Աշտարակի սոցիալական խնամքի բազմաֆունկցիոնալ ծառայության մասնագիտական թիմի խնամքի մասնագետի/մենթորի ընտրության նպատակով
24.02.2026
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան (ՀՍԱԱ) «ՐԱՅԶ – Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագրի շրջանակում հայտարարում է մրցույթ՝ Աշտարակի սոցիալական խնամքի բազմաֆունկցիոնալ ծառայության մասնագիտական թիմի ձևավորման նպատակով։
Մրցույթի անվանումը՝ AASW-RISE-002/26 - Լոտ 6
Պաշտոնը՝ Խնամքի մասնագետ / Ընտանիքի մենթոր (Աշտարակի սոցիալական խնամքի բազմաֆունկցիոնալ ծառայություն)
Ծրագրի անվանումը՝ «ՐԱՅԶ – Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագիրը։
Ծրագրի նպատակն է՝ Հայաստանում խոցելի բնակչության, այդ թվում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար սոցիալական պաշտպանության համակարգի բարելավումը` սոցիալական աշխատողների կարողությունների զարգացման, ինչպես նաև նոր սոցիալական ծառայությունների՝ պատրոնաժի, սոցիալական խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայությունների հասանելիության ապահովման միջոցով։
Ծրագրի տևողությունը․ Նոյեմբեր 2024-Նոյեմբեր 2027
Հաշվետու է՝ Ծրագրի սուպերվիզորին
Ծրագրի շրջանակներում աշխատանքի իրականացման վայրը՝ Աշտարակ խոշորացված համայնք
Գործողության սկիզբ՝ 15/03/2026
Գործողության ավարտ՝ 15/05/2026
1․ Բովանդակությունը և նպատակը՝
Տրամադրել գործնական, ուղղակի աջակցություն և մենթորություն խոցելի ընտանիքներին և անհատներին՝ շարժական (տնայցային) ծառայությունների միջոցով՝ կենտրոնանալով հետևյալ ուղղությունների վրա՝
- Ծնողավարության և վարքային հմտությունների զարգացում
- Կենցաղային և կյանքի հմտությունների ձևավորում
- Տարեցների և ինքնասպասարկման սահմանափակում ունեցող անձանց խնամքի աջակցություն
- Անկախության և ֆունկցիոնալ կարողությունների ամրապնդում
Խնամքի մասնագետը / Ընտանիքի մենթորը աշխատում է սոցիալական աշխատողի կողմից մշակված Անհատական սոցիալական ծրագրի հիման վրա և չի փոխարինում սոցիալական աշխատողի դեպքի կառավարման գործառույթը։
2․ Աշխատանքային պարտականությունները
2.1 Կենցաղային և կյանքի հմտությունների զարգացում
- Իրականացնել պարբերական տնայցեր՝ համաձայն Անհատական միջամտության ծրագրի։
- Աջակցել ընտանիքներին ապահով և հիգիենիկ կենսապայմանների կազմակերպման հարցում։
- Սովորեցնել և ցուցադրել սննդի պատրաստման հմտություններ՝ կենտրոնանալով մատչելի և առողջ սննդակարգի վրա։
- Աջակցել ընտանեկան բյուջեի պլանավորմանը և ռեսուրսների արդյունավետ կառավարմանը։
- Աջակցել ընտանիքներին օրակարգի և առօրյա ռեժիմի կազմակերպման հարցում։
- Խրախուսել ընտանիքի անդամների ակտիվ ներգրավվածությունը կենցաղային պարտականություններում։
2.2 Ծնողավարության աջակցություն և ընտանեկան մենթորություն
- Ցուցադրել դրական ծնող-երեխա փոխհարաբերությունների մոդելներ։
- Խթանել ոչ բռնի և աջակցող ծնողավարական մոտեցումները։
- Աջակցել երեխաների հիգիենայի, խնամքի և զարգացման կազմակերպմանը։
- Աջակցել երեխաների դպրոցական մասնակցության ապահովմանը։
- Կիրառել գործընկերային (peer-to-peer) մոտեցում՝ հիմնված վստահության և փոխադարձ հարգանքի վրա։
- Արձանագրել և ամրապնդել ընտանիքի դրական առաջընթացը։
2.3 Տարեցների և ինքնասպասարկման սահմանափակում ունեցող անձանց խնամք
- Անհրաժեշտության դեպքում աջակցել անձնական հիգիենայի կազմակերպմանը (լողացում, հարդարում, հագնվելու աջակցություն)։
- Աջակցել բնակելի տարածքի մաքրության պահպանմանը։
- Աջակցել սննդի պատրաստմանը և, անհրաժեշտության դեպքում, սնվելու գործընթացին։
- Խրախուսել և պահպանել շահառուի մնացած ինքնասպասարկման կարողությունները։
- Աջակցել բնակելի միջավայրի հարմարեցմանը՝ ապահովության բարձրացման նպատակով։
- Անհրաժեշտության դեպքում ուղեկցել տարեց շահառուին զբոսանքի կամ համայնքային միջոցառումների։
2.4 Հուզական աջակցություն և սոցիալական ակտիվացում
- Տրամադրել աջակցող ներկայություն և խրախուսում։
- Նվազեցնել սոցիալական մեկուսացումը, հատկապես տարեցների շրջանում։
- Խթանել համայնքային մասնակցությունը հնարավորության դեպքում։
2.5 Բազմամասնագիտական համագործակցություն
- Պարբերաբար հաղորդակցվել տվյալ դեպքի սոցիալական աշխատողի հետ։
- Իրականացնել միջամտությունները՝ համաձայն Անհատական սոցիալական ծրագրի։
- Տեղեկացնել Ծառայության սուպերվիզորին առաջընթացի և ռիսկերի մասին։
- Անմիջապես հաղորդել երեխաների պաշտպանության կամ անվտանգության ռիսկերի մասին։
- Մասնակցել դեպքերի քննարկումներին և բազմամասնագիտական հանդիպումներին։
2.6 Փաստաթղթավորում և հաշվետվողականություն
- Փաստաթղթավորել յուրաքանչյուր տնայց և իրականացված միջամտություն։
- Վարել առաջընթացի վերաբերյալ կառուցվածքային գրանցումներ։
- Ներկայացնել պարբերական հաշվետվություններ Ծառայության սուպերվիզորին։
- Ապահովել շահառուների անձնական տվյալների գաղտնիությունը։
2.7 Այլ պարտականություններ
- Մասնակցել վերապատրաստումներին և սուպերվիզիայի հանդիպումներին։
- Աջակցել մոնիթորինգի և գնահատման գործընթացներին։
- Կատարել աշխատանքին առնչվող այլ պարտականություններ։
3․ Առաջադրվող որակավորման նվազագույն պահանջները.
- Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն (սոցիալական խնամք, մանկավարժություն, առողջապահություն կամ հարակից ոլորտ՝ առավելություն)։
- Խոցելի ընտանիքների և/կամ տարեցների հետ աշխատանքի փորձ։
- Լավ հաղորդակցման և վստահության վրա հիմնված հարաբերություններ կառուցելու կարողություն։
- Հիմնական համակարգչային գրագիտություն (MS Office, առցանց գործիքներ)։
4. Հայտերի ներկայացման կարգ
Հետաքրքրված թեկնածուները պետք է մինչև 10/03/2025 թ. ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- Ինքնակենսագրական (CV),
- Կրթությունը և մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճեններ (լիցենզիա, վկայականներ, փորձառությունը հիմնավորող փաստաթղթեր և այլն՝ ըստ պաշտոնի)
Փաստաթղթերը պետք է ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլհասցեին՝ procurement@aasw.org :
Էլ. նամակի թեմայի տողում անհրաժեշտ է նշել համապատասխան լոտի համարը և պաշտոնի անվանումը։
Միայն կարճ ցուցակում ընդգրկված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.01.2024
ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ
