Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում

ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Ծրագիրը ուղղված է սոցիալական պաշտպանության ոլորտում առկա առաջնահերթ մարտահրավերների հաղթահարմանը՝ նոր սոցիալական խնամքի և վերականգնողական ծառայությունների մշակման, կարգավորումների ամրապնդման և սոցիալական աշխատողների վերապատրաստման միջոցով՝ դեպքերի վարումն ու կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ Խոցելի խմբերը անմիջականորեն կօգտվեն ընդլայնված սոցիալական ծառայություններից և կարիքահեն աջակցության ծրագրերից, ներառյալ վերապատրաստման, վերաորակավորման և ինքնազբաղվածության հնարավորությունները։ Բացի այդ, ծրագիրը հզորացնում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին ենթադրամաշնորհների և կարողությունների զարգացման նախաձեռնությունների միջոցով՝ խթանելով կայուն, համայնքի վրա հիմնված լուծումների ձևավորումը։

alt

ԾՐԱԳՐԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ՄՈԴԵԼՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ

Այս բաղադրիչի նպատակն է մշակել, փորձարկել և համակարգային մակարդակում ներդնել նորարարական սոցիալական խնամքի և վերականգնողական ծառայությունների մոդելներ՝ ուղղված խոցելի բնակչությանը, այդ թվում՝ ԼՂ-ից տեղահանվածներին։

Հիմնական ուղղություններ և արդյունքներ.

  • Սոցիալական նոր ծառայությունների մոդելների մշակում և պիլոտավորում, ներառյալ՝

    • սոցիալական պատրոնաժի ծառայություններ,

    • սոցիալ-վերականգնողական ծառայություններ,

    • խնամքի ծառայություններ (տնային խնամք, փոքր խմբային տուն)։

  • Մշակված ծառայությունների ամբողջական մոդելային փաթեթի ներկայացում ՀՀ կառավարությանը՝ որպես օրինակելի մոտեցումներ ազգային մասշտաբով կիրառման համար։

  • Երկու փոքր խմբային տների հիմնադրում Տավուշի և Արագածոտնի մարզերում։

  • Մարալիկի սոցիալական կացարանի բարելավում և ծառայությունների ընդլայնում։

  • Խոցելի բնակչության համար ուղղակի ծառայությունների հասանելիության ընդլայնում և սոցիալական ներառման խթանում։

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՒԺԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Այս բաղադրիչի նպատակն է բարձրացնել սոցիալական ծառայությունների ոլորտում աշխատող մասնագետների կարողությունները՝ ծառայությունների որակի և դեպքի կառավարման արդյունավետության բարելավման համար։

Հիմնական ուղղություններ և արդյունքներ.

  • 90–100 սոցիալական աշխատողների և աջակցող մասնագետների կարողությունների հզորացում (վերապատրաստում, մեթոդաբանական աջակցություն, մասնագիտական զարգացում)։

  • Սոցիալական ծառայությունների կազմակերպման և մատուցման ոլորտում աշխատուժի կարողությունների ամրապնդում՝ նոր ծառայությունների մոդելների կիրառման համար։

  • Մասնագետների կարողությունների զարգացում՝ սոցիալական պատրոնաժի, խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայությունների իրականացման համար։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹԻՄ

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Loading
Your message has been sent. Thank you!

info@aasw.org

+37495605600

P. Sevak str. 30