Խորհրդատվական ընկերության ընտրության մրցույթ
06.05.2021
Մոնիտորինգի և գնահատման տեղեկատվական կառավարման համակարգի (MIS) մշակում
«Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ՀԿ
«Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագիր
JSDF Դրամաշնորհ No. TF0B2613
«Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» (AASW) հասարակական կազմակերպությունը հայտնում է, որը «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» (“Promoting Social Inclusion and Self-Reliant Livelihood Activities in Armenia”) դրամաշնորհային ծրագրի (հետայսու՝ Ծրագիր կամ PSISLA) շրջանակում Մոնիտորինգի և գնահատման համար ծրագրի տեղեկատվական կառավարման համակարգի (MIS) մշակում առաջադրանքը իրականացնելու նպատակով հայտարարվում է խորհրդատվական ընկերության ընտրության մրցույթ:
Այս առաջադրանքի հիմնական նպատակն է աջակցել ծրագրի իրականացմանը, մասնավորապես մշակել վեբ հիմքով (web-based) մոնիտորինգի և գնահատման համար ծրագրի տեղեկատվական կառավարման համակարգ (MIS), ծրագրի ճշգրիտ և ժամանակին կառավարման, մոնիտորինգի, տվյալների հավաքագրման և հաշվետվությունների, ինչպես նաև ծրագրի թիմին հնարավորություն տալու հետևելու ծրագրի իրականացմանը տարբեր մակարդակներում, ծրագրի ցուցանիշների առաջընթացին և արդյունքներին: MIS-ը կօգնի ծրագրի իրականացումը համապատասխանեցնել ծրագրի արդյունքների շրջանակին և մոնիտորինգին։
Ընտրված խորհրդատվական ընկերությունը պետք է իրականացնի հետեւյալ առաջադրանքները`
i) Ծրագիրն իրականացնող գործակալության ներկայացուցչի ղեկավարության և վերահսկողության ներքո (Project M&E specialist) խորհրդատուն պետք է մշակի, զարգացնի և գործի դնի ծրագրի MIS-ը, որը թույլ կտա հետևել ծրագրի գործողություններին և արդյունքներին `բարելավելով ծրագրի պլանավորումը, ավելի լավ կառավարման, դոնորների ճշգրիտ հաշվետվությունների և ժամանակին ծրագրային որոշումների կայացման համար։ MIS-ը պետք է ունենա առնվազն հետևյալ հիմնական մոդուլները ՝
- Տվյալների մուտքագրման մոդուլ;
- Կառավարման մոդուլ;
- Հաշվետվության մոդուլ;
- Կառավարման վահանակ;
- Տվյալների բազա։
ii) MIS ֆունկցիոնալությունը պետք է բաղկացած լինի հետևյալից՝
- Թույլատրել տարբեր օգտատերերի գրանցումը՝ ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ 1) թիմի անդամների, 2) առնվազն 200 սոցիալական աշխատողի, 3) առնվազն 600 բիզնես հմտությունների զարգացման դասընթացի մասնակիցների, 4) սոցիալական աշխատանքի դասընթացավարների, 5) բիզնես հմտությունների զարգացման դասընթացավարների։
- Ծրագրի բոլոր հիմնական գործողությունների համար գրառումներ ստեղծել (հանդիպումներ, սեմինարներ, դասընթացներ, ենթադրամաշնորհների տրամադրում, վերապատրաստումներ, ցուցահանդեսներ և այլն), և թույլատրել ծրագրի անդամներին համապատասխան տվյալների մուտքագրում, ներառյալ տվյալների և տեղեկատվական ֆայլերի ներբեռնում` Word, Excel, pdf, jpg և այլն (օր. մասնակիցների ցուցակ, ամսաթիվ, անուն, վայր, լուսանկարներ, հաշվետվություն, հաճախումների թերթիկներ, դասընթացների գնահատման թերթիկներ և այլն)։
- MIS-ի ինտերֆեյսը հասանելի կլինի ինչպես անգլերեն, այնպես էլ հայերեն, երկլեզու տվյալների մուտքագրման հնարավորությամբ։
- MIS- ը պետք է ունենա ներբեռման/վերբեռման ֆունկցիոնալություն, որպեսզի թույլ տա տվյալների և տեղեկատվության ներբեռնում/ վերբեռնում այլ ձևաչափերով, օրինակ՝ Word, Excel, pdf, jpg:
- MIS-ը հասանելի կդարձնի պահանջվող ծրագրի ցուցանիշները և չափելի արդյունքները, որոնք հիմնված են ծրագրի արդյունքների շրջանակի վրա, ներառյալ հատուկ հաշվետվությունների ստեղծումը:
- MIS-ը պետք է կարողանա մշակել տվյալներ և առանձնացնել տեղեկատվությունը ծրագրի բոլոր գործողությունների, օգտատերերի տեսակների, ցուցանիշների, շահառուների, տարիքի և սեռի կատեգորիաների և գտնվելու վայրի վերաբերյալ:
- Պատրաստել տվյալների վերլուծության պարբերական հաշվետվություններ։
iii) MIS-ը պետք է բավարարի հետևյալ տեխնիկական պահանջները՝
- Առաջարկվող լուծումը պետք է լինի ապահով վեբի վրա հիմնված համակարգ: Այն պետք է հնարավորություն ունենա օգտագործվելու բազմատեսակ համակարգչային և ծրագրային համակարգերով՝ տվյալների պաշտպանության համար անվտանգության բարձր մակարդակ ապահովելով։ MIS-ը պետք է պահվի սերվերային հատուկ տարածքում ` պատշաճ անվտանգության վկայագրերով ԾԻԳ-ի կողմից ապահովվող:
- MIS- ը պետք է լինի օգտագործողի համար հարմար, ինտերակտիվ, մատչելի անձնակազմի, շահառուների և այլ օգտատերերի համար (հյուր օգտատերերի) տարբեր հեռավոր վայրերից:
- Համակարգը պետք է պահպանի մեծ քանակությամբ տվյալներ։
- Համակարգը պետք է ներառի օրեկան տվյալների պահեստավորում (data backup):
- MIS-ը պետք ապահովի համապատասխան ձևերով արագ և արդյունավետ որոնման մեխանիզմ `օգտագործելով այբուբենի, թվերի և այբբենական նշանները։
- MIS-ը պետք է լինի բավականաչափ ճկուն` հաճախակի փոփոխությունների համար և բաց լինի անհատականացման համար, եթե հետագայում անհրաժեշտություն ծագի:
Խորհրդատվական կազմակերպությունը պետք է ունենա`
- Հիմնավորված փորձ (ներկայացված է Խորհրդատուի պրոֆիլում) մշակելու համանման ՏՏ գործիքների, այդ թվում՝ ինտերնետային բազմաթիվ օգտագործող (multi-user,մի քանի հարյուր) ունեցող հարթակներ, վեբ կայքերի մշակման ծառայություններ (պետք է տրամադրել առնվազն երկու նամակ–բնութագիր նմանօրինակ հանձնարարականների իրագործման մասին)։
- Ներքին կառավարման պլատֆորմների նախագծման և մշակման, ինտեգրված կայքի և փաստաթղթերի գրադարանի համակարգի համար միասնական կորպորատիվ վեբ–լուծումների, անվտանգության բարձր մակարդակ ունեցող ՏՏ լուծումների և հաճախորդների կառավարման համակարգերի (CRM) մշակման փորձ (կդիտվի որպես առավելություն),
- Մոնիթորինգի, գնահատման, աուդիտի և այլ նմանօրինակ ՏՏ գորխիքների մշակման փորձ (կդիտվի որպես առավելություն),
- Սոցիալական ոլորտում ՏՏ մշակումների փորձ (կդիտվի որպես առավելություն)։
Վերը շարադրած պահանջներին համապատասխանող Խորհրդատվական Ընկերությունները կարող են մինչև ս․թ․ Մայիսի 27 ներկայացնել Հետաքրքրված Հայտեր անհրաժեշտ տեղեկություններով /ընկերության վերաբերյալ համառոտ տեղեկատվություն՝ ընդհանուր աշխատանքային փորձի, այդ թվում վերջին տարիներին նմատատիպ հանձնարարականների իրականցման փորձի վերաբերյալ և այլն/
Հետաքրքրվածության հայտերը ներկայացվում են հետևյալ էլեկտրոնային հասվեով՝
Հայտարարություններ
20.11.2024
Աշխատանքի հայտարարություն
15.07.2024
Աշխատանքի հայտարարություն
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.01.2024
ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ
30.10.2023
Երիտասարդների մասնակցությամբ աշխատարաններ