Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Աշտարակի սոցիալական խնամքի բազմաֆունկցիոնալ ծառայության մասնագիտական թիմի հոգեբանի ընտրության նպատակով

24.02.2026

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան (ՀՍԱԱ) «ՐԱՅԶ – Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագրի շրջանակում հայտարարում է մրցույթ՝ Աշտարակի սոցիալական խնամքի բազմաֆունկցիոնալ ծառայության մասնագիտական թիմի ձևավորման նպատակով։

Մրցույթի անվանումը՝ AASW-RISE-002/26 - Լոտ 4

Պաշտոնը՝ Հոգեբան (Աշտարակի սոցիալական խնամքի բազմաֆունկցիոնալ ծառայություն)

Ծրագրի անվանումը՝ «ՐԱՅԶ – Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագիրը։                         

Ծրագրի նպատակն է՝  Հայաստանում խոցելի բնակչության, այդ թվում  Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար սոցիալական պաշտպանության համակարգի բարելավումը`  սոցիալական աշխատողների կարողությունների զարգացման, ինչպես նաև նոր սոցիալական ծառայությունների՝ պատրոնաժի, սոցիալական խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայությունների հասանելիության ապահովման միջոցով։

Ծրագրի տևողությունը․ Նոյեմբեր 2024-Նոյեմբեր 2027                            Հաշվետու է՝  Ծրագրի սուպերվիզորին    

Ծրագրի շրջանակներում աշխատանքի իրականացման վայրը՝ Աշտարակ խոշորացված համայնք

Գործողության սկիզբ՝ 15/03/2026      

Գործողության ավարտ՝ 15/05/2026

1 Բովանդակությունը և նպատակը՝

Ապահովել շահառուներին մասնագիտական հոգեբանական աջակցություն՝ ինչպես ցերեկային, այնպես էլ շարժական (արտագնա/տնայցային) ծառայությունների շրջանակում՝ նպաստելով հոգեսոցիալական կայունացմանը, տրավմայի հաղթահարմանը, հուզական դիմակայունության ամրապնդմանը և ընդհանուր բարեկեցությանը։

2 Աշխատանքային պարտականությունները

2.1 Հոգեբանական գնահատում

  • Իրականացնել տեղահանված և համայնքի խոցելի անհատների ու ընտանիքների առաջնային և խորացված հոգեբանական գնահատում։
  • Բացահայտել տրավմայի հետ կապված ախտանիշներ, սթրեսային արձագանքներ, հուզական և վարքային դժվարություններ։
  • Անհրաժեշտության դեպքում տրամադրել մասնագիտական հոգեբանական եզրակացություններ։
  • Մասնակցել անհատական միջամտության ծրագրերի մշակմանը՝ հոգեսոցիալական տեսանկյունից։

2.2 Անհատական հոգեբանական աջակցություն

  • Իրականացնել անհատական հոգեբանական խորհրդատվություն երեխաների և մեծահասակների համար։
  • Կիրառել տրավմա-զգայուն և դիմակայունության վրա հիմնված մոտեցումներ։
  • Աջակցել շահառուներին սթրեսի, տագնապի, կորստի և տեղահանման հետ կապված դժվարությունների հաղթահարման հարցում։
  • Անհրաժեշտության դեպքում իրականացնել ճգնաժամային միջամտություն։

2.3 Խմբային միջամտություններ և հոգեկրթական աջակցություն

  • Իրականացնել խմբային թերապևտիկ հանդիպումներ երեխաների և մեծահասակների համար։
  • Կազմակերպել ռելաքսացիոն և սթրեսի կառավարման սեանսներ։
  • Կազմակերպել հոգեսոցիալական աջակցման խմբեր։
  • Իրականացնել հոգեբանական կրթական սեանսներ՝ հաղթահարման ռազմավարությունների, հուզական ինքնակարգավորման և դիմակայունության զարգացման թեմաներով։

2.4 Կարողությունների զարգացում և հոգեբանական առաջին օգնություն

  • Իրականացնել վերապատրաստումներ տեղահանված և խոցելի բնակչության հետ աշխատող մասնագետների համար հետևյալ թեմաներով՝
    • Հոգեբանական առաջին օգնություն (PFA)
    • Սթրեսի կառավարում
    • Տրավմա-զգայուն աշխատանքի հիմնական մոտեցումներ
  • Աջակցել բազմամասնագիտական թիմի անդամներին բարդ հոգեսոցիալական դեպքերի կառավարման հարցում։

2.5 Բազմամասնագիտական համագործակցություն

  • Սերտորեն համագործակցել սոցիալական աշխատողների, բուժքրոջ, ընտանիքի մենթորի և սոցիալական հմտությունների ուսուցանողի հետ։
  • Մասնակցել դեպքերի կոնֆերանսներին և բազմամասնագիտական քննարկումներին։
  • Տրամադրել մասնագիտական կարծիք և առաջարկություններ միջամտությունների պլանավորման գործընթացում։

2.6 Փաստաթղթավորում և հաշվետվողականություն

  • Վարել հոգեբանական հանդիպումների ճշգրիտ փաստաթղթավորում՝ համաձայն տվյալների կոնֆիդենցիալության մասին կազմակերպության քաղաքականությունների։
  • Ապահովել մասնագիտական էթիկական նորմերի և տվյալների պաշտպանության սկզբունքների պահպանումը։
  • Ներկայացնել պարբերական հաշվետվություններ Ծառայության սուպերվիզորին։
  • Մասնակցել մոնիթորինգի և գնահատման գործընթացներին։

2.7 Այլ պարտականություններ

  • Մասնակցել մասնագիտական զարգացման և սուպերվիզիայի հանդիպումներին։
  • Աջակցել դոնորային այցելություններին և գնահատման գործընթացներին՝ անհրաժեշտության դեպքում։
  • Կատարել պաշտոնի շրջանակում սահմանված այլ պարտականություններ։

 3 Առաջադրվող որակավորման նվազագույն պահանջները.

  • Բարձրագույն կրթություն հոգեբանության ոլորտում (մագիստրոսի աստիճանը՝ ցանկալի)։
  • Առնվազն 3 տարվա մասնագիտական փորձ հոգեբանական խորհրդատվության ոլորտում։
  • Խոցելի խմբերի, այդ թվում տեղահանված անձանց, երեխաների և ընտանիքների հետ աշխատանքի փորձ։
  • Տրավմա-զգայուն աշխատանքի և/կամ Հոգեբանական առաջին օգնության (PFA) վերապատրաստումը դիտվում է որպես առավելություն։
  • Բարձր հաղորդակցական և միջանձնային հմտություններ։
  • Համակարգչային գրագիտություն (MS Office և առցանց հարթակների հետ աշխատանքի փորձ)։

4. Հայտերի ներկայացման կարգ

Հետաքրքրված թեկնածուները պետք է մինչև 10/03/2025 թ. ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • Ինքնակենսագրական (CV),
  • Կրթությունը և մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճեններ (լիցենզիա, վկայականներ, փորձառությունը հիմնավորող փաստաթղթեր և այլն՝ ըստ պաշտոնի)

Փաստաթղթերը պետք է ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլհասցեին՝ procurement@aasw.org :

Էլ. նամակի թեմայի տողում անհրաժեշտ է նշել համապատասխան լոտի համարը և պաշտոնի անվանումը։

Միայն կարճ ցուցակում ընդգրկված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին