ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (Խնամատարության թեմայով հաղորդակցության նյութերի մշակման)
28.10.2024
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան հայտարարում է մրցույթ՝ խնամատարության թեմայով հաղորդակցության նյութերի մշակման և սոցիալական մեդիա կառավարման ծառայությունների ձեռքբերման նպատակով։
Ծառայությունները իրականացվելու են «Տուժած բնակչության կենսական ապահովման և դիմակայության ամրապնդմանն ուղղված աջակցություն դեպքի վարման և հոգեբանական առաջին օգնության միջոցով» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի աջակցությամբ, և որի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը խնամատարության վերաբերյալ և խթանել խնամատար ընտանիքների ներգրավումը:
Աշխատանքների հիմնական շրջանակը
Կատարողը պետք է ապահովի՝
- Սոցիալական մեդիա հաղորդակցության ռազմավարության մշակում,
- Հաղորդակցության նյութերի սցենարների և բովանդակության մշակում,
- Տեսանյութերի, ռիլերի և վիզուալ նյութերի արտադրություն,
- Սոցիալական մեդիա էջերի կառավարում,
- Հետադարձ կապի ապահովում և լսարանի ներգրավվածության կառավարում։
Ակնկալվող արդյունքներ
- Մշակված և հաստատված հաղորդակցության ռազմավարություն,
- Հաղորդակցության սցենարների ամբողջական փաթեթ,
- Պատրաստված և հրապարակված հաղորդակցական նյութեր,
- Ակտիվ և համակարգված սոցիալական մեդիա կառավարում,
- Խնամատարության վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացում։
Մասնակցության պահանջներ
Հետաքրքրված կազմակերպությունները/անհատները պետք է ներկայացնեն՝
- Գնային առաջարկ,
- Կարճ տեխնիկական առաջարկ (մոտեցում և մեթոդաբանություն),
- Նախկին նմանատիպ աշխատանքների փորձի նկարագրություն (պորտֆոլիո):
Գնային առաջարկը պետք է ներառի ծառայությունների ամբողջական արժեքը՝ ապահովելով ամբողջական ծառայությունների փաթեթը:
Հայտերի ներկայացում
Հետաքրքրված կողմերը կարող են իրենց առաջարկները ուղարկել մինչև սույն թվականի նոյեմբերի 10-ը՝ procurement@aasw.org էլեկտրոնային հասցեին՝ «Communication Services - Foster Care» թեմայով։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
13.03.2026
Աշխատանքի հայտարարություն - Թիմի համակարգող
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.01.2024
ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ
