական սոցիալական ծառայության և համայնքային սոցիալական աշխատողների կարողությունները իրականացնելով ուսուցում աշխատավայրում (քոուչինգ) սոցիալական դեպքի վարման մեթոդաբանության արդյունավետ կիրառման համար։
- Խորհրդատուն Ծրագրի իրականացնող գործակալության ներկայացուցչի (Ծրագրի առաջին բաղադրիչի համակարգող) հսկողության ներքո և այլ տեղական խորհրդատուների հետ սերտ համագործակցությամբ պետք է իրականացչի ուսուցում աշխատավայրում (քոաչինգ) վերոհիշյալ ծրագրային մարզերում։
Աշխատանքային պարտականություններ
Խորհրդատուն պատասխանատու է հետևյալ խնդիրների համար ՝
- Ծանոթանալ և լավագույնս կիրառել ծրագրի շրջանակներում փորձարկվող դեպքի վարման մեթոդաբանութնոը (ինչպես նկարագրված է փորձնական գործառնական ձեռնարկում):
- Անհատական և խմբային քոուչինգ աջակցություն տրամադրել տեղական սոցիալական աշխատողներին / դեպք վարողներին հետևյալ խնդիրների համար՝
- Դեպքերի գրանցում (ներառյալ MIS- ի (տեղեկատվական կառավարման համակարգի) կիրառումը)
- Սոցիալական աշխատանքի մեթոդներ (կարիքների խորը գնահատում, մոտիվացիոն հարցազրույց, տնային այցեր, քարտեզագրում և այլն)
- բարդ հաճախորդների հետ աշխատանք
- կապերի հաստատում
- Ռեսուրսների մոբիլիզացում
- Հաճախորդների հետ հաղորդակցում ակտիվացման, հզորացման, համայնքների մոբիլիզացման և ներառման վերաբերյալ
- Աջակցել զարգացնել և բարելավել սոցիալական աշխատանքի հմտությունները հետևյալ ուղղություններով՝
- Կարեկցանք
- Արդյունավետ հաղորդակցություն
- Կազմակերպում
- Քննադատական մտածողություն, որպեսզի կարողանան վերլուծել անկողմնակալ դիտորդությունից և հաղորդակցությունից ստացված տեղեկատվությունը
- Ակտիվ ունկնդրում
- Շահերի պաշտպանություն
• Համապատասխան համայնքներում տեղական սոցիալական ծառայության աշխատուժի հետ անցկացնել ամենամսյա հանդիպումներ հետևյալի վերաբերյալ՝
Համագործակցային սոցիալական աշխատանքի պրակտիկա
Ինքնօգնություն և մասնագիտական այրման կանխարգելում
- Մշակել ամսական հաշվետվություններ ստեղծված մարտահրավերների, ինչպես նաև տեղում վերոհիշյալի համապատասխան սոցիալական աշխատողներին տրամադրված աջակցության ամփոփում:
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում (սոցիալական աշխատանք , սոցիոլոգիա, սոցիալական գիտություններ, և այլն),
- Սոցիալական աշխատանքի շրջանակի և մոդելների խորը իմացություն և ոչ պակաս քան 5 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
- վերապատրաստաման դասընթացների և քոուչինգի անցկացման փորձ (Ծրագրի համապատասխան առաջնային ոլորտներում փորձառությունը, ինչպիսիք են ակտիվացումը, մանկական աղքատությունը և ներառումը, կդիտվի առավելություն)
- Սոցիալական պաշտպանության ոլորտի, և դեպքի վարման փորձ,
- Աշխատանքի փորձ պետական սոցիալական ծառայությունների գործակալությունների և համապատասխան տարածքային կենտոննների հետ ,
- Հաղորդակցման, ներկայացման և ֆասիլիտացման հմտություններ,
- Համապատասխան համակարգչային հմտություններ, որոնք անհրաժեշտ են լավ մշակված մասնագիտական փաստաթղթերի կազմման և առցանց ծրագրի կառավարման համակարգերի աշխատանքի համար:
Շահագրգիռ խորհրդատուները պետք է տրամադրեն տեղեկատվություն, որը հաստատում է, որ նրանք ունեն անհրաժեշտ որակավորում և համապատասխան փորձ ծառայությունների մատուցման համար
Վերոշարադրյալ պահանջներին համապատասխանող խորհրդատուները կարող են մինչև 2022 թվականի հուլիսի 28-ը ներկայացնել փաստաթղթերը (օրինակ՝ կենսագրական թերթիկ (CV), մոտիվացիոն նամակ) ստորև նշված էլեկտրոնային հասցեով:
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա ՀԿ
Պարույր Սևակի 30 բն 43/1, Երևան, ՀՀ
Էլ. փոստ՝ procurement@aasw.org
Հայտարարություններ
20.11.2024
Աշխատանքի հայտարարություն
15.07.2024
Աշխատանքի հայտարարություն
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.01.2024
ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ
30.10.2023
Երիտասարդների մասնակցությամբ աշխատարաններ