Աշտարակի սոցիալական խնամքի բազմաֆունկցիոնալ ծառայության մասնագիտական թիմի սոցիալական հմտությունների ուսուցանողի ընտրության նպատակով
24.02.2026
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան (ՀՍԱԱ) «ՐԱՅԶ – Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագրի շրջանակում հայտարարում է մրցույթ՝ Աշտարակի սոցիալական խնամքի բազմաֆունկցիոնալ ծառայության մասնագիտական թիմի ձևավորման նպատակով։
Մրցույթի անվանումը՝ AASW-RISE-002/26 - Լոտ 7
Պաշտոնը՝ Սոցիալական հմտությունների ուսուցանող (Աշտարակի սոցիալական խնամքի բազմաֆունկցիոնալ ծառայություն)
Ծրագրի անվանումը՝ «ՐԱՅԶ – Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագիրը։
Ծրագրի նպատակն է՝ Հայաստանում խոցելի բնակչության, այդ թվում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար սոցիալական պաշտպանության համակարգի բարելավումը` սոցիալական աշխատողների կարողությունների զարգացման, ինչպես նաև նոր սոցիալական ծառայությունների՝ պատրոնաժի, սոցիալական խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայությունների հասանելիության ապահովման միջոցով։
Ծրագրի տևողությունը․ Նոյեմբեր 2024-Նոյեմբեր 2027
Հաշվետու է՝ Ծրագրի սուպերվիզորին
Ծրագրի շրջանակներում աշխատանքի իրականացման վայրը՝ Աշտարակ խոշորացված համայնք
Գործողության սկիզբ՝ 15/03/2026 Գործողության ավարտ՝ 15/05/2026
1․ Բովանդակությունը և նպատակը՝
Ապահովել երեխաների և երիտասարդների սոցիալական, հաղորդակցական և ինքնուրույն կյանքի հմտությունների զարգացումը՝ նպաստելով նրանց սոցիալական ներառմանը, կրթական և համայնքային մասնակցությանը, ինչպես նաև անկախ կյանքի կարողությունների ձևավորմանը։
Հատուկ ուշադրություն է դարձվում հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների ներառական զարգացմանը։
2․ Աշխատանքային պարտականությունները
2.1 Սոցիալական հմտությունների զարգացման ծրագրերի իրականացում
- Մշակել և իրականացնել սոցիալական հմտությունների զարգացման խմբային ծրագրեր։
- Իրականացնել հաղորդակցման, համագործակցության և թիմային աշխատանքի հմտությունների զարգացում։
- Զարգացնել կոնֆլիկտների խաղաղ կարգավորման հմտություններ։
- Զարգացնել ինքնարտահայտման և ինքնավստահության կարողություններ։
- Խթանել սոցիալական պատասխանատվության և կանոնների պահպանման մշակույթը։
2.2 Անկախ կյանքի և գործնական հմտությունների զարգացում
- Սովորեցնել ինքնասպասարկման հմտություններ (անձնական հիգիենա, ժամանակի կառավարում)։
- Զարգացնել ֆինանսական գրագիտության տարրական հմտություններ (բյուջե, գնումներ)։
- Աջակցել կրթական և մասնագիտական կողմնորոշմանը (երիտասարդների դեպքում)։
- Կազմակերպել գործնական վարժանքներ՝ իրական կյանքի սիմուլյացիոն մեթոդներով։
2.3 Ներառական աշխատանք հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների հետ
- Ապահովել ծրագրերի հարմարեցում՝ ըստ անհատական կարիքների։
- Օգտագործել տեսողական, խաղային և փորձարարական մեթոդներ։
- Համագործակցել ընտանիքների և այլ մասնագետների հետ՝ ապահովելով ներառական մոտեցում։
- Նպաստել ինքնապաշտպանության և ինքնավստահության զարգացմանը։
- Աջակցել սոցիալական մեկուսացման հաղթահարմանը։
2.4 Խմբային և համայնքային միջոցառումներ
- Կազմակերպել խմբային ինտերակտիվ հանդիպումներ, խաղեր և թիմային ակտիվություններ։
- Կազմակերպել համայնքային ներգրավվածության միջոցառումներ։
- Նպաստել երեխաների և երիտասարդների մասնակցությանը համայնքային կյանքին։
2.5 Բազմամասնագիտական համագործակցություն
- Համագործակցել բազմամասնագիտական թիմի անդամների հետ։
- Մասնակցել դեպքերի քննարկումներին։
- Տրամադրել դիտարկումներ երեխաների և երիտասարդների սոցիալական առաջընթացի վերաբերյալ։
2.6 Փաստաթղթավորում և հաշվետվողականություն
- Վարել խմբային և անհատական աշխատանքների գրանցումներ։
- Փաստաթղթավորել առաջընթացը և դժվարությունները։
- Ներկայացնել պարբերական հաշվետվություններ Ծառայության սուպերվիզորին։
- Պահպանել շահառուների տվյալների գաղտնիությունը։
2.7 Այլ պարտականություններ
- Մասնակցել վերապատրաստումներին և սուպերվիզիայի հանդիպումներին։
- Աջակցել մոնիթորինգի և գնահատման գործընթացներին։
- Կատարել աշխատանքին առնչվող այլ պարտականություններ։
3․ Առաջադրվող որակավորման նվազագույն պահանջները.
- Բարձրագույն կրթություն մանկավարժության, սոցիալական աշխատանքի, հոգեբանության կամ հարակից ոլորտում։
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ երեխաների և/կամ երիտասարդների հետ։
- Հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատանքի փորձ՝ առավելություն։
- Խմբային աշխատանքի և ոչ ֆորմալ կրթության մեթոդների իմացություն։
- Ստեղծագործական և հաղորդակցական հմտություններ։
- Համակարգչային գրագիտություն (MS Office, առցանց գործիքներ)։
4. Հայտերի ներկայացման կարգ
Հետաքրքրված թեկնածուները պետք է մինչև 10/03/2025 թ. ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- Ինքնակենսագրական (CV)
- Կրթությունը և մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճեններ (լիցենզիա, վկայականներ, փորձառությունը հիմնավորող փաստաթղթեր և այլն՝ ըստ պաշտոնի)
Փաստաթղթերը պետք է ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլհասցեին՝ procurement@aasw.org :
Էլ. նամակի թեմայի տողում անհրաժեշտ է նշել համապատասխան լոտի համարը և պաշտոնի անվանումը։
Միայն կարճ ցուցակում ընդգրկված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.01.2024
ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ
