Մրցույթի հրավեր (AASW-P002/25)
27.10.2025
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան հայտարարում է մրցույթ՝ հյուրանոցային ծառայությունների ձեռքբերման համար։
Ծառայությունների մատուցման ժամկետը՝ 26-27 նոյեմբեր և 1 դեկտեմբեր 2025 թ.
Մրցույթի նպատակը
Սույն մրցույթի նպատակն է ընտրել ծառայություն մատուցող կազմակերպություն, որը կապահովի կազմակերպության կողմից անցկացվող աշխատանքային հանդիպումների համար անհրաժեշտ հյուրանոցային և սրահի ծառայությունների պատշաճ և ժամանակին տրամադրումը։
Տեխնիկական պահանջներ
- Ծառայություն մատուցող կազմակերպությունը պետք է ապահովի՝
հյուրանոցային ծառայություններ միջոցառման մասնակիցների համար, - մասնակիցների գիշերակացի ապահովում հյուրանոցում,
- մինչև 100 անձի համար նախատեսված սրահի առկայություն՝ կաբարե դասավորվածությամբ (26-27 նոյեմբեր) և մինչև 75 անձ U shape դասավորվածությամբ (1 դեկտեմբեր) ,
- միջոցառման անցկացման համար անհրաժեշտ տեխնիկական հագեցվածություն, այդ թվում՝
- պրոյեկտոր և էկրան
- առնվազն 2 բարձրախոս և ձայնային համակարգ
- ֆլիպչարտ, գրատախտակ, մարկերներ
- նոթատետր, գրիչ
- սննդի կազմակերպում միջոցառման մասնակիցների համար, ներառյալ՝ սուրճի և ճաշի ընդմիջումներ
Հայտը պետք է պարտադիր կերպով ներառի հետևյալ փաստաթղթերը՝
- Գնային առաջարկը՝ պատշաճ կերպով կազմված, կնքված և ստորագրված կազմակերպության կողմից։ Ուշադրություն․ Գնային առաջարկում պետք է հստակ և մանրամասն կերպով արտացոլված լինեն մրցույթի տեխնիկական առաջադրանքում նշված բոլոր պահանջները, ինչպես տրված է Հավելված 1.docx-ում:
Առաջարկը պետք է կազմված լինի ըստ պահանջվող ծառայությունների, քանակների, միավոր արժեքների և ընդհանուր արժեքների, ներառյալ ԱԱՀ-ով և առանց ԱԱՀ, մատակարարման/ծառայությունների մատուցման ժամկետները և այլ պայմանները, որոնք կարող են ազդեցություն ունենալ գնահատման վրա։
- Կազմակերպության վերաբերյալ տեղեկություններ՝ կնքված և ստորագրված, համաձայն Հավելված 2-ի
Հավելված 2. Կազմակերպության մասին- միջոցառում.docx:
Սույն փաստաթղթում պետք է ներկայացված լինեն կազմակերպության իրավական կարգավիճակը, պետական գրանցման վերաբերյալ տվյալները, հարկային հաշվառման համարը, բանկային տվյալները, ինչպես նաև կազմակերպության փորձը, կարողությունները և իրավասությունը հաստատող տեղեկություններ՝ համապատասխան ծառայությունների/մատակարարումների իրականացման համար։
Մատակարարը պետք է նմանատիպ միջոցառումների կազմակերպման փրձառություն ունենա:
Մրցույթին կարող են մասնակցել բոլոր իրավասու ընկերություններն անկախ գրանցման վայրից։ Վերը շարադրած պահանջներին համապատասխանող ընկերությունները կարող են մինչև ս/թ թվականի նոյեմբերի 12-ը, ժամը 18:00-ն ուղարկել իրենց հայտ-գնառաջարկը aaswprocurement@gmail.com էլ․ հասցեին։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
12.03.2026
Հրավեր - Հոգեբանի աշխատանքի մրցույթ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.01.2024
ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ
