Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Սոցիալական աշխատողների գնահատման խորհրդատուի մրցույթ (տվյալների հավաքագրում)

10.08.2021

Սոցիալական աշխատողների փորձառության և միջամտության ջանքերի (մինչ վերապատրաստումները և դրանից ավարտին) գնահատում (տվյալների հավաքագրում)

«Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա»  (AASW) հասարակական կազմակերպությունը «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» (“Promoting Social Inclusion and Self-Reliant Livelihood Activities in Armenia”)  դրամաշնորհային ծրագրի (հետայսու՝ Ծրագիր կամ PSISLA) շրջանակում հայտարարում  է խորհրդատուի ընտրության մրցույթ՝ Սոցիալական աշխատողների գնահատման (տվյալների հավաքագրում) առաջադրանքը իրականացնելու նպատակով։

Այս խորհրդատվության հիմնական նպատակն է՝ որակական և քանակական մեթոդների կիրառմամբ գնահատել Շիրակի, Լոռու, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի 200 պետական և համայնքային սոցիալական աշխատողների (ովքեր մասնակցում են ծրագրի կարողությունների զարգացման միջոցառումներին՝ դասընթացներին և քոուչինգային սեսիաներին) սոցիալական դեպքի վարման մեթոդաբանության վերաբերյալ գիտելիքների և դրանց կիրառման հմտությունների առաջընթացը։  

Աշխատանքի շրջանակը     

Ծրագիրն իրականացնող գործակալության (ԾԻԳ) ներկայացուցչի ղեկավարության և վերահսկողության ներքո (Ծրագրի Մոնիթորինգի և գնահատման մասնագետ) և Սոցիալական աշխատողների գնահատման խորհրդատուի(գնահատման ռազմավարություն, համակարգում և հաշվետվություն)  հետ սերտ համագործակցությամբ Խորհրդատուն իրականացնելու է տվյալների հավաքագրման դաշտային աշխատանքներ՝ գնահատելու ծրագրի բոլոր թիրախային մարզերում սոցիալական աշխատողների փորձառությունը և միջամտության ջանքերը (մինչ վերապատրաստումները և դրանից ավարտին), մասնավորապես՝

  1. Սոցիալական աշխատողների փորձառության նախնական գնահատման (մինչ վերապատրաստումները) իրականացում.
  2. Սոցիալական աշխատողների փորձառության ավարտական (վերապատրաստումների ավարտին) գնահատման իրականացում։

Սույն խորհրդատվության շրջանակներում Խորհրդատուն պատասխանատու է հետևյալի իրականացման համար.

  1. «Սոցիալական աշխատողների փորձառության նախնական (մինչ վերապատրաստումները) գնահատման իրականացում» առաջադրանքի շրջանակում Խորհրդատուն պատասխանատու է հետևյալ առաջադրանքների կատարման համար՝
    1. Հետևելով գնահատման ռազմավարությանը և կիրառելով գնահատման գործիքները՝ հավաքագրել, կոդավորել և մուտքագրել քանակական և որակական տվյալներ Ծրագրի շրջանակներում իրականացվող կարողությունների զարգացման դասընթացների մասնակից 200 պետական և համայնքային սոցիալական աշխատողների գիտելիքների նախագնահատման արդյունքների վերաբերյալ, ինչպես նաև մշակել և վարել տվյալների բազա, արտածել համապատասխան գրաֆիկներ և աղյուսակներ,
    2. Հավաքագրել, կոդավորել և մուտքագրել քանակական և որակական տվյալներ 200 պետական և համայնքային սոցիալական աշխատողների ինքնագնահատման և փոխադարձ գնահատման ձևաթղթերից ստացված տվյալները, ինչպես նաև մշակել և վարել տվյալների բազա, արտածել համապատասխան գրաֆիկներ և աղյուսակներ,
  • Իրականացնել Ծրագրում ընդգրկված պետական և համայնքային 200 սոցիալական աշխատողների առնվազն 25%-ի պրակտիկայի անմիջական դիտարկումներ և պատրաստել համապատասխան արձանագրություններ:
  1. Սոցիալական աշխատողների փորձառության ավարտական (վերապատրաստումների ավարտին) գնահատման իրականացում առաջադրանքի շրջանակում Խորհրդատուն պատասխանատու է հետևյալ առաջադրանքների կատարման համար՝
    1. Հետևելով գնահատման ռազմավարությանը և կիրառելով գնահատման գործիքները՝ հավաքագրել, կոդավորել և մուտքագրել քանակական և որակական տվյալներ Ծրագրի շրջանակներում իրականացվող կարողությունների զարգացման դասընթացների մասնակից 200 պետական և համայնքային սոցիալական աշխատողների գիտելիքների հետգնահատման արդյունքների վերաբերյալ, ինչպես նաև մշակել և վարել տվյալների բազա, արտածել համապատասխան գրաֆիկներ և աղյուսակներ,
    2. Հավաքագրել, կոդավորել և մուտքագրել քանակական և որակական տվյալներ 200 պետական և համայնքային սոցիալական աշխատողների ինքնագնահատման և փոխադարձ գնահատման ձևաթղթերից ստացված տվյալները, ինչպես նաև մշակել և վարել տվյալների բազա, արտածել համապատասխան գրաֆիկներ և աղյուսակներ,
  • Իրականացնել Ծրագրում ընդգրկված պետական և համայնքային 200 սոցիալական աշխատողների առնվազն 25%-ի պրակտիկայի անմիջական դիտարկումներ և պատրաստել համապատասխան արձանագրություններ:

Ժամանակացույց

Առաջադրանք

Ակնկալիք արդյունք

Առաջադրանքի իրականացման տևողությունը

Վերջնաժամկետ

Սոցիալական աշխատողների փորձառության նախնական գնահատման (մինչ վերապատրաստումները)  իրականացում.

200 սոցիալական աշխատողների նախագնահատման արդյունքները ներառող ամբողջական տվյալների բազայի մշակում  

200 սոցիալական աշխատողների ինքնագնահատման և փոխադարձ գնահատման ձևաթղթերից ստացված տվյալների ամբողջական տվյալների բազայի մշակում

Արձանագրություններ՝ անմիջական դիտարկումներից (200 սոցիալական աշխատողների առնվազն 25% -ը)

1,5 ամիս

Պայմանագրի ստորագրումից 1,5 ամիս անց

Սոցիալական աշխատողների փորձառության ավարտական (վերապատրաստումների ավարտին) գնահատման իրականացում։

 

200 սոցիալական աշխատողների հետգնահատման արդյունքները ներառող ամբողջական տվյալների բազայի մշակում  

200 սոցիալական աշխատողների ինքնագնահատման և փոխադարձ գնահատման ձևաթղթերից ստացված տվյալների ամբողջական տվյալների բազայի մշակում

Արձանագրություններ՝ անմիջական դիտարկումներից (200 սոցիալական աշխատողների առնվազն 25% -ը)

1,5 ամիս

Փետրվար-Մարտ 2023

Ապրիլ 1, 2023

Փաստաթղթերի աշխատանքային լեզուն հայերենն է:

Անհրաժեշտ որակավորումները՝

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն սոցիալական գիտությունների բնագավառում (սոցիոլոգիա, սոցիալական աշխատանք և հարակից ոլորտներ),
  • Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ `որպես գնահատող / հետազոտող,
  • Որակի գնահատման և տվյալների վերլուծության փորձառություն սոցիալական պաշտպանության և սոցիալական աշխատանքի ոլորտներում,
  • ՀՀ սոցիալական պաշտպանության համակարգի գերազանց իմացություն,
  • Հայերենով գերազանց գրավոր և հաղորդակցական հմտություններ, գնահատման իրականացման համար անհրաժեշտ բոլոր գործիքներն ու մեթոդները կիրառելու բավարար փորձառություն, ներառյալ տվյալների հավաքագրման մասնակցային գնահատման տեխնիկային տիրապետելը։
  • Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն (գրավոր և բանավոր),
  • Ծրագրի մարզեր գործուղվելու, տեղական խորհրդատուների թիմում աշխատելու պատրաստակամություն և ունակություն:

Ծրագրի մասին

Ծրագիրը Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերի քաղաքային և գյուղական համայնքներում ավելի քան 11,000 խոցելի անձանց համար ընդլայնելու է սոցիալական աջակցության նպաստներից և ծառայություններից օգտվելու հնարավորությունները, և տրամադրելու է ինքնազբաղվածության աջակցություն: Ծրագրի դրամաշնորհը տրամադրվել է Ճապոնիայի Սոցիալական Զարգացման Հիմնադրամի (Japan Social Development Fund, JSDF) կողմից: 

Ծրագիրը մշակվել է Համաշխարհային բանկի կողմից ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ, և այն կիրականացվի «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ոչ առևտրային հասարակական կազմակերպության կողմից, որը հանդիսանում է  Հայաստանում սոցիալական աշխատողների ազգային մասնագիտական ներկայացուցչական մարմին: JSDF-ը ստեղծվել է Ճապոնիայի կառավարության և Համաշխարհային բանկի կողմից ` որպես Համաշխարհային բանկի իրավասու երկրների առավել աղքատ և խոցելի խմբերին ուղղակի օգնություն տրամադրելու մեխանիզմ: Նպատակն է ընդլայնել նրանց հնարավորությունները, ուժեղացնել նրանց կարողությունները և մասնակցությունը հասարակության և տնտեսական կյանքում:

 Դիմել

Վերոշարադրյալ պահանջներին համապատասխանող խորհրդատուները կարող են մինչեւ 2021 թվականի օգոստոսի 10-ը ներկայացնել մոտիվացիոն նամակ և կենսագրական թերթիկ (CV) ստորև նշված էլեկտրոնային հասցեով: Խնդրում ենք էլ. փոստի «Subject» դաշտում նշել հանձնարարականի անվանումը՝ «Սոցիալական աշխատողների գնահատման խորհրդատու (տվյալների հավաքագրում)»:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունը անցած թեկնածուները:

Էլ. փոստ՝  procurement@aasw.org   

Հարցերի և պարզաբանումների համար hեռ.`(374 93) 51-44-99 

Հայտարարություններ

Տեսնել ավելին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին