Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Աշխատանքի հայտարարություն – Սուպերվիզոր (Մարալիկի սոցիալական ծառայություն)

10.03.2026

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան հրավիրում է համապատասխան չափանիշներին համապատասխանող մասնագետներին մասնակցելու «Րայզ-Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագրի շրջանակներում Մարալիկի սոցիալական բնակարանի սոցիալ-վերականգնողական ծառայության սուպերվիզորի աշխատանքի համար թիվ AASW-RISE-003/26 – 1 մրցույթին։

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան «ՐԱՅԶ – Հայաստան․ վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագրի շրջանակում հրավիրում է դիմելու Մարալիկի սոցիալական բնակարանի սոցիալ-վերականգնողական ծառայության սուպերվիզորի հաստիքին։

Պաշտոնի նպատակը` Ապահովել բազմամասնագիտական թիմի մասնագիտական սուպերվիզիան, ծառայությունների որակը և շահառուների սոցիալական վերականգնման գործընթացի արդյունավետ իրականացումը։

Հիմնական պարտականությունների շրջանակը.

  • Իրականացնել թիմի մասնագիտական սուպերվիզիա (անհատական և խմբային),
  • Վերահսկել դեպքերի վարման և միջամտությունների որակը,
  • Աջակցել թիմի մասնագիտական զարգացմանը,
  • Համակարգել ծառայությունների իրականացումը և համագործակցությունը գործընկեր կառույցների հետ:

Որակավորմանը ներկայացվող պահանջները.

  • Բարձրագույն կրթություն սոցիալական աշխատանքի ոլորտում,
  • Առնվազն 15 տարվա մասնագիտական փորձ,
  • Առնվազն 5 տարվա սուպերվիզիայի կամ թիմի կառավարման փորձ

Մանրամասները՝ կից Տեխնիկական նկարագրում:

Դիմելու կարգը

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV)՝ նշելով համապատասխան հաստիքը, մինչև 25/03/2025 թ. ներառյալ՝ հետևյալ էլ. հասցեին՝ procurement@aasw.org ։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին