Մրցույթի հրավեր (AASW-P001/25)
05.02.2025
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան հայտարարում է մրցույթ՝ 2025 թվականի մարտ-դեկտեմբերի ընթացքում կազմակերպության գործունեության համար անհրաժեշտ ծառայությունների և ապրանքների ձեռքբերման նպատակով։
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան հայտարարում է մրցույթ՝ 2025 թվականի ընթացքում կազմակերպության գործունեության համար անհրաժեշտ ծառայությունների և ապրանքների ձեռքբերման նպատակով։
Ծառայությունների մատուցման ժամկետը՝ 01 մարտ 2025 թ. – 31 դեկտեմբերի 2025 թ.
Մրցույթը իրականացվում է հետևյալ լոտերով՝
- Լոտ 1 – Հյուրանոցային ծառայություններ Երևանում և Ծաղկաձորում / Աղվերանում / Հավելված 1․1.docx
- Լոտ 2 – Տրանսպորտային ծառայություններ ՀՀ ամբողջ տարածքում / Հավելված 1․2.docx
Մրցույթի նպատակը
Սույն մրցույթի նպատակն է ընտրել վստահելի և մրցունակ մատակարարներ և ծառայություն մատուցողներ, որոնք կապահովեն կազմակերպության կարիքներին համապատասխան որակյալ, անխափան և ժամանակին ծառայությունների և ապրանքների տրամադրումը ամբողջ պայմանագրային ժամանակահատվածում՝ 2025 թվականի 01 մարտ- 31 դեկտեմբեր ժամանակահատվածում։
Մրցույթի միջոցով նախատեսվում է ապահովել՝
- կազմակերպության ծրագրերի և առօրյա գործունեության բնականոն իրականացումը,
- ֆինանսական միջոցների արդյունավետ և նպատակային օգտագործումը,
- թափանցիկ և մրցակցային գնումների գործընթացը,
- երկարաժամկետ համագործակցության կայուն հիմքերի ձևավորումը։
Հայտը պետք է պարտադիր կերպով ներառի հետևյալ փաստաթղթերը՝
- Գնային առաջարկը՝ պատշաճ կերպով կազմված, կնքված և ստորագրված կազմակերպության կողմից։
Ուշադրություն․ Գնային առաջարկում պետք է հստակ և մանրամասն կերպով արտացոլված լինեն մրցույթի տեխնիկական առաջադրանքում նշված բոլոր պահանջները, ինչպես տրված է Հավելված 1.1/1.2-ում:
Առաջարկը պետք է կազմված լինի ըստ պահանջվող ծառայությունների, քանակների, միավոր արժեքների և ընդհանուր արժեքների, ներառյալ ԱԱՀ-ով և առանց ԱԱՀ, մատակարարման/ծառայությունների մատուցման ժամկետները և այլ պայմանները, որոնք կարող են ազդեցություն ունենալ գնահատման վրա։
- Կազմակերպության վերաբերյալ տեղեկություններ՝ կնքված և ստորագրված, համաձայն Հավելված 2-ի
Հավելված 2. Կազմակերպության մասին- միջոցառում.docx:
Սույն փաստաթղթում պետք է ներկայացված լինեն կազմակերպության իրավական կարգավիճակը, պետական գրանցման վերաբերյալ տվյալները, հարկային հաշվառման համարը, բանկային տվյալները, ինչպես նաև կազմակերպության փորձը, կարողությունները և իրավասությունը հաստատող տեղեկություններ՝ համապատասխան ծառայությունների/մատակարարումների իրականացման համար։
Մատակարարը պետք է նմանատիպ միջոցառումների կազմակերպման փրձառություն ունենա:
Մրցույթին կարող են մասնակցել բոլոր իրավասու ընկերություններն անկախ գրանցման վայրից։ Վերը շարադրած պահանջներին համապատասխանող ընկերությունները կարող են մինչև ս/թ փետրվարի 24-ը ժամը 18:00-ն ուղարկել իրենց հայտ-գնառաջարկը aaswprocurement@gmail.com էլ․ հասցեին։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.01.2024
ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ
